Մոնիկա Կուշինսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնիկա Կուշինսկա
Բնօրինակ անունլեհ.՝ Monika Kuszyńska
Ծնվել էհունվարի 14, 1980(1980-01-14)[1] (44 տարեկան)
Լոձ, Łódź Voivodeship, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
Երկիր Լեհաստան
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի և կոմպոզիտոր
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլEMI Music Poland Sp. z o.o.?
Պարգևներ
Խաչ վաստակի համար և Ծառայության ոսկե խաչ
Կայքmonikakuszynska.pl
 Monika Kuszyńska Վիքիպահեստում
Մոնիկան 2012 թվականին

Մոնիկա Կուշինսկա (լեհ.՝ Monika Kuszyńska, հունվարի 14, 1980(1980-01-14)[1], Լոձ, Łódź Voivodeship, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), լեհ երգչուհի, երգահան։ Նախկինում եղել է Varius Manx խմբի մենակատարը։ Ներկայացրել է Լեհաստանը Եվրատեսիլ 2015 երգի միջազգային մրցույթում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Լոձի թիվ 21 ավագ դպրոցը։ Իր առաջին բենդի՝ Ֆարենհայտի հետ լույս է ընծայել «Ֆիլմ» սինգլը։ Վերջինիս ձայնագրման ընթացքում նրան նկատում է Varius Manx խմբի առաջնոր Ռոբերտ Ջանսոնը։ 2000 թվականի վերջին Varius Manx խմբի մենակատարն էր։ 2001 թվականին նրանք ձայնագրեցին իրենց առաջին ալբոմը։ Մեկ տարի անց նրանք մեկնեցին մասնակցելու Բալթյան երկների փառատոնին, որտեղ «Իմ Էլդորադո» երգը կատարելու համար արժանացել է Գրանպրի մրցանակի։ 2002 թվականին նրանք ձայնագրում են երկրորդ ալբոմը՝ «Էնո»-ն։ 2004 թվականին Varius Manx-ը նշում է խմբի 15 ամյակը և ներկայացնում Էմի ձայնասկավառակը։

2006 թվականի մայիսի 28-ին Մոնիկա Կուշինսկան և Varius Manx խմբի անդամները ավտովթարի են ենթարկվում Միլիչ քաղաքում։ Կուշինսկան հաշմանդամություն է ձեռք բերում և այժմ տեղաշարժվում է սայլակի օգնությամբ[2]։

Հենց նույն տարվա հունիսին երգչուհին պատահարից հետո առաջին անգամ ելույթ է ունենում Լեհաստանի հանրային հեռուստաընկերությամբ՝ կատարելով «Ծնվում եմ նորից» երգը, իսկ 2012 թվականին լեհական «Պայքար ձայների համար» հեռուստաշոուում ստանձնում է Լոձի հավաքականի երաժշտական մարզչի դերը, որտեղ էլ նվաճում է հինգերորդ տեղը։ 2012 թվականի հունիսի 12-ին տեղի է ունենում իր առաջին սոլո ձայնասկավառակի շնորհանդեսը, որը կոչվում է «Փրկվածը»։

2013 թվականին «Wiktory-2012» հեռուստատեսության բնագավառում նշանակալի ներդրում ունեցող անձանց մրցանակաբաշխությունում եղել է «Երգի և էստրադայի աստղ» անվանակարգի մրցանակի հավակնողներից մեկը։

Այժմ Լեհաստանի հանրային հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրում վարում է «Բարդ խնդիրներ» խորագիրը, որտեղ ներկայացնում է տարբեր մարդկանց կյանքի պատմությունները։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին ամուսնացել է Ջեյմս Ռաչինսկիյի հետ։ 2013 թվականին զույգը ստացել է «Արծաթե խնձոր» մրցանակը, որը տրվում է «Լեդի» պարբերականի ընթերցողների կողմից։

Եվրատեսիլ 2015 երգի մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնիկա Կուշինսկայի երգի մրցույթին մասնակցելու մասին հայտարարվել է 2015 թվականի մարտի 9-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, որը ցուցադրվել է լեհական TVT հեռուստաալիքով։ Կուշինսկան ներկայացրել է «In the Name of Love» երգը։ Եվրատեսիլ 2015 երգի մրցույթի տարվա նշանաբանն է՝ «Կառուցելով կամուրջներ»։ Մոնիկան հայտարարել է, որ ելույթի միջոցով ցանկանում է վերացնել արհեստական տարանջատումները։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոլո[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնագիր Ալբոմի մանրամասներ Տեղ
POL
[3]
Ocalona 40

Varius Manx-ի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնագիր Ալբոմի մանրամասներ Տեղ
POL
[4]
Eta
  • Թողարկված։ 27 August 2001[5]
  • Լեյբլ։ Pomaton EMI
  • Ֆորմատներ։ CD
13
Eno
  • Թողարկված։ հոկտեմբերի 19, 2002[6]
  • Լեյբլ։ Pomaton EMI
  • Ֆորմատներ։ CD, Թվային ներբեռնում[7]
15
Emi
  • Թողարկված։ մարտի 31, 2004[8]
  • Լեյբլ։ Pomaton EMI
  • Ֆորմատներ։ CD, Թվային ներբեռնում[9]
-

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. «Poważny wypadek Varius Manx» (լեհերեն). muzyka.interia.pl. 2010 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 10-ին.
  3. «OLiS sprzedaż w okresie 18.06.2012 - 24.06.2012» (լեհերեն). olis.onyx.pl. 2012 թ․ հունիսի 29.
  4. http://olis.onyx.pl/listy/index.asp?idlisty=50&lang=en
    http://olis.onyx.pl/listy/index.asp?idlisty=121&lang=en
    http://olis.onyx.pl/listy/index.asp?idlisty=659&lang=en
  5. http://muzyka.interia.pl/plyty/plyta/varius-manx-eta,899
  6. http://muzyka.interia.pl/plyty/plyta/varius-manx-eno,1748
  7. https://itunes.apple.com/us/album/eno/id691291314
  8. http://muzyka.interia.pl/plyty/plyta/varius-manx-emi,3524
  9. https://itunes.apple.com/us/album/emi/id905409505

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնիկա Կուշինսկա» հոդվածին։