Յակով Ագամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յակով Ագամ
יעקב אגם
Ի ծնեանգլ.՝ Yaacov Gipshtein
ԿեղծանունAgam, Jacob Gipstein[1]
Ծնվել էմայիսի 11, 1928(1928-05-11)[2][3][4][…] (95 տարեկան)
ԾննդավայրՌիշոն Լե Ցիոն, Ռեհովոտ, Կենտրոնական մարզ, Իսրայել[5]
Քաղաքացիություն Իսրայել[6] և  Ֆրանսիա[7][8]
ԿրթությունԲեցալել արվեստի դպրոց, Ցյուրիխի կիրառական արվեստի դպրոց
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ
Ոճօպտիկական արվեստի ոճ
Ժանրաբստրակցիոնիզմ
Թեմաներքանդակագործություն
Ուշագրավ աշխատանքներFontaine?
Պարգևներ
Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
 Yaacov Agam Վիքիպահեստում

Յակով Ագամ (եբրայերեն՝ יעקב אגם‎, ծննդյան անունը՝ Յակով Գիպշտեյն, մայիսի 11, 1928(1928-05-11)[2][3][4][…], Ռիշոն Լե Ցիոն, Ռեհովոտ, Կենտրոնական մարզ, Իսրայել[5]), ժամանակակից իսրայելցի նկարիչ, կինետիկ արվեստի ստեղծողներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յակով Ագամը ծնվել է 1928 թվականի մայիսի 11-ին Իսրայելում։ Ագամը ծնվել և մեծացել է ռաբբիի ընտանիքում, որտեղ դարձել է կրոնական անձնավորություն[9]։ 1946-1949 թվականներին Մորդեխայ Արդոնի ղեկավարությամբ սովորել է Բեցալել արվեստի դպրոցում։ Իր ուսումնառությունը շարունակել է Ցյուրիխի կիրառական արվեստի դպրոցում։ Այդ ժամանակահատվածում Ագամն ազդել է Մաքս Բիլի կողմից մշակված արվեստի գեղագիտական-մաթեմատիկական տեսության վրա։ 1951 թվականին նկարիչը գնում է Փարիզ և ապրում է մինչ այժմ[10]։ Փարիզում Յակով Ագամը զբաղվում է աբստրակտ արվեստի գործարանում (Atelier d'art abstrait): 1953 թվականին նա իր առաջին ցուցահանդեսը անցկացրեց Փարիզի Քրավեն պատկերասրահում[11] : 1955 թվականինին Յակով Ագամը մասնակցեց Փարիզի պատկերասրահում կինետիկ արվեստի առաջին միջազգային ցուցահանդեսին։

1950-ական թվականներից ի վեր Յակով Ագամը հետաքրքրություն է ցուցաբերել տարբեր կինետիկ, մեխանիկական տարրերի և դրանք արվեստի ստեղծագործության մեջ օգտագործելու հնարավորությունների մասին։ Այսպիսով, իր ստեղծագործությունները կապված են հնչյունների և շոշափելի նկարների հետ, որոնք տարբերվում են շոշափումից, ինչպես նաև այն աշխատանքներից, որոնցում աշխատում են լույսը, ձայնային և ջրի տարրերը (օրինակ 1976 թվականին նկարիչը իր աշխատանքներում հաճախ օգտագործում է ակրիլային ներկեր, որոնք բացում են լույսի ազդեցության և գունային թափանցիկության փոխանցման մեծ հնարավորություններ)։

Նկարիչն անընդհատ որոնում է գեղարվեստական արտահայտման նոր ձևեր։ Նա ստեղծագործում է օպտիկական արվեստի ոճով, թույլ տալով դիտորդին փոխել իր դիրքորոշումը, իր ստեղծագործությունների մեջ անընդհատ հայտնաբերելու նոր բան։

2009 թվականին, 81 տարեկան հասակում, Յակով Ագամը ստեղծեց Թաիլանդի համաշխարհային խաղերի հուշարձանը` «Խաղաղարար հաղորդակցումը աշխարհի հետ»։ Այն բաղկացած է 9-10 մ բարձրությամբ վեցանկյուն սյուներից։ Սյուների կողմերը նկարվել են տարբեր ձևերով և երանգներով։ Երանգների քանակը հասնում է 180-ի։ Յակով Ագամի ավելի նշանակալի ստեղծագործություններից մեկն է հինգերորդ պողոտայի և Նյու-Յորքի 59-րդ փողոցի անկյունում գտնվող «Հանուկկա Մենորան», որը հովանավորվում է Լուբավիշտի երիտասարդական կազմակերպության կողմից։ Այն օգտագործում է իրական լույսի լապտերներ, որոնք ամեն տարի լուսաբանում են Հանուկկային ժամանակ[12]։

Յակով Ագամի գործերն ամենաշատ վաճառվողն են Իսրայելում։ 2009 թվականի նոյեմբերին Նյու-Յորքի «Sotheby's» աճուրդում նրա «4 թեմաները հակասում էին» վաճառվել էր 326.500 դոլարով։ Յակով Ագամը ասել է՝ «Սա չի զարմացնում ինձ... իմ գները կբարձրանան` արվեստի աշխարհում արված իմ պատմության համաձայն»։ Մեկ տարի անց, 1980-ական թվականներին «Guggenheim»-ի թանգարանում ցուցադրվող «Աճը»՝ փայտի վահանակի վրա կինետիկ նկարը վաճառվել է 698,000 ռեկորդային գումարով[13]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1963 թվականին Սան Պաուլու-ում՝ «Արվեստի ստեղծագործական որոնման համար» մրցանակ
  • 1970 թվականին երկրորդ մրցանակը՝ միջազգային նկարչական փառատոնում

Հիմնական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1971 թվականին Լեվերկուզեն՝ «Բնապահպանություն»
  • 1973 թվականին Քլիվլենդ՝ «Թափանցիկ թղթապանակ»
  • 1976 թվականին Փարիզի Դեֆանս թաղամասի «Երաժշտական աղբյուր»

Աշխատանքային նյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օդանավակայանների մետաղական կառույցներ
  • Չժանգոտվող պողպատ` փոփոխական ձևերով
  • Ձայն
  • Լույս
  • Ջուր
  • Եղանակ

Ժամանակը համարվում է Յակով Ագամ-ի կողմից որպես իրական աշխատանքային նյութ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://mix-n-match.toolforge.org/#/entry/115926813
  2. 2,0 2,1 https://rkd.nl/explore/artists/626
  3. 3,0 3,1 Yaakov Agam (նիդերլ.)
  4. 4,0 4,1 Yaacov Agam // Benezit Dictionary of ArtistsOUP, 2018. — ISBN 978-0-19-977378-7doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00001249
  5. 5,0 5,1 5,2 https://zkm.de/en/person/yaacov-agam
  6. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  7. https://economictimes.indiatimes.com/wealth/personal-finance-news/israels-bruno-art-to-hold-new-delhi-show-in-november/articleshow/41177880.cms?from=mdr
  8. RKDartists (նիդերլ.)
  9. «At 80, Yaakov Agam still vibrant with his artwork and other ideas» (PDF). JTA. 2008 թ․ հունիսի 5. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 22-ին.(չաշխատող հղում)
  10. Avraham Ronen (1998 թ․ հուլիսի 16). «Agam Reconsidered». The Israel Review of Arts and Letters 1996/103. Israel Ministry of Foreign Affairs' website.
  11. Exhibition at Galerie Craven, Paris, 30 October–12 November 1953. Ragon, p. 33
  12. Pamela Skillings,. «Hanukkah Events In New York City». About.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  13. Avital Burg (2010 թ․ դեկտեմբերի 20). «Art work by Israel's Yaacov Agam sells for record-breaking sum in N.Y. In an auction organized by Sotheby's, 'Growth' sets a new high for sales price received by any Israeli artist in history». Haaretz. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 22-ին.