Յոզեֆ Լյուդվիգ Արմանսպերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոզեֆ Լյուդվիգ Արմանսպերգ
Joseph Ludwig von Armansperg
Յոզեֆ Լյուդվիգ Արմանսպերգ
Դրոշ
Դրոշ
Հունաստանի վարչապետ
1835 թվական, Հունիսի 1 - 1837 թվական Փետրվարի 14
Նախորդող Իոաննիս Կոլետտիս
Հաջորդող Իգնաց ֆոն Ռուդգարտ
Դրոշ
Դրոշ
Հունաստանի ռեգենտության խորհրդի նախագահ
1833 թվական Փետրվարի 6 - 1835 թվական Հունիսի 1
 
Կրթություն՝ University of Landshut?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր փետրվարի 28, 1787(1787-02-28)[1] կամ փետրվարի 16, 1787(1787-02-16)
Ծննդավայր Բադ Քյոթցթինգ, Կամ, Վերին Պֆալց, Բավարիա[2]
Վախճանի օր ապրիլի 3, 1853(1853-04-03)[1] (66 տարեկան) կամ մարտի 22, 1853(1853-03-22) (66 տարեկան)
Վախճանի վայր Մյունխեն, Բավարիա[2]
Թաղված Հին հարավային գերեզմանատուն
Քաղաքացիություն  Բավարիայի թագավորություն և  Հունաստան

Կոմս Յոզեֆ Լյուդվիգ Արմանսպերգ (գերմ.՝ Joseph Ludwig von Armansperg, փետրվարի 28, 1787(1787-02-28)[1] կամ փետրվարի 16, 1787(1787-02-16), Բադ Քյոթցթինգ, Կամ, Վերին Պֆալց, Բավարիա[2] - ապրիլի 3, 1853(1853-04-03)[1] կամ մարտի 22, 1853(1853-03-22), Մյունխեն, Բավարիա[2]), Ռեգենտության նախագահ Հունաստանում (1833-1835)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1787 թվականի փետրվարի 28-ին Քյոթցթինգում, Ներքին Բավարիայում[3]։ Արմանսպերգը սերում է Բավարիայի ազնվականական ընտանիքից, որը 1719 թվականի ստացել էր բարոնի, իսկ 1790 թվականին՝ կոմսի տիտղոս։

Լանդսհուտում ավարտելով գիտական դասընթացը՝ նա 1808 թվականին անցել է բավարիական պետական ծառայության և 1813 ու 1816 թվականներին եղել է բավարիական բանակի քաղաքացիական կոմիսարը։

1816-1823 թվականներին նա, որպես Ռեյնի օկրուգի տնօրեն, աչքի է ընկել ֆինանսական ոլորտի կազմակերպմամբ։ 1815 թվականին պատգամավոր ընտրվելով՝ զբաղեցրել է Երկրորդ պալատի երկրորդ նախագահի պաշտոնը և ղեկավարել է չափավոր լիբերալ ընդդիմությունը։

Լյուդվիգ I թագավորը, գահ բարձրանալով, նրան կանչել է Մյունխեն։ Կարճ ժամանակում նա ցկյանս դարձել է արքայի պետական խորհրդականը, ներքին գործերի, ինչպես նաև՝ ֆինանսների և արտաքին գործերի նախարարը։ Բայց այն բանից հետո, երբ 1831 թվականին բուռն լանդտագում Արմանսպերգը մի քանի անգամ փորձ կատարեց հարելու ազատական կուսակցությանը՝ նա լանդտագի ավարտին հեռացվեց նախարարությունից։

Կարճ ժամանակ անց նա դարձավ 1832 թվականի մայիսի 7-ին ստորագրված Լոնդոնյան պայամանագրով կազմավորված Հունաստանի Ռեգենտության ղեկավարը։ Որպես Ռեգենտության խորհրդի նախագահ Արմանսպերգը երիտասարդ արքա Օտտոնի հետ միասին 1833 թվականի փետրվարի 6-ին ափ իջավ Նավպլիում։ 1835 թվականի հունիսից մինչև 1837 թվականի փետրվարի 14-ը նա եղել է պետական կանցլեր և վերջին ամիսներին՝ արքայի՝ Գերմանիայում գտնվելու ժամանակ, անսահմանափակ լիազորություններով ղեկավարել է երկիրը։

Նրա քառամյա կառավարումը Հունաստանին մեծ օգուտներ բերեց։ Բայց, հազարավոր խոչընդոտներով, մեկը մյուսի հանդեպ անվստահաբար տրամադրված կուսակցություններով շրջապատված, եվրոպական մեծ տերությունների դեսպանների միջև եղած մրցակցություններով և ինտրիգներով կաշկանդված, ռեգենտության մյուս անդամների հետ տարաձայնություններ ունենալով՝ նա չկարողացավ երկար մնալ իր պաշտոնում։ Հրաժարվելով պաշտոնից՝ 1837 թվականին նա հեռացավ Հունաստանից, մեկնեց Դեգենդորֆի մոտակայքում գտնվող իր կալվածք՝ Էգգ, և հասարակական գործերին մասնակցում էր միայն որպես պետական խորհրդատու[4]։

Մահացել է 1853 թվականի ապրիլի 3-ին[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #11864582X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. здесь и далее даты по юлианскому календарю, если явно не сказано иное
  4. см. Schloss Egg в нем. википедии
  5. в ЭСБЕ было 8 апреля

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Армансперг». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)