Յան Հայր-Բաբամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յան Հայր-Բաբամյան
Ի ծնեՀայր Ալեքսեյի Բաբայան
Ծնվել է1907, մարտի 10
ԾննդավայրԹիֆլիս)
Մահացել է1997[1]
Ազգությունհայ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
ԿրթությունՄոսկվայի ճարտարապետության ինստիտուտ

Հայր Ալեքսեյի Բաբայան (մարտի 10, 1907(1907-03-10), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1997[1]), խորհրդային ճարտարապետ, ՌՍՖՍՀ վաստակավոր շինարար (1967 թվականին)։ ԽՄԿԿ անդամ 1931 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտի քաղաքների հատակագծման ֆակուլտետը (1935 թվական)։ Աշխատել է Մոսկվայում որպես նախագծող ճարտարապետ, եղել է ԽՍՀՄ ճարտարապետների ակադեմիայի փոխպրեզիդենտ (1950-1951 թվականներ), Քաղաքների հատակագծման պետական ինստիտուտի տնօրեն (1954-1960 թվականներ), գլխավոր ճարտարապետ (1960-1974 թվականներ ), 1974 թվականից՝ գլխավոր մասնագետ։ Հեղինակ է Շուշենսկոյե գյուղի, Գուբախի քաղաքի, Ղրիմի հարավային ափի կառուցապատման գլխավոր հատակագծերի։ Նրա նախագծերով կառուցվել են Տաշքենդի կենտրոնում բնակելի թաղամաս, Մոսկվայում՝ բնակելի տներ, Եվպատորիայում՝ երկաթուղային կայարան և այլն։ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի մրցանակի դափնեկիր է (1971 թվական)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է 2 շքանշանով։ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի մրցանակի դափնեկիր է (1971 թվական)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 206 CC BY-SA icon 80x15.png