Յան Գլոգովչիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յան Գլոգովչիկ
լեհ.՝ Jan z Głogowa
Ծնվել է1445[1][1][2][…]
Գլոգուվ, Duchy of Głogów[3]
Մահացել էփետրվարի 11, 1507(1507-02-11)[4][5]
Կրակով, Լեհաստանի թագավորություն
Քաղաքացիություն Լեհաստան
Մասնագիտությունմաթեմատիկոս, փիլիսոփա, աստղագետ, համալսարանի դասախոս և աշխարհագրագետ
Հաստատություն(ներ)Կրակովի համալսարան
Գործունեության ոլորտմաթեմատիկա, բժշկություն և մանկավարժություն
Ալմա մատերԿրակովի համալսարան
Տիրապետում է լեզուներինլեհերեն
 Jan of Głogów Վիքիպահեստում

Յան Գլոգովչիկ (լեհ.՝ Jan z Głogowa (Głogowczyk, Głogowita, Glogoviensis, Glogar, Gloger), 1445, Գլոգուվ, Գլոգուվի պովյատ, Ներքին Սիլեզիայի վոյեվոդություն, Լեհաստան - 11 փետրվարի, 1507, Կրակով, Կրակովի պովյատ, Փոքր Լեհաստան վոյեվոդություն, Լեհաստան), լեհ աստղագետ, մաթեմատիկոս, աստվածաբան, փիլիսոփա, բժիշկ և մանկավարժ, Կրակովի Յագելոնյան համալսարանի պրոֆեսոր։ Եղել է իր ժամանակի արևմտաեվրոպական ամենահայտնի աստղագետներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յան Գլոգովչուկը ծնվել է 1445 թվականին Գլոգուվ քաղաքում։ Նա սերում էր Schilling հարուստ ընտանիքից, բայց այդ ազգանունը չի գրեթե երբեք չի օգտագործել[6]։ 1468 թվականին Յան Գլոգովչուկն ավարտել է Կրակով քաղաքի Յագելոնյան համալսարանը՝ ստանալով մագիստրոսի կոչում։ Ուսումն ավարտելուց հետո նա դասախոսություններ է կարդացել նույն համալսարանում։ Յան Գլոգովչիկի ուսանողների թվում է եղել նաև Նիկոլայ Կոպեռնիկոսը[6]։

Գիտնականի հետագա կյանքը կապված է Յագելոնյան համալսարանի հետ, որտեղ նա ոչ միայն դասավանդել է լատիներեն, Արիստոտելի փիլիսոփայությանը նվիրված դասընթաց և աստղագիտություն, այլև զբաղվել է աստղագիտությամբ, մաթեմատիկայով, աստվածաբանությամբ ու փիլիսոփայությամբ. պրոֆեսոր Յան Լոսի խոսքերով՝ Յան Գլոգովչուկը ձեռք է բերել մեծ ճանաչում որպես իր ժամանակի արևմտաեվրոպական ամենանշանավոր սխոլաստիկներից մեկը[7]։

Յան Գլոգովչիկի աշխատանքներից առավել նշանակալի են նրա գրած դասագրքերն ու այն աշխատությունը, որ նվիրված է դիմագիտությանն ու գանգաբանությանը։ Վերջինում նա փորձում է մարդու գանգի վրա գտնել կորնթարդությաններ, որոնք համապատասխանում են տվյալ մարդու հակումներին ու ընդունակություններին։ Այդ աշխատությունը, որը վերնագրված է «Phisionomia», հրատարակվել է 1518 թվականին[7]։ Գլոգովչիկի գրած քերականությանն ավելի քան մեկ դար որպես դասագիրք ոգտագործվել է Կրակովի դպրոցներում։

Որոշ պատմաբաններ Յան Գլոգովչիկին են վերագրում Սաղմոսարանի ու այլ Սուրբ գրքերի սլավոնական թարգմանությունները, որոնք իբրև թե հրատարակվել են Կրակովում, սակայն այդ փաստի ստույգ լինելը հաճախ կասկածի է ենթարկվում[7]։

Յան Գլոգովչիկը մահացել է 1507 թվականի փետրվարի 11-ին[8] Կրակով քաղաքում։

Ընտրյալ մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • De verificatione. In scientiam mortalium hominum introductiorum quae cuilibet homini ex celesti praesignatur circulo… anno… 1495 feliciter recollectum
  • Liber posteriorum analeticorum, Լիպսկ, 1499
  • Exercitium nove logice, Կրակով, 1499
  • Exercitium super omnes tractatus parvorum logicalium Petri Hispani, Լիպսկ, 1500
  • Argumentum in librum Porfirii peripatetici isagogicum in kathegorias Aristotelis, Կրակով, 1504
  • Questiones liborum de anima, Մեց, 1501
  • Phisionomia hinc inde ex illustribus scriptoribus… recollecta, Կրակով, 1518
  • Notae in computum ecclesiasticae
  • Computus chirometralis
  • Introductorium in tractatum sphaerae Johannis de Sacrobusto
  • Introductorium astronomiae in ephemerides
  • Tractatus in iudiciis astrorum.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Swartz A. Open Library — 2007.
  2. Faceted Application of Subject Terminology
  3. Deutsche Nationalbibliothek Record #104130911 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. https://www.deutsche-biographie.de/sfz37685.html
  5. Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  6. 6,0 6,1 "Jan z Głogowa" ("Jan of Głogów"), Perspektywa Kulturalna (Cultural Perspective), 2007.
  7. 7,0 7,1 7,2 Лось И. Л. Глоговчик, Ян // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  8. Глоговчик // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 4 томах. — СПб., 1907—1909.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Գլոգովչիկ» հոդվածին։