Յավուզ Աբադան
Յավուզ Աբադան թուրքերեն՝ Yavuz Abadan | |
Կուսակցություն՝ | Հանրապետական ժողովրդավարական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
Գիտական աստիճան՝ | դոկտորի աստիճան[1] |
Մասնագիտություն՝ | իրավաբան և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | ապրիլի 18, 1905 |
Ծննդավայր | Էսքիշեհիր, Թուրքիա |
Վախճանի օր | հունիսի 30, 1967 (62 տարեկան) |
Վախճանի վայր | Անկարա, Թուրքիա |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Ամուսին | Nermin Abadan Unat?[2] |
Յավուզ Աբադան (ապրիլի 18, 1905, Էսքիշեհիր, Թուրքիա - հունիսի 30, 1967, Անկարա, Թուրքիա), թուրք իրավաբան, քաղաքական գործիչ և պատմաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր, Ստամբուլի համալսարանի պրոֆեսոր (1942)[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յավուզ Աբադանը ծնվել է 1905 թվականի ապրիլի 18-ին Ղրիմում (ըստ որոշ աղբյուրների՝ Էսքիշեհիրում[4])[5]: 1929 թվականին Ստամբուլի համալսարանում իրավաբանական կրթություն ստանալուց հետո, Հայդելբերգի համալսարանում ստանում է իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան։ 1933 թվականին դարձել է դոցենտ, իսկ 1942 թվականին Ստամբուլի համալսարանի պրոֆեսոր։ 1943-1946 թվականներին աշխատել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովում՝ որպես Էսքիշեհիրի մարզի պատգավամոր։ 1946 թվականից հետո աշխատել է Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում, իսկ 1952-1954 թվականներին եղել է նույն ֆակուլտետի դեկանը։ 1960 թվականի ռազմական հեղաշրջումից հետո ազատվելով համլասարանի իր պաշտոնից, մեկնել է Բեռլին։ 1962 թվականին նրան թույլատրվում է վերադառնալ Անկարայի համալասարան։
Մահացել է 1967 թվականի հունիսի 30-ին, Անկարայում։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Harp Sonu Muahedelerine Nazaran Lozan'ın Hususiyetleri (Ստամբուլ, 1938)
- Hukukun Gözüyle Milliyetçilik ve Halkçılık (Անկարա, 1938)
- İnkılâp ve İnkılâpçılık (Ստամբուլ, 1938)
- Grotius ve Tabiî Hukuk (Ստամբուլ, 1939)
- Hürriyet ve İntihap Ehliyeti (Անկարա, 1939)
- Tanzimat Fermanı'nın Tahlili (Ստամբուլ, 1940)
- Hürriyet Problemi (Ստամբուլ, 1940)
- Hukuk Başlangıç ve Tarihi (Ստամբուլ, 1942)
- Tarihten Sesler (Ստամբուլ, 1943)
- İnkılap Tarihi Notları (Անկարա, 1951)
- Amme Hukuku ve Devlet Nazariyeleri (Անկարա, 1952)
- Hukuk Felsefesi Dersleri (Անկարա, 1954)
- Türk İnkılâbı Tarihi Notları (Անկարա, 1956)
- İnkılap Tarihine Giriş (1960)
- Türkiye'de Anayasa Gelişmelerine Bir Bakış (Բահրի Սավչըի հետ, 1959),
- Mustafa Kemal ve Çetecilik (1964)
- Atatürk'ün Işığında “Tam Bağımsızlık İlkesi”, (Անկարա, 1969)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1027560490 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.sabah.com.tr/yasam/2014/04/02/iki-kocasinin-da-soyadini-istedi
- ↑ «Թուրք-ֆրանսիական հարաբերությունները և Կիլիկիան 1919-1921 թթ.», Ռուբեն Սահակյան, Երևան, 1970, էջ 19.
- ↑ «Prof.Dr. Yavuz Abadan». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ TBMM Albümü I. Cilt, TBMM Basın ve Halkla İlişkiler Müdürlüğü Yayınları.