1894-1898 թվականներին սովորել է Գորժիցայի քարտաշների և քանդակագործների դպրոցում, 1899-1903 թվականներին՝ Պրահայի Գեղարվեստի ակադեմիայում։ Կրել է սիմվոլիզմի ազդեցությունը։ Ստեղծել է մարդկային մարմնի գեղեցկության զգայական ընկալմամբ ներթափանցված արձաններ («Եվա», 1908 թ., Ազգային պատկերասրահ, Պրահա), սուր դրամատիկական գործեր («Վիրավորը», 1920-1921 թթ., նույն տեղում), բազմաթիվ մոնումենտալ-դեկորատիվ կոմպոզիցիաներ և հուշարձաններ («Աշխատանք» և «Մարդասիրություն» խմբաքանդակները Պրահայի Գլավկի կամրջի համար, 1911-1913 թթ., Ս. Չեխի հուշարձանը Պրահայում, 1921-1922 թթ.), արտահայտիչ դիմաքանդակներ («Բ. Նեմցովա», 1924 թ., Ազգային պատկերասրահ, Պրահա)։ Շտուրսայի աշխատանքները նպաստել են 20-րդ դարի չեխական ռեալիստական քանդակագործության զարգացմանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 582)։