Յանեզ Դրնովշեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յանեզ Դրնովշեկ
 
Կուսակցություն՝ Movement for Justice and Development?, Սլովենիայի լիբերալ դեմոկրատիա և League of Communists of Slovenia?
Կրթություն՝ Լյուբլյանայի համալսարան (1973) և Մարիբորի համալսարան
Գիտական աստիճան՝ դոկտորի աստիճան[1]
Մասնագիտություն՝ տնտեսագետ, դիվանագետ, քաղաքական գործիչ, գրող, կոմիսար, բանկիր և գործարար
Ծննդյան օր մայիսի 17, 1950(1950-05-17)[2][3][4][…]
Ծննդավայր Ցելե, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Վախճանի օր փետրվարի 23, 2008(2008-02-23)[5][3][6] (57 տարեկան)
Վախճանի վայր Zaplana, Municipality of Vrhnika, Սլովենիա
Քաղաքացիություն  Սլովենիա
Զավակներ Nana Forte? և Jaša Drnovšek?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Կրկնակի սպիտակ խաչի շքանշան առաջին դասի[7] Ազատության շքանղան և Սուրբ Կառլոսի միաբանության մեծ խաչ

Յանեզ Դրնովշեկ (սլովեն.՝ Janez Drnovšek, մայիսի 17, 1950(1950-05-17)[2][3][4][…], Ցելե, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ - փետրվարի 23, 2008(2008-02-23)[5][3][6], Zaplana, Municipality of Vrhnika, Սլովենիա), հարավսլավ և սլովենացի քաղաքական գործիչ։ Սլովենիայի երկրորդ նախագահ (2002-2007), երկար ժամանակ Սլովենիայի վարչապետ (1992-2000, 2000-2002)։ Հարավսլավիայի նախագահության նախագահ 1989-1990 թվականներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1950 թվականի մայիսի 17-ին Ցելե քաղաքում, հետագայում մեծացել է Զագորյե Օբ-Սավի համայնքում։ Յանեզի հայրը՝ Վիկտորը (1925-2005)[8] աշխատել է որպես հանքագործ, մայրը՝ Սիլվան (1921-1976)[8] տնային տնտեսուհի էր։

Կրթություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է տնտեսագիտություն, ավարտել է բուհը 1973 թվականին, այնուհետև մասնագիտացել Օսլոյում։ 1981 թվականին ստացել է մագիստրոսի կոչում։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավսլավիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին, այն ժամանակ դեռ անհայտ հանրությանը, դարձավ Հարավսլավիայի պետության ղեկավար՝ անսպասելիորեն առաջ անցնելով կառավարության ֆավորիտ Մարկո Բուլցից։

Մինչև Հարավսլավիայում կոմունիստական ռեժիմի փլուզումը կոմունիստական կուսակցության անդամ էր։

Անկախ Սլովենիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլովենիայի անկախությունից հետո Դրնովշեկը երկրի վարչապետ էր (1992-2002)։ 1992-2002 թվականներին եղել է նաև Սլովենիայի Լիբերալ ժողովրդավարություն կուսակցության (Liberalna Demokracija Slovenije — LDS) նախագահը, որից հեռացել է 2006 թվականի հունվարի 30-ին։

2002 թվականի նախագահական ընտրություններում ընտրվել է Սլովենիայի նախագահ (2002-2007)։ 2006 թվականի հունիսի 26-ին սլովենական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ չի առաջադրվի երկրորդ ժամկետով։

2006 թվականին ստեղծել և դարձել է «Հանուն արդարության և զարգացման շարժման» առաջին նախագահը, որի նպատակն է բարձրացնել մարդկության ինքնագիտակցությունը և աշխարհն ավելի լավը դարձնել։ Այս շարժումը քաղաքական կուսակցություն չէ։

Հիվանդություն և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար ժամանակ տառապում էր քաղցկեղով։ Վիրահատվել է 1999 թվականին, որից հետո 2001 թվականին կրկին հայտնաբերվել է քաղցկեղային ուռուցքի զարգացում։ Այնուհետև Դրնովշեկը դադարեցրեց ավանդական բուժումը[9] և փոխեց իր ապրելակերպը, Լյուբլյանայից տեղափոխվելով հեռավոր գյուղ (Zaplana): Դարձել է վեգան և ուշադրություն է դարձրել կենդանիների իրավունքներին[10]։

Մահացել է 2008 թվականի փետրվարի 23-ին քաղցկեղից՝ նախագահի պաշտոնից հեռանալուց երկու ամիս անց։ Դիակը դիակիզվել է, հուղարկավորվել Զագորյե Օբ Սավիի քաղաքում՝ ծնողների գերեզմանների կողքին[8]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1 դասի կրկնակի սպիտակ խաչի շքանշան (2003)[11]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանեզ Դրնովշեկ» հոդվածին։