Համդան իբն Մոհամմադ ալ-Մաքթում
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Համդան իբն Մոհամմադ ալ-Մաքթում | |
![]() | |
Կրթություն՝ | Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց, Սանդհարսթի Թագավորական ռազմական ակադեմիա և Rashid School For Boys? |
---|---|
Մասնագիտություն՝ | բանաստեղծ, գործարար, վաճառական, jockey, քաղաքական գործիչ և international forum participant |
Դավանանք | սուննի իսլամ |
Ծննդյան օր | նոյեմբերի 14, 1982 (40 տարեկան) |
Ծննդավայր | Դուբայ, ԱՄԷ |
Դինաստիա | House of Al-Falasi? |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Մուհամեդ իբն Ռաշիդ ալ-Մաքթում |
Մայր | Hind bint Maktoum bin Juma Al-Maktoum? |
Համդան իբն Մոհամմադ ալ-Մաքթումը (արաբ․՝ حمدان بن محمد بن راشد آل مكتوم, նոյեմբերի 14, 1982, Դուբայ, ԱՄԷ), Դուբայի թագավորական ընտանիքի անդամ, Մուհամեդ իբն Ռաշիդ ալ-Մաքթումի որդին, 2008 թվականի փետրվարի 1-ից Դուբայի թագաժառանգ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համդան իբն Մոհամմադ ալ-Մաքթումը Համդան իբն Մոհամմադ ալ-Մաքթումի տասներեք երեխաներից մեկն է, նրա առաջին կնոջ երկրորդ որդին Ռաշիդ ալ-Մաքթումից հետո։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նա սկսել է իր ուսումը Շեյխ Ռաշիդի անվան մասնավոր դպրոցում, հետո Դուբայի կառավարական դպրոցի, վարչական կառավարում բաժնում։ Այնուհևտև ուսումը շարունակել է Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմական ակադեմիայում, այնտեղ են վերապատրաստվել նաև բրիտանական գահի ժառանգորդներ Ուիլյամը և Հարրին։ Որից հետո ավարտել է Լոնդոնի տնտեսագիտական համալսարանը։ Vision ամսագրին տված հարցազրույցում նա նշել է, որ Մեծ Բրիտանիայում ստացած ուսումը նրան տվել է մի շարք ունակություններ, որոնցից են ՝ ինքնակառավարումը, կարգապահությունը, պատասխանատվությունը, նվիրվածությունը, թիմային համատեղ աշխատանքը և այլն։
Կարիերա և քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականի սեպտեմբերին, Համդան իբն Մոհամմադը նշանակվել է Դուբայի գործադիր խորհրդի նախագահ։ Ավագ եղբոր Ռաշիդ իբն Մուհամմադի հրաժարականից հետո, 2008 թվականի փետրվարի 1-ից 25 տարեկան հասակում դառնում է Դուբայի թագաժառանգը։ Դառնալով նոր թագաժառանգ նա նշանակվեց մի շարք առանցքային պաշտոնների, ինչպիսիք են օրինակ HN Capital LLP հիմնադրամի ֆոնդի ղեկավարի, իր անունը կրող համալսարանի նախագահի, ինչպես նաև երիտասարդ գործարարներին աջակցող լիգայի ղեկավարի, Դուբայում սպորտի հանձնաժողովի և աուտիզմի հետազոտությունների կենտրոնի անդամի և այլ պաշտոնները։
Forbes ամսագիրը 2011 թվականին պետության թագաժառանգի կարողությունը գնահատեց 18 մլդ դոլլար։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Наследный принц Хамдан бин Мохаммед аль-Мактум. Биография
- Как живёт принц Дубая Archived 2016-03-04 at the Wayback Machine.