Իոաննիս Կոլետտիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իոաննիս Կոլետտիս
Ιωάννης Κωλέττης
Իոաննիս Կոլետտիս
Հունաստանի վարչապետ
1834 թվական, Հունիսի 12 - 1835 թվական, Հունիսի 1
Նախորդող Ալեքսանդրոս Մավրոկորդատոս
Հաջորդող Յոզեֆ Լյուդվիգ Արմանսպերգ
 
Կուսակցություն՝ Հունաստանի ֆրանսիական կուսակցություն
Կրթություն՝ Պիզայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ և ռազմական գործիչ
Ծննդյան օր 1773[1] կամ 1774
Ծննդավայր Սիրակո, North Tzoumerka Municipality, Յանինա (նոմոս), Էպիրուս, Հունաստան
Վախճանի օր օգոստոսի 31 (սեպտեմբերի 12), 1847
Վախճանի վայր Աթենք, Հունաստան
Քաղաքացիություն  Օսմանյան կայսրություն և  Հունաստանի թագավորություն
Հայր Նիկոլաոս Կոլետտիս
Մայր Խանթի Դիմակի
Զավակներ Մարիա Խանթի Կոլետտի

Իոաննիս Կոլետտիս (հուն․՝ Ιωάννης Κωλέττης), 1773[1] կամ 1774, Սիրակո, North Tzoumerka Municipality, Յանինա (նոմոս), Էպիրուս, Հունաստան - օգոստոսի 31 (սեպտեմբերի 12), 1847, Աթենք, Հունաստան)[2], հույն քաղաքական գործիչ (1788—1847 թվականներ), ծագումով հելլենացված առումին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իոաննիս Կոլետտիսը ծնունդով Պինդ լեռնային մասսիվից էր։ Մի քանի իտալական համալսարաններում, այդ թվում՝ Պիզայի, բժշկական դասընթաց է անցել։ Պիզայում Կոլետտիսը միացել է կարբոնարների գաղտնի միությանը։ Վերադառնալով Հունաստան՝ Կոլետտիսը դարձավ Ալի-փաշա Յանինսկու անձնական բժիշկը՝ սերտ հարաբերություններ հաստատելով բազմաթիվ ալբանացիների հետ։

1821 թվականին, երբ Հունաստանում սկսվեց ապստամբությունը, նա խռովություն հրահրեց իր ծննդավայրում, որի անհաջող ելքից հետո տեղափոխվել է Մորեա, ուր ղեկավարել է ապստամբական ջոկատը։

1822 թվականին Կոլետտիսը եղել է ժողովրդական ժողովի պատգամավոր, ակտիվ մասնակցություն է ունեցել Էպիդավրյան Սահմանադրության մշակմանը, ապա 1824 թվականին դարձել է ժամանակավոր կառավարության, որի գլուխ պաշտոնապես գտնվում էր Կունդուրիոտիսը, de facto ղեկավարը։

1827 թվականին Կոլետտիսի դեմ ի ծնե թշնամաբար տրամադրված Մավրոկորդատոսը նրա վրա դրեց Ատտիկայի և Էվբեայի՝ թուրքերից պաշտպանության կազմակերպումը, ինչը, սակայն, Կոլետտիսը չկարողացավ ի կատար ածե, չնայած որ փայլուն հաղթանակ տարավ Կարիստոսի մոտ (Էվբեայում)։

Տրեզենյան ժողովրդական ժողով ժամանակ (1827) Կոլետտիսը եռանդագին պաշտպանել է Կապոդիստրիայի ընտրությունը, ով Հունաստան ժամանելուն պես նրան նշանակել է պանէլլենիոնի (պետական խորհուրդ) անդամ։ Շուտով, սակայն, դեռևս Կապոդիստրիայի կենդանության օրոք հաստատակամությամբ և քաղաքական հայացքների որոշակիությամբ չառանձնացող Կոլետտիսը անցավ ընդդիմության կողմը և հանդես եկավ որպես ֆրանսիական կուսակցության ղեկավար։

Կապոդիստրիայի (1831—1833), սպանությունից հետո վրա հասած անիշխանության ժամանակաշրջանին է վերաբերում Կոլետտիսի գործունեության ամենափայլուն շրջանը։ Սկզբում գերուսիան (սենատ) նրան Ավգուստինոս Կապոդիստրիայի և Կոլոկոտրինի հետ միասին նշանակեց ժամանակավոր կառավարության անդամ, բայց քանի որ Ավգուստինոս Կապոդիստրիան, ով հաջորդիվ ընտրվեց նախագահ, և նրա կողմնակից Կոլոկոտրինը չէին ընդունում ժամանակավոր կառավարությունը, ապա Կոլետտիսը, իր հերթին չընդունելով նախահագին, հայտնվեց ժամանակավոր կառավարության ղեկավարի պաշտոնին և շատերի կողմից, և հատկապես՝ Ռումելիում (այստեղ Կոլետտիսը շատ սիրված էր) ճանաչվեց օրինական իշխանություն։

Կոլետտիսը ղեկավարել է քաղաքացիական պատերազմի ռազմական գործողությունները, ինչի արդյունքում տապալվել է Ավգուստինոս Կապոդիստրիայի իշխանությունը։ Սենատի կողմից 1832 թվականի ապրիլին նշանակված Նոր ժամանակավոր կառավարության (հինգի կոմիտե) կազմում Կոլետտիսը հայտնվեց վճռական փոքրամասնության դիրքերում։ Ճարտար դիվանագիտական հնարքով նա կարողացավ դուրս բերել Կոլոկոտրինին իր միջավայրից և նրան ներառեց յոթի կոմիտե կազմի մեջ, որի ղեկավարն ինքն էր։

Երբ վերջապես Հունաստան ժամանեց (1833 թվական) Օտտոն արքան, Կոլետտիսը, դժկամորեն հաշտվելով նրա ընտրության հետ, կարողանում է հարմարվել նոր կառավարությանը։ Կանգնած լինելով ֆրանսիական կուսակցության գլուխ՝ Կոլետտիսը շարունակում էր թշնամությունը Մավրոկորդատոսի՝ անգլիական կուսակցության ղեկավարի դեմ, սկզբնապես նա եղել է տարբեր նախարարական պաշտոններում, ապա՝ դեսպան Փարիզում, քանի դեռ 1843 թվականի հեղափոխությունը նրան չէր կանչել հայրենիք, ուր շուտով (1844-1847) նա դառնում է Նախարար-նախագահ։ Նրա օրոք Հունաստանում սկսվում է ֆինանսական առանձնահատուկ դժվարություններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Լորդ Բայրոնը և իր ժամանակները
  2. даты жизни и греч. написание даны по греческой статье википедии

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ελιόπουλος «Ίωάυυης Κωλέττης» (Աթենք, 1890).