Դեֆանս

Դեֆանս (ֆր.՝ La Défense), բնակելի և բիզնես թաղամաս Փարիզի արվարձանում՝ Օ-դը-Սեն թաղամասում։ Եվրոպայի գործարար ամենամեծ կենտրոնն է[1]։ Այն անվանում են նաև « Փարիզի Մանհեթեն»։ Դեֆանսում ապրում է 20.000 մարդ, և ամեն օր աշխատանքի է գալիս 150.000 ծառայող 1.500 կազմակերպություններում ու ընկերություններում աշխատելու համար։
Թաղամասի կառուցումը սկսվել է 1955 թվականին։ Գրասենյակային առաջին կենտրոնը բացվել է 1958 թվականին։ Այժմ Դեֆանսում գտնվում են տարբեր բանկերի, ապահովագրական ընկերությունների գրասենյակային շենքերը։ Առավել տպավորիչ են Areva, Manhattan, Gan, CNIT շենքերը։ Դեֆանսի ամենահայտնի կառույցը Դեֆանսի մեծ կամարն է՝ Հաղթանակի կամարի ժամանակակից տարբերակը։
Թվեր և փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեֆանսը բաժանված է 12 մասերի։
- Գրասենյակային մակերեսը 3.500.000մ² է։
- Ներկայացված են 1.500 ընկերություններ. 14-20-ը ֆրանսիական խոշոր ընկերություններ են, 15-50-ը՝ համաշխարհային հռչակավոր կազմակերպություններ։
- Աշխատում է 150.000 ծառայող, որից 20.000-ը ապրում է Դեֆանսում։
- Առևտրային կենտրոնների, խանութների մակերեսը 210.000 մ² է։
- Կա հյուրանոցային 2.600 համար։
- 11 հեկտար կանաչապատ տարածություն կա։
- 90.000մ² ճանապարհ կա, որից ծածկված՝ 60.000մ²։
- Տեղադրված է ժամանակակից արվեստի 60 հուշարձան ու քանդակ։
Դեֆանսի՝ 90մ և ավելի բարձրություն ունեցող շենքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Համարը բարձրությամբ | Անվանում | Կառուցման տարեթիվ | Նշանակություն | Բարձրություն | Հարկերի քանակ | Քաղաք[2] | |
մետրերով | ֆուտերով | ||||||
1 | Tour First (ex AXA, ex Assur) | 1974/2011 | գրասենյակներ | 231 | 758 | 52 | Կուրբևուա |
2 | Tour Majunga | 2014 | գրասենյակներ | 193 | 636 | 47 | Պյուտո |
3 | Tour Total | 1985 | գրասենյակներ | 187 | 614 | 48 | Կուրբևուա |
4 | Tour T1 (GDF Suez) | 2008 | գրասենյակներ | 185 | 607 | 37 | Կուրբևուա |
5 | Tour Areva | 1974 | գրասենյակներ | 184 | 604 | 44 | Կուրբևուա |
6 | Tour Granite (Société Générale) | 2008 | գրասենյակներ | 183 | 600 | 37 | Նանտեր |
7 | Tour Gan | 1974 | գրասենյակներ | 179 | 587 | 42 | Կուրբևուա |
8 | Tour D2 | 2014 | գրասենյակներ | 171 | 561 | 37 | Կուրբևուա |
9 | Tour Alicante (Société Générale) | 1995 | գրասենյակներ | 167 | 548 | 37 | Նանտեր |
Tour Chassagne (Société Générale) | 1995 | գրասենյակներ | 167 | 548 | 37 | Նանտեր | |
11 | Tour EDF | 2001 | գրասենյակներ | 165 | 541 | 41 | Պյուտո |
12 | Tour Carpe Diem | 2013 | գրասենյակներ | 162 | 531 | 38 | Կուրբևուա |
13 | Cœur Défense | 2001 | գրասենյակներ | 161 | 528 | 40 | Կուրբևուա |
14 | Tour Adria (Technip) | 2002 | գրասենյակներ | 155 | 509 | 40 | Կուրբևուա |
Tour Égée (Ernst&Young) | 1999 | գրասենյակներ | 155 | 509 | 40 | Կուրբևուա | |
16 | Tour Ariane | 1975 | գրասենյակներ | 152 | 499 | 36 | Պյուտո |
17 | Tour CBX | 2005 | գրասենյակներ | 142 | 466 | 36 | Կուրբևուա |
18 | Tour Europlaza | 1995 | գրասենյակներ | 135 | 443 | 31 | Կուրբևուա |
19 | Tour Défense 2000 | 1974 | բնակարաններ | 134 | 440 | 47 | Պյուտո |
20 | Tour Descartes (IBM) | 1988 | գրասենյակներ | 130 | 427 | 40 | Կուրբևուա |
21 | Tour Les Poissons | 1970 | խառը | 129,5 | 425 | 42 | Կուրբևուա |
22 | Tour France | 1973 | բնակարաններ | 126 | 413 | 40 | Պյուտո |
23 | Tour Franklin | 1972 | գրասենյակներ | 120 | 394 | 33 | Պյուտո |
24 | Tour Sequoia (Bull, Cegetel, SFR) | 1990 | գրասենյակներ | 119 | 390 | 33 | Պյուտո |
Tour Winterthur | 1973 | գրասենյակներ | 119 | 390 | 33 | Պյուտո | |
26 | Tour Michelet (Total) | 1985 | գրասենյակներ | 117 | 384 | 34 | Պյուտո |
Tour CB16 | 2003 | գրասենյակներ | 117 | 384 | 32 | Կուրբևուա | |
28 | Tour Neptune | 1972 | գրասենյակներ | 113 | 371 | 28 | Կուրբևուա |
Préfecture des Hauts-de-Seine | 1974 | գրասենյակներ | 113 | 371 | 25 | Նանտեր | |
30 | Grande Arche | 1989 | հուշարձան, գրասենյակներ | 110 | 361 | 37 | Պյուտո |
Tour Manhattan | 1975 | գրասենյակներ | 110 | 361 | 32 | Կուրբևուա | |
Tour Aurore | 1970 | գրասենյակներ | 110 | 361 | 29 | Կուրբևուա | |
33 | Tour Eve | 1975 | խառը | 109 | 358 | 30 | Պյուտո |
Tour Initiale | 1967 | գրասենյակներ | 109 | 358 | 30 | Պյուտո | |
35 | Tour Nuage 1, Tours Aillaud | 1976 | բնակարաններ | 105 | 344 | 39 | Նանտեր |
Tour Nuage 2, Tours Aillaud | 1976 | բնակարաններ | 105 | 344 | 39 | Նանտեր | |
37 | Tour Gambetta | 1975 | բնակարաններ | 104 | 341 | 37 | Կուրբևուա |
38 | Tour Cèdre | 1998 | գրասենյակներ | 103 | 338 | 26 | Կուրբևուա |
39 | Tour Opus12 | 1973 | գրասենյակներ | 100 | 328 | 27 | Պյուտո |
Tour Athéna | 1984 | գրասենյակներ | 100 | 328 | 25 | Պյուտո | |
41 | Tour Europe | 1969 | գրասենյակներ | 99 | 325 | 28 | Կուրբևուա |
Tour AIG | 1967 | գրասենյակներ | 99 | 325 | 27 | Կուրբևուա | |
43 | Tour Prisma (Tour Kvaerner) | 1998 | գրասենյակներ | 97 | 318 | 25 | Կուրբևուա |
44 | Tour Atlantique | 1970 | գրասենյակներ | 95 | 312 | 27 | Պյուտո |
Tour Pascal | 1983 | գրասենյակներ | 95 | 312 | 27 | Պյուտո | |
46 | Tour Pacific | 1992 | գրասենյակներ | 90 | 295 | 25 | Պյուտո |
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
«Դեֆանս» անունը առաջացել է La Défense de Paris («Փարիզի պաշտպանություն») հուշարձանի անունից, որը տեղադրվել է պրուս-ֆրանսիական պատերազմի ժամանակ քաղաքը պաշտպանած զինվորների պատվին։ Այն բրոնզե քանդակ է, որի հեղինակը Լուի-Էռնեստ Բարիասն է։
Բլուրը, որի վրա գտնվում է Դեֆանսի մեծ կամարը, նախկինում կոչվել է Chantecoq («Աքաղաղների երգ»)։ Դեռևս Լյուդովիկոս 15-րդի օրոք Փարիզի պատմական առանցքը զբոսուղու տեսքով ձգվեց ներկայիս Ելիսեյան դաշտերի տեղում, սակայն մինչև 19-րդ դարը բլրի վրա հողմաղաց էր գտնվում։ Դեֆանսի շինարարությունը սկսվեց EPAD-ի (Etablissement Public d’Amenagement de la Défense) հիմնադրումից հետո։ EPAD-ի խնդիրն էր բեռնաթափել Փարիզի գործարար կենտրոնը (Հաղթական կամարի շրջանը) և զարգացնել ենթակառուցվածքները։ 1958 թվականին Դեֆանսի բլրին կառուցվեց առաջին շենքը՝ CNIT (Centre National des Industries et Technologies) ցուցասրահի հետ։
1963 թվականին սկսեցին նշմարվեցին նոր թաղամասի հստակ ուրվագծերը։ Գրասենյակային տարածքների մակերեսը կազմեց 800.000մ²։ 1970 թվականին ավարտվեց հինգ երկնաքերների կառուցումը՝ Esso, Nobel, Aquitaine, Europe և Aurore: Նույն թվականին իրականացվեց նաև Դեֆանսը քաղաքի կենտրոնին կապող ճեպընթաց գնացքի (RER-Réseau Express Régional d'Île-de-France) կառուցումը։
1970-ական թվականներին բնապահպանական և տնտեսական որոշ հարցերի պատճառով փոքր-ինչ դանդաղեց Դեֆանսի կառուցումը։ Երբ պարզ դարձավ, որ նոր երկնաքերները աղավաղում են Ելիսեյան դաշտերի հեռանկարը, 1972 թվականին բարձրացավ բողոքի ալիք։ Վարչապետ Վալերի Ժիսկար դ'Էստենը, որ արդեն նախագահ դառնալու շեմին էր, դեմ է արտահայտվում թաղամասի կառուցման գաղափարին։ Բացի այդ՝ 1973 թվականի նավթային ճգնաժամը հանգեցրեց ծրագրի ընդհատմանը։ 1978 թվականին Ռայմոն Բարի կառավարությունը որոշեց շարունակել շինարարությունը։
Ներկայումս կառուցվում են նոր սերնդի բարձրահարկեր, որոնք առավել ցածր են։ 1983 թվականի «Դեֆանսի դեմքը» մրցույթից հետո սկսվեցին ճարտարապետ՝ Յոհան Օտտո ֆոն Սփրեկելսենի (Johann Otto von Spreckelsen) նախագծած Դեֆանսի մեծ կամարի կառուցման աշխատանքները։
«La Défense 2006—2015»-ի նոր դարաշրջանը
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին EPAD-ի ներկայացուցիչ Բեռնար Բլեդը հայտարարեց Դեֆանսի կառուցման 2006-2015 թվականների ծրագիրը (La Défense 2006—2015)։ Նախագիծը մշակված էր 9 տարվա համար։ Այն ներառում էր 850.000մ² մակերեսով գրասենյակային և 100.000մ² մակերեսով բնակարանային տարածքների, 300մ-ից ավելի բարձրություն ունեցող չորս երկնաքերների (Tour Signal, Tour Generali, Tour Phare, Hermitage Plaza) կառուցում, ինչպես նաև արդեն կառուցված շենքերի վերակառուցում։ 2008 թվականին ավարտվեց Tour Granite և Tour T1 շենքերի կառուցումը։
2015 թվականին հետաձգվեց Tour Signal և Tour Generali երկնաքերների կառուցումը, իսկ Tour Phare երկնաքերի նախատեսված բարձրությունը նվազեցվեց 296մ-ի։ Երկարաձգվեցին շենքերի կառուցման վերջնաժամկետները. Tour Phare - 2018 թվական, Hermitage Plaza - 2020 թվական։

Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Список продолжают лондонский Canary Wharf, центр Франкфурта и мадридский квартал Cuatro Torres. Les Echos, выпуск от 09/11/2008, посвящённый 50-летию Дефанс
- ↑ Դեֆանսը տեղակայված է երեք քաղաքների տարածքներում։ Այդ քաղաքներն են՝ ԿՈւրբեվուա, Նանտեր, Պյուտո։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեֆանս» հոդվածին։ |
|