Մուկտեդար Խան
Մուկտեդար Խան | |
---|---|
Ծնվել է | 1966 Հայդարաբադ, Հնդկաստան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Դավանանք | իսլամ |
Մասնագիտություն | գրող |
Հաստատություն(ներ) | Դելավերի համալսարան |
Գործունեության ոլորտ | կրոնագիտություն |
Ալմա մատեր | Ջորջթաունի համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր |
Մուկտեդար Խան (անգլ.՝ Mohammad Abdul Muqtedar Khan, ուրդու՝ محمد عبد المقتدر خان, 1966, Հայդարաբադ, Հնդկաստան), հնդիկ և ամերիկացի մուսուլման գիտնական, դոկտոր-պրոֆեսոր, Դելավերսկի համալսարանի ասպիրանտ-պրոֆեսոր, Սոցիալական գիտությունների համալսարանի աշխատակից, քաղաքագետ, իսլամագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուհամեդ Աբդուլ Մուկտեդար Խանը ծնվել է Հայդարաբադ քաղաքում, 1966 թվականին, հնդիկ մուսուլմանների ընտանիքում։ Ավարտել է Ալիգարխսկի մուսուլմանական համալսարանը։ Ապա գաղթել են ԱՄՆ։ 2000 թվականին Ջորջտաունսկի համալսարանում ստացել է փիլիոսոփայության դոկտորի աստիճան։ Ադրիանովսկի քոլեջում ղեկավարել է քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնը։ 2003-2008 թվականներին Բրուկինսգի համալսարանում եղել է արտահաստիքային աշխատակից։ 2006-2007 թվականներին եղել է արքայազն Ալ-Վալիդա մուսուլամանա-քրիստոնեական փոխըմբռման կենտրոնի աշխատակից[1]։
Ներկա պահին հանդիսանում է Դելավերսկի համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի ասպիրանտ-պրոֆեսոր, որտեղ 2007-2010 թվականներին կառավարել է իսլամագիտության ծրագրերը[1]։ Դասախոսություններով հանդես է գալիս Հյուսիսային Ամերիկայի, Արևմտյան Ասիայի, Մերձավոր Արևելքի, Եվրոպայի կրթական կենտրոններում։
Եղել է Իսլամական հասարակական գիտնականների ասոցիացիայի նախագահ, փոխնախագահ և գլխավոր քարտուղար։ Ինչպես նաև հանդիսանում է հասարակական գիտությունների համալսարանի աշխատակից։ 2008 թվականին գիտնականը պարգևատրվել է Ահմեդ Խանի մրցանակով՝ իսլամագիտության բնագավառում ծառայությունների համար։ Ամուսնացած է Ռեշմե Խանի հետ, ունի Ռումի անունով որդի և Ռուխի անունով դուստր։
Նա հաճախ հանդես է գալիս որպես BBC, CNN, FOX, VOA TV, NPR ռադիո-հեռուստահաղորդումների հյուր, որպես մեկնաբան։ Նրա քաղաքական մեկնաբանությունները պարբերաբար հայտնվում են ավելի քան 20 երկրների պարբերականներում։
Նա նաև հանդիսանում է կարևոր խորհրդատու ԱՄՆ-ում մուսուլմաններին վերաբերող ներքին քաղաքական հարցերում։ Գիտնականը եղել է ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեում և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեում լսումների ժամանակ[2]։ Նա հույս ուներ դառնալ ԱՄՆ-ի առաջին իսլամադավան պետքարտուղար, բայց 2001 թվականին Նյու Յորքի վրա ահաբեկիչների հարձակումից հետո ստիպված էր հրաժարվել այդ ծրագրից[3]։
Իր կարճ հոդվածներն արխիվացվում են Ijtihad և Glocaleye էջերում[4][5]։ Նա նաև Washington Post և Newsweek կայքերում հավատքի հարցերի շուրջ վարում է ինտերնետ-ֆորումների քննարկումներ։
Քաղաքական հայացքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա ամերիկյան մեսիանիզմի կողմնակիցն ու իսլամական լիբերալ է[6][7]։ Նա որոշ իսլամական պետություններում հանդես է գալիս կանանց իրավունքների, մտքի ազատության և իսլամական աշխարհում ժողովրդավարության սոցիալական փոփոխությունների օգտին[8]։
Պնդում է, որ նախնական մուսուլմանական քաղաքական համակարգը՝ մեդինում առաջին իսլամական պետությունը, ըստ իսլամական աղբյուրների, կրոնական հանդուրժողականության և բաց լինելու աննախադեպ օրինակ է։ Նրա մեկնաբանությամբ ՝ այդ պետությունը հիմնված էր հանրային պայմանագրի հիման վրա՝ որպես աստվածային օրենքի հավելված, և բացառապես բոլոր քաղաքացիների համաձայնությամբ՝ անկախ նրանց դավանանքի։ Ժամանակակից իսլամական պետությունները, գիտնականի տեսանկյունից, չեն հիմնվում այդ իդեալի վրա և ներկայացնում են տարբեր բռնապետությունների[9]։ Քննադատվում է ինչպես արմատական և ծայրահեղ պահպանողականությունը ժամանակակից իսլամական մտքի մեջ[10], այնպես էլ ամերիկյան և եվրոպական ռասիզմն ու իսլամաֆոբիան[11]։
Շարադրանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հավատքի և ազատության հաղթահարում» (Bridging Faith and Freedom, 2002),
- «Երուսաղեմի ջիհադ. ինքնությունը և ռազմավարությունները միջազգային հարաբերությունների ոլորտում» (Jihad for Jerusalem: Identity and Strategy in International Relations, 2004),
- «Իսլամական ժողովրդավարական դիսկուրս» (Islamic Democratic Discourse, 2006),
- «Չափավոր իսլամի քննարկում։ Իսլամի և Արևմուտքի աշխարհաքաղաքականությունը» (Debating Moderate Islam: The Geopolitics of Islam and the West, 2007)[1]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Muqtedar Khan». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ Testimony before the Committee on Foreign Relations The United States Senate by Muqtedar Khan [1] Արխիվացված 2016-03-03 Wayback Machine
- ↑ American Muslims: In search of a Third Discourse
- ↑ Dr. Muqtedar Khan на www.ijtihad.org
- ↑ «Dr. Muqtedar Khan на www.glocaleye.org». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ New US Citizen Khan remarks
- ↑ A Memo to Mr. Binladen: Go to Hell!
- ↑ Students, world leaders seek UD professor’s thought-provoking views on Muslim politics, religious extremism
- ↑ Islamic State and Religious Minorities
- ↑ Global Muslim Voices on Islam — Democracy Compatibility and Co-existence: A Study of the Views of Sadek Sulaiman, Louay Safi, Radwan Masmoudi and Muqtedar Khan
- ↑ «New Atheists and the Same Old Islamophobia». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մ. Ա. Մուկտեդար Խան, Ph.D.(անգլ.)
- Մուկտեդար Խան(անգլ.)
|