Jump to content

Մոնա Բեյքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնա Բեյքեր
արաբ․՝ منى بيكر‎‎
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 20, 1953(1953-09-20)[1] (71 տարեկան) կամ սեպտեմբերի 29, 1953(1953-09-29)[2] (71 տարեկան)
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս[1]
Քաղաքացիություն Եգիպտոս
ԿրթությունԿահիրեի ամերիկյան համալսարան
Մասնագիտությունլեզվաբան, պրոֆեսոր, թարգմանչուհի, հետազոտող և գրող
ԱշխատավայրՄանչեսթերի համալսարան[3]
Կայքpureprojects.ppad.man.ac.uk/portal/en/researchers/mona-baker(e3985d40-e88d-4585-ab94-873319727c07).html
 Mona Baker Վիքիպահեստում

Մոնա Բեյքեր (անգլ.՝ Mona Baker, սեպտեմբերի 20, 1953(1953-09-20)[1] կամ սեպտեմբերի 29, 1953(1953-09-29)[2], Կահիրե, Եգիպտոս[1]) թարգմանչական հետազոտությունների պրոֆեսոր է և Անգլիայի Մանչեստրի համալսարանի թարգմանությունների և միջմշակութային հետազոտությունների կենտրոնի տնօրենը[4]։

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեյքերը սովորել է Կահիրեի Ամերիկյան համալսարանում, որտեղ նա ստացել է անգլերենի և համեմատական գրականության բակալավրի աստիճան։ Այնուհետև, Բիրմինգհեմի համալսարանում՝ սովորելով կիրառական լեզվաբանություն՝ ստանացել է մագիստրոսի կոչում։ 1995 թվականին նա տեղափոխվել է Մանչեստրի համալսարանի Գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտ, որտեղ 1997 թվականին դարձել է պրոֆեսոր։ Ներկայումս նա զբաղեցնում է թարգմանչական հետազոտությունների ամբիոնի ղեկավարի պաշտոնը[5]։

Բեյքերը Սուրբ Ջերոմ հրատարակչության հիմնադիրն է, որտեղ խմբագրական տնօրեն էր մինչև 2014 թվականը, երբ Ռութլեջը գնեց Սուրբ Ջերոմի կատալոգը։ Նա նաև հիմնել է The Translator միջազգային ամսագիրը[6]։

2009 թվականից Մոնա Բեյքեը IAPTI-ի պատվավոր անդամ է[7]։ Այս ասոցիացիայի շրջանակներում նա հանդես է եկել «Էթիկան գրավոր և բանավոր թարգմանության ուսումնական պլանում» թեմայով[8] Նա նաև Թարգմանությունների և միջմշակութային հետազոտությունների միջազգային ասոցիացիայի փոխնախագահն է[9]։

Որպես հետազոտող, նա հետաքրքրված է թարգմանությամբ և կոնֆլիկտով, թարգմանչական ուսումնասիրություններում էթիկայի դերով և ուսուցմամբ, բանավոր և գրավոր թարգմանություններում պատմողական տեսության կիրառմամբ, ակտիվիստների համայնքների թարգմանության և կորպուսի վրա հիմնված թարգմանչական ուսումնասիրություններով։ Նա բազմաթիվ հրապարակումներ է կատարել այս ոլորտներում։ Բեյքերը նաև խմբագրել է մի շարք աշխատություններ[10]։

Մերձավոր Արևելքի հակամարտություն և իսրայելցի գիտնականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնա Բեյքերը բազմաթիվ քննադատությունների արժանացավ և հայտնվեց քննարկումների կենտրունում, երբ 2002 թվականին իր «Translator» և «Translation Studies Abstracts» ամսագրերի խմբագրական խորհուրդներից հեռացրեց երկու իսրայելցի ակադեմիկոսների՝ Բար-Իլան համալսարանի դոկտոր Միրիամ Շլեզինգերին և Իսրայելի Թել Ավիվի համալսարանի պրոֆեսոր Գեդեոն Տուրիին՝ պայմանավորված նրանց վրա իսրայելական հաստատություններին պատկանելության[11][12]։

Բեյքերը հայտարարել է, որ դա բոյկոտի իր տարբերակն էր, և չէր ակնկալում որ մյուսները կհետևեին իր գործողություններին։ Եգիպտական ծագմամբ Բեյքերը նշում էր, որ ապշել էր երկու «փոքրիկ» ամսագրերի շուրջ վեճից։ Համալսարանի խոսնակը հետագայում հայտարարեց, որ. «Սա Մանչեստերի տեխնոգոլոգիական համալսարանի հետ կապ որևէ չունի։ Բոյկոտի փաստաթղթերում հստակ ասվում է, որ Մոնա Բեյքերը ստորագրում է այն որպես անհատ»[13]։

Այնուհետև Բեյքերը հայտարարեց, որ «Translator»-ն այլևս չի հրապարակի իսրայելցի գիտնականների որևէ հետազոտություն և կհրաժարվի իսրայելական գրադարաններին գրքեր և ամսագրեր վաճառելուց[14]։

Պատասխան պրոֆեսորներից

[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի հունիսի 8-ին պրոֆեսոր Տուրիին ուղարկված նամակում Բեյքերը խնդրել էր նրան հրաժարական տալ՝ նախազգուշացնելով, որ ինքն անձամբ «կազատի» աշխատանքից, եթե Տուրին ինքնակամ հրաժարական չտա։ Բեյքերը հիմնավորել է իր արարքը՝ նշելով, որ «այս պայմաններում ես չեմ ցանկանում շարունակել պաշտոնական համագործակցությունը որևէ իսրայելացու հետ»։ Նա նաև հայտարարեց, որ իր որոշումը «քաղաքական է, ոչ թե անձնական», և որ ինքը պրոֆեսոր Տուրիին և պրոֆեսոր Շլեզինգերին շարունակում է վերաբերվել որպես ընկերներ[13]։

Իր պատասխանում պրոֆեսոր Տուրին նշում է, որ «կգնահատեր, եթե հայտարարության մեջ պարզ դառնար, որ նա ազատվում է որպես իսրայելցի, այլ ոչ որպես գիտնական»։ Տուրին նաև նշել է հետևյալը

«Ես, անշուշտ, անհանգստացած եմ ոչ թե բոյկոտի պատճառով, այլ դրա մասշտաբմների մեծանալու հեռանկարի պատճառով։ Մարդիկ կարող են պարզապես չհրավիրվել կոնֆերանսների կամ դասախոսությունների, կամ չհրապարակվեն պարբերականներում, որ թե իրենց արժեքների, այլ ինքնության, բնակության վայրի պատճառով»[13]։

Իսկ պրոֆեսոր Շլեզինգերն իր պատասխանում նշում է․

«Ես չեմ կարծում, թեր Իսրայելի վարչապետ Արիել Շարոնը կհեռանա Արևմտյան ափից, միայն այն պատճառով, որ իսրայելցի գիտնականներին բոյկոտում են։ Ինձ՝ որպես իսրայելցի բոյկոտելու գաղափարը չեմ կարծում թե ինչ-որ տեղ է տանում»[13]

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեյքերի գործողությունները սուր քննադատության են արժանացել Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Սթիվեն Գրինբլատը, ով նաև Ամերիկայի ժամանակակից լեզուների ասոցիացիայի նախագահն է։ Նա իսրայելցի պրոֆեսորներին աշխատանքից ազատելն անվանել է «վանող», «վտանգավոր» և «բարոյապես սնանկ»։ Գրինբլատը Բեյքերի գործողությունները նկարագրել է որպես «հարձակում մշակութային համագործակցության վրա», որը «խախտում է գիտական ազատության և ճշմարտության ձգտման սկզբունքները»[13][15]։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը նույնպես քննադատեց Բեյքերի գործողությունները և հայտարարեց, որ նա «անհրաժեշտ ամեն ինչ կանի»՝ դադարեցնելու իսրայելցի գիտնականների ակադեմիական հետապնդումը[16]։

Բրիտանական Համայնքների պալատում ընդունվել է Բեյքերի գործողությունները դատապարտող միջնորդություն (EDM 1590), որում ասվում է, որ խորհրդարանը «դատապարտում է ցանկացած ազգության ակադեմիկոսների նկատմամբ խտրականությունը, քանի որ անհամատեղելի է ակադեմիական ազատության սկզբունքին և նման խտրականությունը համարում է բացահայտ հակա-սեմիտական՝ ձևացնելով, թե պարզապես դեմ է Իսրայելի կառավարության քաղաքականությանը... և կոչ է անում Մանչեստերի տեխնոլոգիական համալսարանին ներողություն խնդրել այս նողկալի արարքի համար և աշխատանքից հեռացնել պրոֆեսոր Բեյքերին»[17]։

Ջուդիթ Բաթլերը նշում է, որ չնայած Բեյքերը «ներգրավել է հաստատված հակա-սեմիտական կարծրատիպերում», դա «չի նշանակում, որ նա հակա-սեմիտական է»։ Իսրայելի կողմից պատշաճ կերպով ներկայացված լինելը նշանակում է հրեաներին շփոթել Իսրայելի հետ և դրանով իսկ կատարել հրեականության հակասեմական կրճատում»[18][19]։

Ուսանողների ազգային միությունը (ՈՒԱՄ), ամբողջությամբ դատապարտելով ակադեմիական բոյկոտները՝ մասնավորապես Բեյքերի կողմից երկու իսրայելցի դասախոսների պաշտոնանկությունները, որակում է դրանք որպես «ռասիստական»։ Ուսանողների ազգային միության նախագահ Մենդի Թելֆորդը հայտարարեց, որ «Ուսանողների ազգային միությունը վճռականորեն հանդես է գալիս խտրականության բոլոր ձևերի դեմ։ Սա ակադեմիական ազատության չարաշահում է, որը կարող է միայն բացասական ազդեցություն ունենալ Մանչեստերի տեխնոլոգիական համալսարանի ուսանողների վրա։ Մենք չենք աջակցի մի խտրականության որ որոշում է թե որտեղ կարող են մարդիկ սովորել իրենց բնակության և գտնվելու վայրով պատճառաբանված»։ Դենիել Ռոուզը՝ միության հակառասիստական արշավի կազմակերպիչը, նշել է. «Մարդկանց ազգությունից ելնելով բացառելը զզվելի է և ոչ այլ ինչ է քան ռասիզմ։ Այն պետք է արժանանան համընդհանուր քննադատության»[20]։

2002 թվականին Թարգմանչական ուսումնասիրությունների եվրոպական միությունը դատապարտեց Տուրիի և Շլեզինգերի աշխատանքային գործունեության կասեցումը, պնդելով, որ «իրենց ինտելեկտուալ աշխատանքում նրանք ոչ թե իրենց երկրի ներկայացուցիչներ են, այլ անհատներ, ովքեր հայտնի են իրենց հետազոտություններով, թարգմանությունը զարգացնելու իրենց մղումով և կարող են խթանել միջմշակության երկխոսության զարգացմանը»[21]։

Աջակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեյքերը աջակցություն ստացավ մի շարք աղբյուրներից, ինչպիսիք են Բրիտանիայի մուսուլմանական ասոցիացիան և Մանչեսթրի և Պաղեստինի համերաշխության արշավը[22]։

Բեյքերի պատասխանը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեյքերը մանրամասն պատասխան է ներկայացրել իր քննադատներին (որի համառոտ ամփոփագիրը հրապարակվել է London Review of Books-ում)։ Բեյքերը գրել է, որ «բրիտանական հրեական մամուլը անամոթաբար և բացառապես իսրայելամետ է» վկայակոչելով իր դիրքորոշման աջակցությունը իսրայելցի պրոֆեսոր Իլան Պապեի կողմից։ Նա նաև մեջբերում է կատարում խմբագիր Սեյմուր Ալեքսանդրի նամակից, ով ներկայանում էր որպես բրիտանացի հրեա։Նրան իր աջակցությունն է հայտնել նաև ամերիկացի հրեա խմբագիր Լոուրենս Դեյվիդսոնը։ Նա նաև քննադատեց «Մեծ Բրիտանիայում հրեական մամուլի ինտենսիվ և խիստ խեղաթյուրող զրպարտչական արշավը ուղղված իր դեմ»[23]։

Al-Ahram-ին տված հարցազրույցում Բեյքերը հայտարարել է, որ «Ով կարծում է, թե հնարավոր է որևէ փոփոխություն կատարել Իսրայելի և ԱՄՆ-ի երկրների նման արատավոր, սարսափելի քաղաքականության մեջ՝ առանց անհատների վրա ազդելու, պարզապես միամիտ է»։ Բեյքերը նաև հայտարարել է, որ երկու իսրայելցիներին աշխատանքից հեռացնելու իր որոշումը «նախատեսված էր որպես աննշան խորհրդանշական ժեստ, բայց պարզապես սիոնիստական լոբբիի ամբարտավանության պատճառով այն այժմ դուրս է եկել հունից»[17]։ The Daily Telegraph-ին տված հարցազրույցում Բեյքերը հայտարարել է, որ ինքը զոհ է դարձել «զիոնիստական ահաբեկման մեծ մեքենայի», որը փորձում է լռեցնել Իսրայելի քննադատությունը, և որ «ամերիկացիներն ամենավատ հանցագործներն են»։ Երբ նրան հարցրել են պաշտոնանկությունների մասին, նա պատասխանել է իր քննադատներին՝ ասելով. «Անիծվեմ ես, եթե թույլ տամ ինձ ահաբեկել։ Բազմիցս փորձել եմ բացատրել որ սա բոյկոտի իմ եղանակն է, բայց կարծես դեռ ոչինչ չի ստացվում։ Ես իրականում չեմ բոյկոտում իսրայելցիներին, ես բոյկոտում եմ իսրայելական հաստատությունները»։ Նույն հարցազրույցում Բեյքերը սուր քննադատության է ենթարկել Իսրայելի քաղաքականությունը՝ հայտարարելով, որ «Իսրայելը գերազանգեցել է անգամ ռազմական հանցագործությունների շրջանակը։ Սարսափելի է այն, ինչ կատարվում է այնտեղ։ Մեզանից շատերը կսկսեն խոսել այս ամենի մասին ինչպես Հոլոքստի, բայց կարթնանան շատ ուշ, երբ այլևս ոչինչ փոխել հնարավոր չի լինի, ինչպես նախորդի ժամանակ էր»[13][24]։

2004 թվականին Լոնդոնում կայացած կոնֆերանսում՝ քննարկելու իսրայելական ակադեմիական հաստատությունների բոյկոտի իրականացումը, Բեյքերը հայտարարեց, որ Իսրայելի բոյկոտը պետք է խուսափի խտրականության երանգներից։ Ինչպես նաև չպետք է հատուկենտ բացառություններ արվեն, որոնք կարող են թուլացնել բոյկոտի հիմքերը[25]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Prabook — 2018.
  2. 2,0 2,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  4. Professor Mona Baker, Webpage at the University of Manchester Institute of Technology (UMIST)
  5. «School of Arts, Languages and Cultures - The University of Manchester». www.llc.manchester.ac.uk (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
  6. «CV of Mona Baker at IAPTI» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 17-ին.
  7. «IAPTI - International Association of Professional Translators and Interpreters». www.aipti.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
  8. Meeting with Mona Baker (in Spanish)
  9. Mona Baker at IATIS Արխիվացված 6 Մարտ 2010 Wayback Machine
  10. «Publications, Mona Baker». Mona Baker (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 3-ին.
  11. Israeli boycott divides academics The Guardian, Monday 8 July 2002
  12. Baker London Conference
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 Suzanne Goldenberg and Will Woodward "Israeli boycott divides academics", The Guardian, 8 July 2002. (retrieved on 7 December 2009).
  14. Mona Baker's double standard by Gideon Toury,Times Higher Education, 7 February 2003.
  15. David Harrison "Professor's anti-Israeli tirade revives sacked academics row", Daily Telegraph, 29 September 2002 (retrieved on 1 November 2009).
  16. Francis Elliott and Catherine Milner "Blair vows to end dons' boycott of Israeli scholars", Daily Telegraph, 17 November 2002. (retrieved on November 2009).
  17. 17,0 17,1 Descending the ivory tower Արխիվացված 11 Սեպտեմբեր 2013 Wayback Machine by Amina Elbendary, Al-Ahram, 23 – 29 January 2003, Issue No. 622.
  18. Judith Butler Precarious Life, Verso, 2004, pp. 124–125
  19. Judith Butler "No, it’s not anti-semitic", London Review of Books, 25:16, 21 August 2003, pp 19–21, (retrieved on 17 February 2012)
  20. Will Woodward "Students attack Israel boycott", The Guardian, 9 July 2002.
  21. EST Newsletter 20, June 2002 [1](չաշխատող հղում)
  22. Urgent: Support Mona Baker at UMIST!, Forwarded by Manchester PSC in solidarity with The Muslim Association of Britain, 11 July 2002.
  23. Crying Wolf: Anti-semitism, the Jewish Press in Britain, and Academic Boycotts by Mona Baker, Monabaker.com.
  24. David Tell "Boycotting the Juden" Արխիվացված 2015-09-10 Wayback Machine, The Weekly Standard, 11 July 2002. (retrieved on 1 November 2009)
  25. Paul de Rooij "Special Report: London Conference a Prelude to Academic Boycott of Israel", Washington Report on Middle East Affairs, January/February 2005, p.15, 77.