Մորից Բլյայբտրոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մորից Բլյայբտրոյ
գերմ.՝ Moritz Bleibtreu
Ծնվել էօգոստոսի 13, 1971(1971-08-13)[1][2][3][…] (52 տարեկան)
ԾննդավայրՄյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունկինոդերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, կինոռեժիսոր և սցենարիստ
Ծնողներհայր՝ Hans Brenner?, մայր՝ Monica Bleibtreu?
Պարգևներ և մրցանակներ
moritzbleibtreu.com

Մորից Բլյայբտրոյ (գերմ.՝ Moritz Bleibtreu, օգոստոսի 13, 1971(1971-08-13)[1][2][3][…], Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի դերասան։

Դերասան Հանս Բրեների և դերասանուհի Մոնիկա Բլյայբտրոյի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորից Բլյայբտրոյը ծնվել է Մյունխենում, մեծացել՝ Համբուրգում։ Դեռևս մանուկ հասակից սկսել է խաղալ հեռուստաֆիլմերում։ 11-րդ դասարանում լքում է դպրոցը։ Նյու Յորքում այցելում է դերասանական կուրսերի։ Հետո վերադառնում է հայրենիք և սկսում խաղալ թատրոնում և նկարահանվել հեռուստատեսությունում։

Մորիցին լայն ճանաչում բերեցին հետևյալ ֆիլմերը՝ «Բախելով երկնքի դռները», «Փախչի՛ր Լոլա, փախչի՛ր» և «Գիտափորձ»։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին դերասանն արժանացել է «Արծաթե արջ» մրցանակի՝ տղամարդու լավագույն դերի համար՝ Բեռլինի 56-րդ կինոփառատոնի ժամանակ[5]։ Այս մրցանակին Բլյայբտրոյն արժանացավ «Տարրական մասնիկներ» ֆիլմում դերի համար։

Հատընտիր ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #124512887 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. «Главные призы Берлинале-2006». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորից Բլյայբտրոյ» հոդվածին։