Մուհամմադ իբն Ռաշիդ ալ-Մաքթում
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մուհամեդ իբն Ռաշիդ ալ-Մաքթումը (արաբերեն محمد بن راشد المكتوم, հուլիսի 15, 1949[1], Al Shindagha, Դուբայ, ԱՄԷ[2] և Դուբայ, ԱՄԷ[2]), կամ Շեյխ Մուհամեդը ՄԱԷ-ի վարչապետ և փոխնախագահ, Դուբայի Էմիրության ղեկավարը։
Անձնական կյանքը և կրթությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա Ռաշիդ բին Սաիդ Ալ Մաքթումի 4 որդիներից երրորդն է։ Շեյխ Մուհամեդը 4 տարեկանից ստացել է արաբական և իսլամական կրթություն։ 1955 թվականին նա սկսել է իր կրթությունը Ալ Ահմեդիա դպրոցում։ 10 տարեկանում նա տեղափոխվում է Ալ Շաաբ դպրոցը, իսկ երկու տարի հետո ընդունվում է Դուբայի միջնակարգ դպրոցը։ 1966 թվականին նա և նրա բարեկամ Շեյխ Մուհամեդ իբն Խալիֆա ալ-Մաքթումը ուսանում են Միացյալ Թագավորությունում և սովորում անգլերեն լեզուն։
Նրա ավագ կինն է Հինդ բինտ Մաքթում իբն Յումա ալ-Մաքթումը, նրա առաջինը կինը, որի հետ ամուսնացել է 1979 թվականին։ Նրա կրտսեր կինն է արքայադուստր Հայա բինտ ալ-Հուսեինը՝ Հորդանանի արքա Հուսեինի աղջիկը և ներկայիս Հորդանանի արքայի՝ Աբդուլլա II-ի խորթ քույրը, ամուսնացել է 2004 թվականի ապրիլի 10-ին և ունեն մեկ աղջիկ՝ Ալ-Ջալիլան, վերջինս ծնվել է 2007 թվականի դեկտեմբերի 2-ին։ Շեյխ Մուհամեդը ունի 19 երեխա՝ 8 տղա և 11 աղջիկ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուհամմադ իբն Ռաշիդ ալ-Մաքթում» հոդվածին։ |
|