Յանեզ Դրնովշեկ
| Յանեզ Դրնովշեկ | |
| Կուսակցություն՝ | Movement for Justice and Development?, Սլովենիայի լիբերալ դեմոկրատիա և League of Communists of Slovenia? |
|---|---|
| Կրթություն՝ | Լյուբլյանայի համալսարան (1973) և Մարիբորի համալսարան |
| Գիտական աստիճան՝ | դոկտորի աստիճան[1] |
| Մասնագիտություն՝ | տնտեսագետ, դիվանագետ, քաղաքական գործիչ, գրող, կոմիսար, բանկիր և գործարար |
| Ծննդյան օր | մայիսի 17, 1950[2][3][4][…] |
| Ծննդավայր | Ցելե, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
| Վախճանի օր | փետրվարի 23, 2008[5][3][6] (57 տարեկան) |
| Վախճանի վայր | Zaplana, Municipality of Vrhnika, Սլովենիա |
| Քաղաքացիություն | |
| Զավակներ | Nana Forte? և Jaša Drnovšek? |
| Ինքնագիր | |
| Պարգևներ | |
Յանեզ Դրնովշեկ (սլովեն.՝ Janez Drnovšek, մայիսի 17, 1950[2][3][4][…], Ցելե, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ - փետրվարի 23, 2008[5][3][6], Zaplana, Municipality of Vrhnika, Սլովենիա), հարավսլավ և սլովենացի քաղաքական գործիչ։ Սլովենիայի երկրորդ նախագահ (2002-2007), երկար ժամանակ Սլովենիայի վարչապետ (1992-2000, 2000-2002)։ Հարավսլավիայի նախագահության նախագահ 1989-1990 թվականներին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1950 թվականի մայիսի 17-ին Ցելե քաղաքում, հետագայում մեծացել է Զագորյե Օբ-Սավի համայնքում։ Յանեզի հայրը՝ Վիկտորը (1925-2005)[8] աշխատել է որպես հանքագործ, մայրը՝ Սիլվան (1921-1976)[8] տնային տնտեսուհի էր։
Կրթություն և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է տնտեսագիտություն, ավարտել է բուհը 1973 թվականին, այնուհետև մասնագիտացել Օսլոյում։ 1981 թվականին ստացել է մագիստրոսի կոչում։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավսլավիա
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 թվականին, այն ժամանակ դեռ անհայտ հանրությանը, դարձավ Հարավսլավիայի պետության ղեկավար՝ անսպասելիորեն առաջ անցնելով կառավարության ֆավորիտ Մարկո Բուլցից։
Մինչև Հարավսլավիայում կոմունիստական ռեժիմի փլուզումը կոմունիստական կուսակցության անդամ էր։
Անկախ Սլովենիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սլովենիայի անկախությունից հետո Դրնովշեկը երկրի վարչապետ էր (1992-2002)։ 1992-2002 թվականներին եղել է նաև Սլովենիայի Լիբերալ ժողովրդավարություն կուսակցության (Liberalna Demokracija Slovenije — LDS) նախագահը, որից հեռացել է 2006 թվականի հունվարի 30-ին։
2002 թվականի նախագահական ընտրություններում ընտրվել է Սլովենիայի նախագահ (2002-2007)։ 2006 թվականի հունիսի 26-ին սլովենական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ չի առաջադրվի երկրորդ ժամկետով։
2006 թվականին ստեղծել և դարձել է «Հանուն արդարության և զարգացման շարժման» առաջին նախագահը, որի նպատակն է բարձրացնել մարդկության ինքնագիտակցությունը և աշխարհն ավելի լավը դարձնել։ Այս շարժումը քաղաքական կուսակցություն չէ։
Հիվանդություն և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկար ժամանակ տառապում էր քաղցկեղով։ Վիրահատվել է 1999 թվականին, որից հետո 2001 թվականին կրկին հայտնաբերվել է քաղցկեղային ուռուցքի զարգացում։ Այնուհետև Դրնովշեկը դադարեցրեց ավանդական բուժումը[9] և փոխեց իր ապրելակերպը, Լյուբլյանայից տեղափոխվելով հեռավոր գյուղ (Zaplana): Դարձել է վեգան և ուշադրություն է դարձրել կենդանիների իրավունքներին[10]։
Մահացել է 2008 թվականի փետրվարի 23-ին քաղցկեղից՝ նախագահի պաշտոնից հեռանալուց երկու ամիս անց։ Դիակը դիակիզվել է, հուղարկավորվել Զագորյե Օբ Սավիի քաղաքում՝ ծնողների գերեզմանների կողքին[8]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 դասի կրկնակի սպիտակ խաչի շքանշան (2003)[11]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Deutsche Nationalbibliothek Record #119460645 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- 1 2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- 1 2 https://web.archive.org/web/20080226175045/http://www.telegraph.co.uk:80/news/main.jhtml?xml=/news/2008/02/25/db2501.xml
- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://archiv.prezident.sk/schuster/index24b1.html?372 (словацк.)
- 1 2 3 To je grob Janeza Drnovška — danes je obletnica njegove smrti
- ↑ Breaking News — Latest World, US, Science, Entertainment, Election, Technology News and Current Events
- ↑ EVANA Dr. Janez Drnovšek, President of Republic Slovenia, about vegetarianism and animal rights en
- ↑ Rad bieleho dvojkríža, I. trieda Արխիվացված 2011-05-15 Wayback Machine(սլովակ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանեզ Դրնովշեկ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Լյուբլյանայի համալսարանի շրջանավարտներ
- Մարիբորի համալսարանի շրջանավարտներ
- Մայիսի 17 ծնունդներ
- 1950 ծնունդներ
- Փետրվարի 23 մահեր
- 2008 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի քաղաքական գործիչներ
- Սլովենիայի նախագահներ
- Քաղցկեղից մահացածներ
- Թոքի քաղցկեղից մահացածներ
- Սլովենիայի քաղաքական գործիչներ
- Սլովենացի գրողներ
- Տնտեսագիտական գիտությունների դոկտորներ