Jump to content

Մորարջի Դեսայի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մորարջի Դեսայի
 
Կուսակցություն՝ Հնդկական ազգային կոնգրես և Ջանատա Դալ
Կրթություն՝ Wilson College, Mumbai?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, հակապատերազմային ակտիվիստ և badminton executive and administrator
Դավանանք հինդուիզմ
Ծննդյան օր փետրվարի 29, 1896(1896-02-29)[1][2][3][…]
Ծննդավայր Valsad district, Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Վախճանի օր ապրիլի 10, 1995(1995-04-10)[1][3][4][…] (99 տարեկան)
Վախճանի վայր Մումբայ, Հնդկաստան
Քաղաքացիություն  Բրիտանական Հնդկաստան,  Հնդկաստան և  Հնդկաստանի տիրապետություն
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Բհարատ Ռատնա

Մորարջի Դեսայի (հինդի՝ मोरारजी देसाई, փետրվարի 29, 1896(1896-02-29)[1][2][3][…], Valsad district, Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - ապրիլի 10, 1995(1995-04-10)[1][3][4][…], Մումբայ, Հնդկաստան), հնդիկ քաղաքական գործիչ։ 1977 թվականից մարտի 24-ից մինչև 1979 թվականի հուլիսի 15-ը զբաղեցրել է Հնդկաստանի չորրորդ վարչապետի պաշտոնը։ Մահաթմա Գանդիի դաշնակից, 10 տարի անցկացրել է բրիտանական բանտերում։ Ինդիրա Գանդիի ընդդիմության առաջնորդ, գտնվել է մեկուսի բանտարկությունում։ 1977 թվականին դարձել է Հնդկաստանի վարչապետ, բայց 1979 թվականին հրաժարական է տվել։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորարջի Դեսային ծնվել է 1896 թվականի փետրվարի 29-ին Բհադելիում, Բրիտանական Հնդկաստան՝ գյուղական ուսուցչի ընտանիքում։ 1918 թվականից պաշտոններ է զբաղեցրել Բոմբեյի գաղութային վարչությունում։ 1930 թվականին միացել է Մահաթմա Գանդիի շարժմանը։ Դրա համար Դեսային մոտ 10 տարի ազատազրկության մեջ է գտնվել։ 1959-1964, 1967-1969 և 1977-1979 թվականներին եղել է ֆինանսների նախարար, իսկ 1967-1969 թվականներին՝ վարչապետ։ 1966 թվականին անհաջող փորձել է դառնալ ՀԱԿ-ի առաջնորդ։

1969 թվականին նա կազմավորել է Ջանաթա կուսակցությունը։ Իր քաղաքական ակտիվության պատճառով 1975-1977 թվականներին մեկուսի բանտարկության մեջ է գտնվել։ Ազատ արձակվելուց հետո, 1977 թվականին հաղթել է ընտրություններում՝ դառնալով վարչապետ[5]։ Կուսակցությունում պառակտման համար 1979 թվականին ստիպված է եղել պաշտոնաթող լինել, իսկ 1980 թվականին ավարտել է իր կուսակցական կարիերան։

Մորարջի Դեսային մահացել է 1995 թվականի ապրիլի 10-ին Մումբայում՝ 99 տարեկան հասակում։

  • Համարվել է պետությունների և կառավարությունների աշխարհի ամենաերկարակյաց առաջնորդների մեկը։
  • Մորարջին եղել է 1977 թվականի ռազմային Տու-124 ավիացիոն աղետի փրկվածներից մեկը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Морарджи Десаи (Люди и события) // Новое время. —М., 1960. — № 28. — С. 28.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորարջի Դեսայի» հոդվածին։