Ռաշիդ իբն Սաիդ Ալ Մաքթում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաշիդ իբն Սաիդ Ալ Մաքթում
արաբ․՝ راشد بن سعيد بن مكتوم بن حشر بن مكتوم بن بطي بن سهيل آل مكتوم الفلاسي‎‎
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունիսի 11, 1912(1912-06-11)[1]
Ծննդավայր Դուբայ, ԱՄԷ
Վախճանի օր հոկտեմբերի 7, 1990(1990-10-07)[2] (78 տարեկան)
Վախճանի վայր Դուբայ, ԱՄԷ
Դինաստիա Al Maktoum?
Քաղաքացիություն  ԱՄԷ
Ի ծնե անուն արաբ․՝ راشد بن سعيد بن مكتوم بن حشر بن مكتوم بن بطي بن سهيل آل مكتوم الفلاسي‎‎
Հայր Saeed bin Maktoum bin Hasher Al Maktoum?
Զավակներ Մաքթում իբն Ռաշիդ Ալ Մաքթում, Մուհամեդ իբն Ռաշիդ ալ-Մաքթում, Hamdan bin Rashid Al Maktoum? և Ahmed bin Rashid Al Maktoum?

Ռաշիդ իբն Սաիդ Ալ Մաքթում (արաբ. راشد بن سعيد آل مكتوم, կամ Ռաշիդ II, հունիսի 11, 1912(1912-06-11)[1], Դուբայ, ԱՄԷ - հոկտեմբերի 7, 1990(1990-10-07)[2], Դուբայ, ԱՄԷ), շեյխ (1958 թվականից) և Դուբայի առաջին էմիրը (1971 թվականից) Ալ Մաքթումներիի դինաստիայից[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաշիդ իբն Սաիդը Դուբայի շեյխ Սաիդ իբն Մաքթումի ավագ որդին է։ Արդեն պատանեկության տարիներին սկսել է զբաղվել քաղաքական և տնտեսական գործունեությամբ։ Վաղ ճանաչելով Դուբայի հսկայական տնտեսական ներուժը՝ ամեն կերպ նպաստել է նրա բարգավաճմանը։ Զբաղվել է Դուբայի առափնյա ջրերի մաքրման կազմակերպմամբ, որպեսզի այստեղ հարմարավետ նավարկուղի կառուցի։ Կառուցվել է Դուբայի առաջին ժամանակակից մայրուղին, Ալ Մաքթում կամուրջը (1963), Պորտ Ռաշիդ խորջրյա նավահանգիստը (1967-1972), Ջեբել Ալիի երկրորդ նավահանգիստը (աշխարհի խոշորագույն արհեստական նավահանգիստը), Դուբայի Համաշխարհային առևտրի կենտրոնը։ Ստեղծել է ազատ առևտրի գոտին Ջեբել Ալիում։

Հայտնի է Ռաշիդ իբն Սաիդ Ալ Մաքթումի՝ Դուբայում տնտեսական բարեփոխումների ժամանակաշրջանին վերաբերող հետևյալ արտահայտությունը․ «Իմ պապը շարժվում էր ուղտով, իմ հայրը շարժվում էր ուղտով, ես, մինչդեռ, շարժվում եմ Մերսեդեսով, իմ որդին՝ Ռենջ Ռովերով, իմ թոռն էլ կշարժվի Ռենջով, բայց իմ ծոռին արդեն բաժին կհասնի դարձյալ ուղտը»[4][5][6]։

1968 թվականի փետրվարի 18-ին անապատում հատուկ տեղակայված վրանային ճամբարում շեյխ Ռաշիդ իբն Սաիդը հանդիպել է Աբու Դաբիի շեյխ Զայիդ իբն Սուլտան ալ-Նահյանի հետ, որտեղ նրանք սկզբունքային համաձայնության են եկել Աբու Դաբիի և Դուբայի ֆեդերացիա ստեղծելու վերաբերյալ, որը դարձել է ԱՄԷ-ի հիմնադրման անկյունաքարը։ Նրա պալատում՝ Դուբայում, 1971 թվականի դեկտեմբերի 2-ին հանդիպել են Աբու Դաբիի, Դուբայի, Շարջայի, Աջմանի, Ֆուջեյրայի կառավարիչները և Ումմ ալ-Քուվեյնի գահաժառանգ արքայազնը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների ժամանակավոր սահմանադրության ստորագրման համար։

Ռաշիդ II Ալ Մաքթումը հետաքրքրվել է որսով և որսորդական բազեների բուծմամբ։

Ունեցել է հինգ դուստր և չորս որդի`

  • շեյխ Մաքթում իբն Ռաշիդ Ալ Մաքթում (1943 – 4 հունվարի 2006[7]), Դուբայի էմիր 1990-2006 թվականներին,
  • շեյխ Համդան իբն Ռաշիդ ալ Մաքթում (25 դեկտեմբերի, 1945 - 24 մարտի, 2021[8]), ԱՄԷ ֆինանսների և արդյունաբերության նախարարը 1971-2021 թվականներին, Դուբայի էմիրի տեղակալ 2006-2021 թվականներին,
  • շեյխ Մուհամմադ իբն Ռաշիդ ալ-Մաքթում (ծնվ.՝ 15 հուլիսի, 1949 թվական), Դուբայի էմիր, ԱՄԷ վարչապետ, պաշտպանության նախարար և փոխնախագահ 2006 թվականից
  • շեյխ Ահմադ իբն Ռաշիդ Ալ Մաքթում (12 հուլիսի 1956), գործարար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 British Museum person-institution thesaurus
  2. 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
  3. «The late Vice President Sheikh Rashid bin Saeed Al Maktoum». UAE Cabinet. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
  4. Gluckman, Ron. «Hong Kong of the Desert?». Վերցված է 2012 թ․ ապրիլի 12-ին.
  5. «Sheikh Ahmed Zaki Yamani». Oxford Reference (անգլերեն). doi:10.1093/acref/9780191843730.001.0001/q-oro-ed5-00017466. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  6. Hong Kong of the Desert?
  7. «Sheikh Maktoum Bin Rashid Al Maktoum dies». gulfnews.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 21-ին.
  8. «Sheikh Hamdan bin Rashid, Deputy Ruler of Dubai, passes away». Gulf Business. 2021 թ․ մարտի 24.