Jump to content

Մուսասիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուսասիր
Խալդի աստծուն նվիրված տաճարը Մուսասիրում (վերակազմություն)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակբնակավայր և հնագիտական հուշարձան
Երկիր Իրան
 Musasir Վիքիպահեստում

Մուսասիր (Արդինի, Մուծածիր, Արդա աստծո քաղաք, Մուզասիր), ուրարտական քաղաք Վանի թագավորությունում, տեղակայված էր Մեծ Զաբ գետի ափին, Վանա լճի հարավ-արևելյան մասում, Մուսասիր երկրամասում[1]։

Վերակառուցվել է Ռուսա 1֊ի կողմից։

Տեղադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոմանք նույնացրել են հայկական Մուշ քաղաքի հետ, իսկ ոմանք էլ տեղադրում են Իրաքի հյուսիս-արևմտյան մասում, քրդական Մուջաջիր (Մուջեսիր) գյուղի շրջակայքում[1], Ռևանդուզ ավանից 18 կիլոմետր դեպի հյուսիս[2]։

Ըստ մեկ այլ վարկածի՝ Հալդյան կամ Հայկյան գլխավոր սրբատեղի Մուսասիրի տաճարը գտնվել է պատմական Մոկաց աշխարհի Մոկք Առանձնակ (Մուսասիր-Արդինի) գավառի՝ Առնոս (Ալուռիաս) լեռան մոտ։[3]

Հիշատակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ հիշատակվել է մ.թ.ա. 879 թվականին, Ասորեստանի թագավոր Աշուրնասիրպալ Բ-ի (մ․թ․ա․ 883-859) Նեմրութ լեռան տարածքում թողած սեպագիր արձանագրությունում[1]։

Նշանակությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուսասիրը եղել է Վանի թագավորության կրոնական գլխավոր կենտրոնը, որտեղ կառուցվել էր Խալդի աստծո և նրա կնոջ՝ Բագբարտուի տաճարները[1], որը ուխտատեղի է եղել հայերի և ասորիների համար[4]։

Վանի թագավորությունը

Մուսասիրը, ինչպես նաև Մուսասիր երկրամասը Վանի թագավորությունից անջատվել ու գրավվել, ապա ավերվել է Ասորեստանի թագավոր Սարգոն Բ-ի կողմից մ.թ.ա. 714 թվականին[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 901 — 992 էջ։
  2. Another Cuneiform Brick Inscription Found in Rabat Tepe Արխիվացված 2011-06-18 Wayback Machine(անգլ.)
  3. Մխիթարյան, Ամասիա (2002). Հաբեթի սերունդները [The descendants of Habet] (arm-Armenian). Հայաստանի Հանրապետություն, քաղ․ Երևան: Հեղինակայնի հրատարակություն. ISBN 99930-4-060-6.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Գիրք։Меликишвили: Урартские клинообразные надписи
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 87