Յո Յո Հանի Սինգհ
Յո Յո Հանի Սինգհ | |
---|---|
![]() | |
Նաև հայտնի է որպես | Honey Singh Grover |
Ծնվել է | մարտի 15, 1983 (40 տարեկան) Ձալանդհար, Փենջաբ, Հնդկաստան |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ-ռեփ, Ֆիլմի, հիփ հոփ, bhangra?, Indian pop? և փոփ֊ֆոլք |
Մասնագիտություն | ռեփեր, դերասան, երգիչ, երաժշտական պրոդյուսեր և կոմպոզիտոր |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Trinity School? |
Ամուսին | Shalini Talwar Singh?[1] |
Կայք | yoyohoneysingh.in |
![]() |
Հիրդեշ Սինգհ, (ա.-փենջ.` ਹਨੀ ਸਿੰਘ), ավելի հայտնի է Յո Յո Հանի Սինգհ (հինդի՝ यो यो हनी सिंह, անգլ.՝ Yo Yo Honey Singh, մարտի 15, 1983, Ձալանդհար, Փենջաբ, Հնդկաստան), հնդիկ երգիչ, երաժիշտ, դերասան, պրոդյուսեր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիրդեշը ծնվել է Հնդկաստանի Փենջաբ նահանգում սիկհական ընտանիքում[2][3][4][5][6]։ Երաժշտություն սովորել է Մեծ Բրիտանիայի Տրինիտի քոլեջում[7][8]։ Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Նյու Դելի քաղաք[9]։
2005 թվականից սկիզբ է դրել պրոդյուսերի իր կարիերային և զբաղվել է փենջաբո-հեթանոսական կատարողների ալբոմների պրոդյուսերությամբ, իսկ որոշ ժամանակ անց մի քանի երգ է ձայնագրել, որոնք հետագայում հիթ են դարձել[10]։ 2011 թվականին Դիլջիտ Դոսանջի հետ ձայնագրել է «Lak 28 Kudi Da» ալբոմը «The Lions of Punjab» ֆիլմի համար։ Վերջինս հիթ է դարձել և առաջին տեղն է զբաղեցրել «BBC Asian Download Charts» շքերթում[11]։
«Shakal Pe Mat Ja[en]» ֆիլմի համար 2012 թվականին Բոլիվուդում տեղի է ունեցել Հիրդեշի դեբյուտը։ Վերջինս հանդես է եկել՝ որպես արտակադրային երգի կատարող և հենց այդ ժամանակ էլ հայտնիության է արժանացել[12][13]։ Նրա առաջին հաջողված հիթը «Main Sharabi» երգն էր, ձայնագրված «Կոկտեյլ» ֆիլմի համար։ Հենց նույն ֆիլմի համար ձայնագրել է նաև «Angreji Beat» երգը, որը նույնպես խթան է հանդիսացել հայտնիություն ձեռք բերելու համար։ Նույն տարում նկարահանվել է «Mirza – The Untold Story[en]»[14] ֆիլմում։
2013 թվականը Հիրդեշի համար շատ հաջողակ տարի էր, շնորհիվ «Lungi Dance», «Party All The Night», «Ethir Neechal» հիթերի, որոնք ձայնագրվել էին համապատասխանաբար «Ченнайский экспресс», «Отвергнутый сын»[en], «Ethir Neechal[en]»[15][16] ֆիլմերի համար։ Հենց նույն տարի թողարկվել է «Դու իմ 22 ես ես քո 22» ֆիլմը, որը առևտրային հաջողության է հասել։ Հաջորդ տարի, երբ Հիրդեշը հայտնվել է «Մերկացում» ֆիլմում, Բոլիվուդում կայացել է նրա դեբյուտը[17]։
2015 թվականին Սինգհը ձայնագրել է «Birthday Bash» երգը «Dilliwali Zaalim Girlfriend» ֆիլմի համար, «Aao Raja» երգը ««Վրեժն անօրինական է»» ֆիլմի համար և «Aankhon Aankhon»-ը՝ «Հեշտ ընտրություն»-ի համար։
Հաջորդ տարվա ընթացքում «Zorawar» ֆիմում գլխավոր դերն է խաղացել, ունեցել է առևտրային հաջողություններ[18]։
2017 թվականին, երկամյա բացակայությունից հետո, թողարկել է «Dil Chori» երգը[19]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականին ամուսնացել է Շալինի Տալվար Սինգհի հետ, որին Հիրդեշը առաջին անգամ հանդիսատեսին ներկայացրել է հեռուստատեսային շոուի ժամանակ[20][21]։
2014 թվականից Հանին անհետացել է և խուսափել մամուլի հետ հանդիպումներից։ 2016 թվականի մարտին վերադարձել է, հաղորդելով, որ բացակայության պատճառը ծանրաբեռնվածությունն ու երկբևեռ գործունեությունն էր[22]։
Կինեմատոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Երգչի կարիրան[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2011 թվական - «Փենջաբի առյուծները» - «Lak 28 Kudi Da» (Դիլջիտ Դոսանջի հետ)
- 2011 թվական - «Շաքալ Պե Մատ Ջա» - «Shakal Pe Mat Ja»
- 2012 թվական - «Կոկտեյլ »- «Main Sharabi», «Angreji Beat» (Գիպի Գրեվալի հետ)
- 2012 թվական - «Հյուրընկալության օրենք» - «Rani Tu Mein Raja» (տրիո՝ Միկո Սինգհի և Բհավիե Պանդիտի հետ)
- 2013 թվական - «Կհուրանան և նրա ֆիրմային բաղադրատոմսը» - «Kikli Kalerdi» (տրիո՝ Ամիտ Տրիվեդիի, Պինկի Մաիդասանիի հետ)
- 2012 թվական - «Սիրո հարսանիք» - «Lonely Lonely» (տրիո՝ Հիմեշ Րեշամիի և Համսիկ Իյերի հետ)
- 2013 թվական - «Մրցավազք 2» - «Party on My Mind» (ԿԿ-ի և Շեֆալի Ալվարեսի հետ)
- 2013 թվական - «Էտիր Նիչալ» - «Ethir Neechal» (տրիո՝ Հիփ Հոփ Տամիզայի և Անիրուդհի Ռավիչանդերի հետ)
- 2013 թվական - «Tu Mera 22 Main Tera 22»
- 2013 թվական - «Պարզապես հայրիկ» - «Punjabiyan Di Battery» (Միկո Սինգհի հետ)
- 2013 թվական - «Սուտը սուտի հետևից» - «Kudi Tu Butter»
- 2013 թվական - «Չենայի արագընթացը» - «Lungi Dance»
- 2013 թվական - «Մերժված որդին» - «Boss» (Միթ Բրոս Անջանի հետ), «Party All Night»
- 2014 թվական - «Պրոֆիլ» - «ABCD» (տւրիո՝ Բենի Դայալի, Շեֆալի Ալվարեսի հետ), «Sunny Sunny»
- 2014 թվական - «Սիրո յոթ փուլեր» - «Horn OK Please» (Սուկհվինդեր Սինգհի հետ)
- 2014 թվական - «Վերջին ձայնագրությունն ավարտված չէ» - «Chaar Botal Vodka»
- 2014 թվական - «Party with the Bhoothnath»
- 2014 թվական - «Ye Fugly Fugly Kya Hai»
- 2014 թվական - «Yaar Naa Miley» (Ժասմին Սանդլասի հետ)
- 2015 թվական - «Ծննդյան օր» (Ալֆազի հետ)
- 2018 թվական - «Այս երեկույթը ավարտված է»
- 2018 թվական - «Rang Taari» (Դեվ Նեգիի հետ)
- 2018 թվական - «Միլիարդատեր» - Baazaar
Դերասանի կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Բնօրինակի անվանումը | Դեր |
---|---|---|
2012 | Mirza - The Untold | Դիշա |
2013 | Tu Mera 22 Main Tera 22 | Ռոլի |
2014 | The Xpose | Կենի Դամանիա |
2016 | Zorawar | գործակալ Զորավար Սինգհ |
2017 | Aasha | Ռոյ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Punjabi Gurmukhi Wikipedia — 2002.
- ↑ «Yo yo born in Hoshiarpur, Punjab»
- ↑ «Born in Hoshiarpur»
- ↑ «Yo yo's birth place is Hoshiarpur, Spouse - Shalini Talwar SinghPunjab»
- ↑ «Honey Singh to lure Sikh votes»
- ↑ «Honey Singh's marriage with Sikh rituals at a Gurudwara in Sarojini Nagar»։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին։ Վերցված է 2020-12-04
- ↑ Priyanka Srivastava (7 July 2012)։ «Delhi's Yo Yo croons up a storm in Bollywood»։ Daily Mail։ Վերցված է 8 January 2013
- ↑ Vineet Gill (1 January 2013)։ «Rapper's concert scrapped after online protest over 'obscene' lyrics»։ TOI։ Արխիվացված է օրիգինալից 7 July 2013-ին։ Վերցված է 8 January 2013
- ↑ «yo yo's family moved to delhi from hoshiarpur»
- ↑ «Punjab's bhangra-rapper comes to Bollywood»։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-15-ին։ Վերցված է 2020-12-04
- ↑ «Honey Singh/Diljit Dosanjh – Lak 28 Kudi Da No:1 in BBC Asian Download Charts»։ punjabiportal.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-29-ին։ Վերցված է 2012-11-20
- ↑ Honey Singh paid highest fee for song Archived 2013-09-03 at the Wayback Machine.. Hindustan Times (2 May 2012). Retrieved 4 May 2012.
- ↑ Yo-Yo Honey Singh becomes the costliest Bollywood singer. Daily Bhaskar (2 May 2012). Retrieved 4 May 2012.
- ↑ Words aren't enough - The Tribune
- ↑ «Honey Singh: The sound of 2012»։ NDTV։ 28 December 2012
- ↑ Bhattacharya Budhaditya (28 December 2012)։ «Yo! Yo! Honey Singh was to 2012 what Dhanush was to 2011»։ The Hindu։ Chennai, India
- ↑ The Xpose review. The Xpose Bollywood movie review ... - IndiaGlitz
- ↑ 'Zorawar' director Vinnil Markan has high hopes for Honey Singh
- ↑ Sonu Ke Titu Ki Sweety song Dil Chori: Yo Yo Honey Singh is back
- ↑ «Rapper Yo Yo Honey Singh admits being married»։ Zee News։ 1 September 2013։ Վերցված է 2013-09-05
- ↑ «Yo Yo Honey Singh: Lesser known facts!»։ The Times of India։ Վերցված է 2014-09-12
- ↑ «Honey Singh on his bipolar disorder: After sunset, I feared my family»։ Hindustan Times։ 16 March 2016։ Վերցված է 2016-10-23
|