Յան Շտուրսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յան Շտուրսա
Jan Stursa 1915.jpg
Ծնվել է մայիսի 15, 1880({{padleft:1880|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:15|2|0}})[1][2][3]
Ծննդավայր Nové Město na Moravě, Զդար-նադ-Սազավոուի շրջան, Վիսոչինի ծայրամաս, Չեխիա
Մահացել է մայիսի 2, 1925({{padleft:1925|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:2|2|0}})[4][2][3] (44 տարեկանում)
Վախճանի վայրը Պրահա, Չեխոսլովակիա[4]
Քաղաքացիություն Flag of the Czech Republic.svg Չեխիա
Մասնագիտություն քանդակագործ
Jan Štursa Վիքիպահեստում

Յան Շտուրսա (չեխ․՝ Jan Štursa, Նովո-Մեստո-նա-Մորավե, մայիսի 15, 1880({{padleft:1880|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:15|2|0}})[1][2][3], Nové Město na Moravě, Զդար-նադ-Սազավոուի շրջան, Վիսոչինի ծայրամաս, Չեխիա - մայիսի 2, 1925({{padleft:1925|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:2|2|0}})[4][2][3], Պրահա, Չեխոսլովակիա[4]), չեխ քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1894-1898 թվականներին սովորել է Գորժիցայի քարտաշների և քանդակագործների դպրոցում, 1899-1903 թվականներին՝ Պրահայի Գեղարվեստի ակադեմիայում։ Կրել է սիմվոլիզմի ազդեցությունը։ Ստեղծել է մարդկային մարմնի գեղեցկության զգայական ընկալմամբ ներթափանցված արձաններ («Եվա», 1908, Ազգային պատկերասրահ, Պրահա), սուր դրամատիկական գործեր («Վիրավորը», 1920-1921, նույն տեղում), բազմաթիվ մոնումենտալ-դեկորատիվ կոմպոզիցիաներ և հուշարձաններ («Աշխատանք» և «Մարդասիրություն» խմբաքանդակները Պրահայի Գլավկի կամուրջի համար, 1911-1913, Ս․ Չեխի հուշարձանը Պրահայում, 1921-1922), արտահայտիչ դիմաքանդակներ («Բ․ Նեմցովա», 1924, Ազգային պատկերասրահ, Պրահա)։ Շտուրսայի աշխատանքները նպաստել են 20-րդ դարի չեխական ռեալիստական քանդակագործության զարգացմանը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 582 CC-BY-SA-icon-80x15.png