Մուհամեդ իբն Ռաշիդ ալ-Մաքթում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուհամեդ իբն Ռաշիդ ալ-Մաքթում
Sheik Mohammed bin Rashid Al Maktoum.jpg
Ծնվել է հուլիսի 15, 1949({{padleft:1949|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:15|2|0}}) (67 տարեկան)
Ծննդավայր Al Shindagha
Քաղաքացիություն Flag of the United Arab Emirates.svg Արաբական Միացյալ Էմիրություններ
Մասնագիտություն քաղաքական գործիչ, Cameler և գործարար
Ամուսին Հայա բինթ ալ-Հուսեյն
Ծնողներ հայր՝ Rashid bin Saeed Al Maktoum
Հարազատներ եղբայր՝ Maktoum bin Rashid Al Maktoum
Երեխաներ Shaikha bint Mohammed bin Rashed Al Maktoum, Manal bint Mohammed bin Rashid Al Maktoum, Համդան իբն Մոհամմադ ալ-Մաքթում, Rashid bin Mohammed Al Maktoum, Maktoum bin Mohammed Al Maktoum, Maitha bint Mohammed bin Rashid Al Maktoum և Majid bin Mohammed bin Rashid Al Maktoum
Կայք sheikhmohammed.ae
Sheikh Mohammed bin Rashid Al Maktoum Վիքիպահեստում

Մուհամեդ իբն Ռաշիդ ալ-Մաքթումը (արաբերեն محمد بن راشد المكتوم) (ծնվել է 1949հուլիսի 22), կամ Շեյխ Մուհամեդը ՄԱԷ-ի վարչապետ և փոխնախագահ, Դուբայի Էմիրության ղեկավարը։

Անձնական կյանքը և կրթությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա Ռաշիդ բին Սաիդ Ալ Մաքթումի 4 որդիներից երրորդն է։ Շեյխ Մուհամեդը 4 տարեկանից ստացել է արաբական և իսլամական կրթություն։ 1955 թվականին նա սկսել է իր կրթությունը Ալ Ահմեդիա դպրոցում։ 10 տարեկանում նա տեղափոխվում է Ալ Շաաբ դպրոցը, իսկ երկու տարի հետո ընդունվում է Դուբայի միջնակարգ դպրոցը։ 1966 թվականին նա և նրա բարեկամ Շեյխ Մուհամեդ իբն Խալիֆա ալ-Մաքթումը ուսանում են Միացյալ Թագավորությունում և սովորում անգլերեն լեզուն։

Նրա ավագ կինն է Հինդ բինտ Մաքթում իբն Յումա ալ-Մաքթումը, նրա առաջինը կինը, որի հետ ամուսնացել է 1979 թվականին։ Նրա կրտսեր կինն է արքայադուստր Հայա բինտ ալ-Հուսեինը՝ Հորդանանի արքա Հուսեինի աղջիկը և ներկայիս Հորդանանի արքայի՝ Աբդուլլա II-ի խորթ քույրը, ամուսնացել է 2004 թվականի ապրիլի 10-ին և ունեն մեկ աղջիկ՝ Ալ-Ջալիլան, վերջինս ծնվել է 2007 թվականի դեկտեմբերի 2-ին։ Շեյխ Մուհամեդը ունի 19 երեխա՝ 8 տղա և 11աղջիկ։