Մուլեն դը լա Գալետի ինտերիերը (նկար)
Մուլեն դը լա Գալետի ինտերիերը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ռամոն Կասաս[1] |
տարի | մոտ 1890[1] |
բարձրություն | 78,5 ± 1 միլիմետր[1] |
լայնություն | 69 ± 0 սանտիմետր[1] |
ստեղծման վայր | Փարիզ[1] |
ուղղություն | կատալոնյան մոդեռնիզմ և մոդեռն[1] |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Կատալոնական արվեստի ազգային թանգարան[2][1] |
հավաքածու | Կատալոնական արվեստի ազգային թանգարան[1] |
սեփականատեր | Իսպանիա[1] |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
«Մուլեն դը լա Գալետի ինտերիերը» (իսպ.՝ Interior del Moulin de la Galette), իսպանացի գեղանկարիչ, գծանկարիչ, դիմանկարի և ծաղրանկարի վարպետ, ազգային մոդեռնիզմի կարկառուն ներկայացուցիչ Ռամոն Կասասի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է մոտավորապես 1890 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 78.5 × 69 սմ։ «Մուլեն դը լա Գալետի ինտերիերը» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Կատալոնական արվեստի ազգային թանգարանում (Բարսելոնա, Իսպանիա)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մուլեն դը լա Գալետի ինտերիերը» ստեղծագործությունը պատկանում է Մոնմարտրի Մուլեն դը լա Գալետ կաբարեի ինտերիերի շարքին, որոնք հեղինակը վրձնել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ապրելու և ստեղծագործելու տարիներին՝ 1890 թվականի ձմեռվանից մինչև 1891 թվականի ամռան սկիզբ։ Առաջին անգամ կտավը հասարակության համար ցուցադրության է ներկայացվել 1891 թվականի նոյեմբերին Բարսելոնայի Սալա Պարես պատկերասրահում։ «Մուլեն դը լա Գալետի ինտերիերը» և «Պլենէր» կտավները Ռամոն Կասասի այդ ժամանակաշրջանի միակ ստեղծագործություններն են, որոնք պահպանվում են Ազգային թանգարանում[3]։ 2011 թվականին Կատալոնական արվեստի ազգային թանգարանին կտավը հանձնվեց Իսպանիայի մշակույթի նախարարության կողմից. այն բռնագրավվեց նախորդ սեփականատիրոջից՝ հարկերը չվճարելու դիմաց։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մուլեն դը լա Գալետի ինտերիերը» ստեղծագործությունում կտավի հեղինակը՝ Ռամոն Կասասը, պատկերել է փարիզյան ամենահայտնի կաբարեներից մեկի՝ Մուլեն դը լա Գալետի ինտերիերը։ Նկարում հաստատության այն անկյունն է պատկերված, որը հեղինակը վրձնել էր մեկ այլ ստեղծագործությունում՝ «Պարահանդես Մուլեն դը լա Գալետում». այդ անկյունը օրկեստրի հարևանությամբ է գտնվում։ Այսօր այդ նկարը պահպանվում է Կաու Ֆերրա թանգարանում՝ Սիտխեսում։
Կտավում Ռամոն Կասասը վրձնել է և՛ սովորական ունայնություն, և՛ ինտիմ տեսարան։ Նկարում պատկերված են երեք հոգի։ Գլխավոր հերոսուհին աղջիկ է, կիսաշրջված դիտողից. նա անտարբեր նստած է սեղանի մոտ։ Այդ աղջկա դիմաց նստած է սիրահար զույգ։ Աղջիկն անտարբեր է նաև երաժշտության նկատմամբ, որը վերևում նվագում է միայնակ երաժիշտը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Museu Nacional d'Art de Catalunya Database
- ↑ http://www.museunacional.cat/en/colleccio/moulin-de-la-galette-interior/ramon-casas/214988-000
- ↑ Barral i Altet X. Tresors artístics catalans. — Barcelona: Generalitat de Catalunya, 1994. — Vol. VII. — P. 262. — 311 p. — (Som i serem). — ISBN 978-8-43-933153-7
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Doñate, Mercè; Mendoza, Cristina: Ramon Casas. El pintor del modernismo. MNAC. 2001. ISBN 84-8043-077-X
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ramon Casas. Interior del Moulin de la Galette». www.museunacional.cat — Museo Nacional de Arte de Cataluña. Վերցված է 31.10.2017-ին. (իսպ.)
- «Ramon Casas y Carbó — Artworks». www.the-athenaeum.org — The Athenaeum. Վերցված է 31.10.2017-ին. (անգլ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մուլեն դը լա Գալետի ինտերիերը (նկար) կատեգորիայում։ |