Ավարտել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտիքաղաքների հատակագծման ֆակուլտետը (1935 թվական)։ Աշխատել է Մոսկվայում որպես նախագծող ճարտարապետ, եղել է ԽՍՀՄ ճարտարապետների ակադեմիայի փոխպրեզիդենտ (1950-1951 թվականներ), Քաղաքների հատակագծման պետական ինստիտուտի տնօրեն (1954-1960 թվականներ), գլխավոր ճարտարապետ (1960-1974 թվականներ), 1974 թվականից՝ գլխավոր մասնագետ։ Հեղինակ է Շուշենսկոյե գյուղի, Գուբախի քաղաքի, Ղրիմի հարավային ափի կառուցապատման գլխավոր հատակագծերի։ Նրա նախագծերով կառուցվել են Տաշքենդի կենտրոնում բնակելի թաղամաս, Մոսկվայում՝ բնակելի տներ, Եվպատորիայում՝ երկաթուղային կայարան և այլն։ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի մրցանակի դափնեկիր է (1971 թվական)։ ԽՄԿԿ անդամ 1931 թվականից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 206)։