Յոզեֆ Լաբոր
Յոզեֆ Լաբոր | |
---|---|
Ծնվել է | հունիսի 29, 1842[1][2] Hořovice[3][4] |
Երկիր | Ավստրիա |
Մահացել է | ապրիլի 26, 1924[1][2][3][…] (81 տարեկան) Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[4] |
Գերեզման | Վիենայի կենտրոնական գերեզմանատուն |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դաշնակահար, երգեհոնահար և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | երգեհոն և դաշնամուր |
Josef Labor Վիքիպահեստում |
Յոզեֆ Լաբոր (գերմ.՝ Josef Labor, հունիսի 29, 1842[1][2], Hořovice[3][4] - ապրիլի 26, 1924[1][2][3][…], Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[4]), ավստրիացի երաժիշտ, ուշ գերմանական ռոմանտիզմի կոմպոզիտոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնական ծաղիկ հիվանդության հետևանքով նա կուրացել է երեք տարեկանում։ Երաժշտական կրթությունը ստացել է Վիեննայի կույրերի ինստիտուտում, այնուհետև ուսումը շարունակել է Վիեննայի կոնսերվատորիայում՝ Էդուարդ Պիրխերտի (դաշնամուր) և Սիմոն Զեխտերի (կոմպոզիցիա) ղեկավարությամբ։
Նա հյուրախաղերով շրջել է Ֆրանսիայում, Անգլիայում, Ռուսաստանում և Սկանդինավիայում։
Յոզեֆ Լաբորը բարեկամական հարաբերություններ է ունեցել Հաննովերի կույր թագավոր Գեորգի V-ի հետ։ 1865 թվականից նա դարձել է թագավորական կամերային նվագախմբի դաշնակահար, իսկ 1866 թվականի Ավստրո-Պրուսական պատերազմին հաջորդած Պրուսիայի կողմից Հաննովերի գրավումից և բռնակցումից հետո նույն թվականին Գեորգ V թագավորի հետ աքսորվել է։
Այնտեղ նա աշխատել է որպես դաշնամուրի և երաժշտության տեսության ուսուցիչ։ Նրա աշակերտներից են եղել Առնոլդ Շյոնբերգը, Յուլիուս Բիտները և Փոլ Վիտգենշտեյնը։
1875 թվականին նա հաստատվել է Ավստրիայի Գմունդեն քաղաքում և երգեհոնի դասեր առել հայտնի եկեղեցական երաժիշտ Յոհան Է. Հաբերտի մոտ։ 1904 թվականին Յոզեֆ Լաբորն արժանացել է «Կայսերական պալատի երգեհոնահարի» կոչմանը։
Իր աշակերտ Պոլ Վիտգենշտեյնի խնդրանքով և Վիտգենշտեյնների ընտանիքի հովանավորությամբ 1912 թվականին նա հրատարակել է իր երաժշտական գրեթե բոլոր ստեղծագործությունները։
Լավագույն ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sonate für Violine und Klavier op. 5
- Klavierquartett op. 6
- Sonate für Violoncello und Klavier A-Dur op. 7
- Thema und Variationen für Horn oder Violoncello und Klavier op. 10
- Quintett für Klarinette, Violine, Viola, Violoncello und Pianoforte op. 11
- Orgelsonate h-moll op. 15
- Big Ben Capriccio für 2 Klaviere zu vier Händen
- Quintett für Klavier, Violine, Viola, Violoncello und Kontrabass
- Konzert für Violine und Orchester G-Dur.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Labor Josef на сайте Österreichisches Biographisches Lexikon 1815—1950
- Josef Labor Quintet for Piano, Clarinet, Violin, Viola and Cello, Op.11 Soundbites and discussion of work
- Lebenslauf und Werkverzeichnis von Josef Labor
- Josef-Labor-Denkmal in Wien
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆ Լաբոր» հոդվածին։ |
|
- Հունիսի 29 ծնունդներ
- 1842 ծնունդներ
- Ապրիլի 26 մահեր
- 1924 մահեր
- Վիեննա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ավստրիացի կոմպոզիտորներ
- Կույր երաժիշտներ
- Չեխ կոմպոզիտորներ
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ
- Ավստրիացի դաշնակահարներ
- 20-րդ դարի կոմպոզիտորներ
- Կույրեր
- Ավստրիացիներ
- Ավստրիական կայսրության անձինք
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով
- Դասական կոմպոզիտորներ
- Չեխ դաշնակահարներ
- Մանկավարժներ այբբենական կարգով
- Ավստրիացի երգեհոնահարներ
- Օպերային կոմպոզիտորներ
- Դաշնակահարներ
- Երգեհոնահարներ