Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յանդեքս yandex.com Կարգախոս Найдётся всё Տեսակ բազմազգ ընկերություն , հանրային ընկերություն և բիզնես ձեռնարկություն Երկիր Ռուսաստան և Նիդերլանդներ Շտաբ կայան Մոսկվա , Ռուսաստան , Ամստերդամ , Նիդերլանդներ և Սխիպհոլ , Հարլեմերմեյր , Հյուսիսային Հոլանդիա , Նիդերլանդներ Գրանցում այո Լեզու ռուսերեն , անգլերեն , թուրքերեն Սեփականատեր Yandex N.V. ? և Consortium. Perviy ? Հեղինակ Արկադի Վոլոժ Բացված 2000 Ընթացիկ կարգավիճակ գործող Եկամուտ 50,9 միլիարդ ռուբլի (2014 թ.) Yandex Վիքիպահեստում
Յանդեքս (ռուսերեն ՝ Яндекс), ռուսական հայտնի որոնողական համակարգ ։ Համարվում է 4-րդը աշխարհի որոնողական համակարգերի շարքում իր տարածվածությամբ[1] ։
Յանդեքս որոնողական համակարգը պաշտոնապես իր օգտագործողներին է ներկայացվել 1997 թ.-ի սեպտեմբերի 23-ին։ Որպես առանձին որոնողական համակարգ ձևավորվել է 2000 թ.-ին։ Յանդեքս որոնողական համակարգի գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում ։ Այն նաև գրասենյակներ ունի Ուկրաինայում , Բելառուսում , Թուրքիայում , Գերմանիայում և Շվեյցարիայում [2] ։
Տիգրան Խուդավերդյան — Յանդեքս ընկերությունների գլխավոր գործադիր տնօրեն
Տիգրան Խուդավերդյան - գլխավոր տնօրեն։
Որոնում և ya.ru
Կատալոգ - վեբ կայքերի կատալոգ։
Նորություններ - օրվա գլխավոր նորությունները, որոնք ստացվել են հիմնական Զլմ-ներից։ Հնարավոր է նաև նորության որոնում համակարգում։
Յանդեքս ինքնաթիռիկներ - օնլայն սերվեր, որը թույլ է տալիս գտնել ցանկացած ինքնաթիռի գտնվելու վայրը օնլայն ռեժիմով։
Յանդեքս գնացքիկներ - օնլայն սերվեր, որը թույլ է տալիս գտնել ցանկացած գնացքի գտնվելու վայրը օնլայն ռեժիմով։
Որոնում բլոգերում և ֆորումներում - բլոգերի և ֆորումների որոնում։
Մարկետ - տարբեր ապրանքների որոնում և վաճառք։
Բառարաններ - հանրագիտարաններ, տեղեկագրքեր, բառարան-թարգմանիչներ։
Նկարներ - նկարների որոնում։
Վիդեո - տեսահոլովակների որոնում, վիդեոհոսթինգ։
Քարտեզներ - աշխարհի քարտեզ։ Ընդ որում ՌԴ խոշոր քաղաքների քարտեզները ներկայացված են ամենայն մանրամասնությամբ։
Ժողովրդական քարտեզ - ծառայություն, որի շնորհիվ օգտագործողը կարող է ստեղծել իր սեփական քարտեզները։
Աֆիշա - տեղեկատվություն միջոցառումների մասին՝ կինո, թատրոն, համերգներ, սպորտ, ակումբներ և այլն։
Եղանակ - եղանակի տեսություն։
Հեռուստածրագիր - տեղական եթերային, կաբելային և արբանյակային ալիքների հեռուստածրագիր։
Չվացուցակ - ինքնաթիռների, գնացքների մանրամասն չվացուցակ։
Ավտո - վաճառվող ավտոմեքենաների որոնում։
Աշխատանք - թափուր աշխատատեղերի որոնում։
Անշարժ գույք - վաճառվող անշարժ գույքի որոնում։
Գրքեր - գրքերի, հրատարակչությունների, հեղինակների որոնումներ։
Ժամանակ - ժամանակը աշխարհի տարբեր քաղաքներում։
Դզեն - մեդիտատիվ որոնում
Երաժշտություն - երաժշտության որոնում և լսում (Հայաստանում հասանելի չէ)
Փոստ - էլեկտրոնային փոստ
Ֆոտո - ֆոտոհոսթինգ
Ժողովուրդ - անձնական կայքերի ստեղծում և անվճար հոսթինգ։
Փող - վճարային համակարգ, որը հնարավորություն է տալիս վճարումներ կատարել։
Անդամագրում - նորությունների համար անդամագրում։
Լենտա - օնլայն RSS-դիտարկիչ։
Իմ գտածոները - օգտագործողի որոնումների պատմություն։
Իմ շրջապատը - սոցիալական կայք, որը գնեց Յանդեքսը 2007 թ-ի մարտ ամսին։