Յո Յո Հանի Սինգհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յո Յո Հանի Սինգհ
Նաև հայտնի է որպեսHoney Singh Grover
Ծնվել էմարտի 15, 1983(1983-03-15) (41 տարեկան)
Ձալանդհար, Փենջաբ, Հնդկաստան
Երկիր Հնդկաստան
Ժանրերփոփ-ռեփ, Ֆիլմի, հիփ հոփ, bhangra?, Indian pop? և փոփ֊ֆոլք
Մասնագիտությունռեփեր, դերասան, երգիչ, երաժշտական պրոդյուսեր և կոմպոզիտոր
Գործիքներվոկալ
ԿրթությունTrinity School?
ԱմուսինShalini Talwar Singh?[1]
Կայքyoyohoneysingh.in
 Yo Yo Honey Singh Վիքիպահեստում

Հիրդեշ Սինգհ, (ա.-փենջ.` ਹਨੀ ਸਿੰਘ), ավելի հայտնի է Յո Յո Հանի Սինգհ (հինդի՝ यो यो हनी सिंह, անգլ.՝ Yo Yo Honey Singh, մարտի 15, 1983(1983-03-15), Ձալանդհար, Փենջաբ, Հնդկաստան), հնդիկ երգիչ, երաժիշտ, դերասան, պրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիրդեշը ծնվել է Հնդկաստանի Փենջաբ նահանգում սիկհական ընտանիքում[2][3][4][5][6]։ Երաժշտություն սովորել է Մեծ Բրիտանիայի Տրինիտի քոլեջում[7][8]։ Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Նյու Դելի քաղաք[9]։

2005 թվականից սկիզբ է դրել պրոդյուսերի իր կարիերային և զբաղվել է փենջաբո-հեթանոսական կատարողների ալբոմների պրոդյուսերությամբ, իսկ որոշ ժամանակ անց մի քանի երգ է ձայնագրել, որոնք հետագայում հիթ են դարձել[10]։ 2011 թվականին Դիլջիտ Դոսանջի հետ ձայնագրել է «Lak 28 Kudi Da» ալբոմը «The Lions of Punjab» ֆիլմի համար։ Վերջինս հիթ է դարձել և առաջին տեղն է զբաղեցրել «BBC Asian Download Charts» շքերթում[11]։

«Shakal Pe Mat Ja[en]» ֆիլմի համար 2012 թվականին Բոլիվուդում տեղի է ունեցել Հիրդեշի դեբյուտը։ Վերջինս հանդես է եկել՝ որպես արտակադրային երգի կատարող և հենց այդ ժամանակ էլ հայտնիության է արժանացել[12][13]։ Նրա առաջին հաջողված հիթը «Main Sharabi» երգն էր, ձայնագրված «Կոկտեյլ» ֆիլմի համար։ Հենց նույն ֆիլմի համար ձայնագրել է նաև «Angreji Beat» երգը, որը նույնպես խթան է հանդիսացել հայտնիություն ձեռք բերելու համար։ Նույն տարում նկարահանվել է «Mirza – The Untold Story[en]»[14] ֆիլմում։

2013 թվականը Հիրդեշի համար շատ հաջողակ տարի էր, շնորհիվ «Lungi Dance», «Party All The Night», «Ethir Neechal» հիթերի, որոնք ձայնագրվել էին համապատասխանաբար «Ченнайский экспресс», «Отвергнутый сын»[en], «Ethir Neechal[en]»[15][16] ֆիլմերի համար։ Հենց նույն տարի թողարկվել է «Դու իմ 22 ես ես քո 22» ֆիլմը, որը առևտրային հաջողության է հասել։ Հաջորդ տարի, երբ Հիրդեշը հայտնվել է «Մերկացում» ֆիլմում, Բոլիվուդում կայացել է նրա դեբյուտը[17]։

2015 թվականին Սինգհը ձայնագրել է «Birthday Bash» երգը «Dilliwali Zaalim Girlfriend» ֆիլմի համար, «Aao Raja» երգը ««Վրեժն անօրինական է»» ֆիլմի համար և «Aankhon Aankhon»-ը՝ «Հեշտ ընտրություն»-ի համար։

Հաջորդ տարվա ընթացքում «Zorawar» ֆիմում գլխավոր դերն է խաղացել, ունեցել է առևտրային հաջողություններ[18]։

2017 թվականին, երկամյա բացակայությունից հետո, թողարկել է «Dil Chori» երգը[19]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին ամուսնացել է Շալինի Տալվար Սինգհի հետ, որին Հիրդեշը առաջին անգամ հանդիսատեսին ներկայացրել է հեռուստատեսային շոուի ժամանակ[20][21]։

2014 թվականից Հանին անհետացել է և խուսափել մամուլի հետ հանդիպումներից։ 2016 թվականի մարտին վերադարձել է, հաղորդելով, որ բացակայության պատճառը ծանրաբեռնվածությունն ու երկբևեռ գործունեությունն էր[22]։

Կինեմատոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգչի կարիրան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 թվական - «Փենջաբի առյուծները» -  «Lak 28 Kudi Da» (Դիլջիտ Դոսանջի հետ)
  • 2011 թվական - «Շաքալ Պե Մատ Ջա»  - «Shakal Pe Mat Ja»
  • 2012 թվական - «Կոկտեյլ »- «Main Sharabi», «Angreji Beat» (Գիպի Գրեվալի հետ)
  • 2012 թվական - «Հյուրընկալության օրենք» - «Rani Tu Mein Raja» (տրիո՝ Միկո Սինգհի և Բհավիե Պանդիտի հետ)
  • 2013 թվական - «Կհուրանան և նրա ֆիրմային բաղադրատոմսը» - «Kikli Kalerdi» (տրիո՝ Ամիտ Տրիվեդիի, Պինկի Մաիդասանիի հետ)
  • 2012 թվական - «Սիրո հարսանիք» - «Lonely Lonely» (տրիո՝ Հիմեշ Րեշամիի և Համսիկ Իյերի հետ)
  • 2013 թվական - «Մրցավազք 2» - «Party on My Mind» (ԿԿ-ի և Շեֆալի Ալվարեսի հետ)
  • 2013 թվական - «Էտիր Նիչալ»  - «Ethir Neechal» (տրիո՝ Հիփ Հոփ Տամիզայի և Անիրուդհի Ռավիչանդերի հետ)
  • 2013 թվական - «Tu Mera 22 Main Tera 22»
  • 2013 թվական - «Պարզապես հայրիկ» - «Punjabiyan Di Battery» (Միկո Սինգհի հետ)
  • 2013 թվական - «Սուտը սուտի հետևից» - «Kudi Tu Butter»
  • 2013 թվական - «Չենայի արագընթացը» - «Lungi Dance»
  • 2013 թվական - «Մերժված որդին» - «Boss» (Միթ Բրոս Անջանի հետ), «Party All Night»
  • 2014 թվական - «Պրոֆիլ» - «ABCD» (տւրիո՝ Բենի Դայալի, Շեֆալի Ալվարեսի հետ), «Sunny Sunny»
  • 2014 թվական - «Սիրո յոթ փուլեր» - «Horn OK Please» (Սուկհվինդեր Սինգհի հետ)
  • 2014 թվական - «Վերջին ձայնագրությունն ավարտված չէ» - «Chaar Botal Vodka»
  • 2014 թվական - «Party with the Bhoothnath»
  • 2014 թվական - «Ye Fugly Fugly Kya Hai»
  • 2014 թվական - «Yaar Naa Miley» (Ժասմին Սանդլասի հետ)
  • 2015 թվական - «Ծննդյան օր» (Ալֆազի հետ)
  • 2018 թվական - «Այս երեկույթը ավարտված է»
  • 2018 թվական - «Rang Taari» (Դեվ Նեգիի հետ)
  • 2018 թվական - «Միլիարդատեր» - Baazaar 

Դերասանի կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Բնօրինակի անվանումը Դեր
2012 Mirza - The Untold Դիշա
2013 Tu Mera 22 Main Tera 22 Ռոլի
2014 The Xpose Կենի Դամանիա
2016 Zorawar գործակալ Զորավար Սինգհ
2017 Aasha Ռոյ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Punjabi Gurmukhi Wikipedia — 2002.
  2. «Yo yo born in Hoshiarpur, Punjab».
  3. «Born in Hoshiarpur».
  4. «Yo yo's birth place is Hoshiarpur, Spouse - Shalini Talwar SinghPunjab».
  5. «Honey Singh to lure Sikh votes».
  6. «Honey Singh's marriage with Sikh rituals at a Gurudwara in Sarojini Nagar». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.
  7. Priyanka Srivastava (2012 թ․ հուլիսի 7). «Delhi's Yo Yo croons up a storm in Bollywood». Daily Mail. Վերցված է 2013 թ․ հունվարի 8-ին.
  8. Vineet Gill (2013 թ․ հունվարի 1). «Rapper's concert scrapped after online protest over 'obscene' lyrics». TOI. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 8-ին.
  9. «yo yo's family moved to delhi from hoshiarpur».
  10. «Punjab's bhangra-rapper comes to Bollywood». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.
  11. «Honey Singh/Diljit Dosanjh – Lak 28 Kudi Da No:1 in BBC Asian Download Charts». punjabiportal.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20-ին.
  12. Honey Singh paid highest fee for song Արխիվացված 2013-09-03 Wayback Machine. Hindustan Times (2 May 2012). Retrieved 4 May 2012.
  13. Yo-Yo Honey Singh becomes the costliest Bollywood singer. Daily Bhaskar (2 May 2012). Retrieved 4 May 2012.
  14. Words aren't enough - The Tribune
  15. «Honey Singh: The sound of 2012». NDTV. 2012 թ․ դեկտեմբերի 28.
  16. Bhattacharya, Budhaditya (2012 թ․ դեկտեմբերի 28). «Yo! Yo! Honey Singh was to 2012 what Dhanush was to 2011». The Hindu. Chennai, India.
  17. The Xpose review. The Xpose Bollywood movie review ... - IndiaGlitz
  18. 'Zorawar' director Vinnil Markan has high hopes for Honey Singh
  19. Sonu Ke Titu Ki Sweety song Dil Chori: Yo Yo Honey Singh is back
  20. «Rapper Yo Yo Honey Singh admits being married». Zee News. 2013 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 5-ին.
  21. «Yo Yo Honey Singh: Lesser known facts!». The Times of India. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
  22. «Honey Singh on his bipolar disorder: After sunset, I feared my family». Hindustan Times. 2016 թ․ մարտի 16. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յո Յո Հանի Սինգհ» հոդվածին։