Մոգական ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոգական ճակատամարտ
Jujutsu Kaisen (呪術廻戦)
ԺանրԱրկածային[1], ֆենտեզի[2], գերբնական[1]
Երկիր Ճապոնիա[3][4]
Թվականմարտի 5, 2018
ՆախորդJujutsu Kaisen 0?
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «Մոգական ճակատամարտ» (բնօրինակ անվանում — Jujutsu Kaisen (呪術廻戦))

«Մոգական ճակատամարտ» (ճապ.՝ 呪術廻戦 Ջուջուցու կայսեն), մանգա, որը ստեղծել է Գեգե Ակուտամին և որը թողարկվել է 2018 թվականի մարտից՝ Shueisha հրատարակչության «Weekly Shonen Jump» ամսագրում։ Հետագայում գլուխները ամբողջացվել և թողարկվել են տանկոբոնների տեսքով։ 2021 թվականի դեկտեմբերի տվյալներով թողարկվել է 18 գլուխ[5]։

Մանգայի հիման վրա MAPPA ստուդիան անիմե սերիալ է թողարկել, որի առաջին եթերաշրջանը հեռարձակվելէ 2020-ի հոկտեմբերից մինչ 2021 թվականի մարտը։ «Jujutsu Kaisen 0» անվամբ լիամետրաժ ֆիլմը, որը արտադրվել է մանգայի փրիքվելի հիման վրա, թողարկվել է 2021 թվականի դեկտեմբերի 24-ին[6]։ Անիմե սերիալի երկրորդ եթերաշրջանի պրեմիերան նախատեսվում է 2023 թվականին։

2022 թվականի ապրիլի տվյալներով մանգան թողարկվել է 65 միլիոն օրինակ տպաքանակով, ներառյալ «Jujutsu Kaisen 0»-ի թվային տարբերակը, որը մանգային դարձնում է բոլոր ժամանակների լավագույն վաճառվածներից մեկը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուջի Իտադորին սպորտային կազմվածքով ավագ դպրոցի աշակերտ է, ով իր պապիկի հետ ապրում է Սենդայ քաղաքում։ Սպորտ չսիրելու պատճառով նա մշտապես խուսափում է դպրոցի թեթև ատլետիկայի թիմից՝ չնայած գերմարդկային ֆիզիկական ուժին։ Փոխարենը, նա միանում է դպրոցական ակումբին, որը օկուլտականություն է ուսումնասիրում, իսկ ուղիղ 17։00-ին նա լքում է դպրոցը՝ այցելու հիվանդանոցում գտնվող իր Վասուկե Իտադորի պապիկին։ Կյանքի վերջին պահին պապը Յուջիին երկու խորհուրդ է տալիս՝ «Միշտ օգնիր մարդկանց» և «Մահացիր մարդկանցով շրջապատված»։ Պապիկի մահից հետո Յուջին այդ երկու խորհուրդները մեկ մտքի մեջ է ամփոփում՝ «Յուրաքանչյուր մարդ պետք է կյանքից արժանապատվորեն հեռանա»։

Մի օր Յուջին հանդիպում է մոգ Մեգումի Ֆուշիգուրոյին, վերջինս նրան հաղորդում է, որ դպրոցի տարածքում բարձրակագ անեծքով թալիսման կա։ Պարզվում է, որ օկուլտականության ակումբից Յուջիի ընկերները գտել են այդ թալիսմանը և բացել են դրա կնիքը։ Այն իրենից փտած մատ է ներկայացնում և այժմ անեծք է ձգում դեպի դպրոց՝ արարածներ, որոնք ծնվում են բացասական հույզերից և հզորանում են՝ կլանելով մոգերի կամ մոգական իրերի կախարդական ուժը։ Կախարդական ուժի բացակայության պատճառով Յուջին չի կարողանում հաղթել անեծքին և որոշում է կուլ տալ Սուկունայի մատը, որպեսզի պաշտպանի Մեգումիին և իր ընկերներին։ Այդպես նա դառնում է Սուկունայի ուժի՝ հզոր անեծքի կրողը։ Սուկունայի չար էության պատճառով բոլոր շամաններից պահանջվում է նրան հանդիպելուց անմիջապես հետո վերացնել, բայց պարզվում է, որ Յուջին կարողանում է կառավարել իր մարմինըը, ուստի Սատորու Գոջոն, Մեգումիի ուսուցիչը, որոշում է Յուջիին տեղափոխել Տոկիոյի մոգական քաղաքային քոլեջ և ծրագիր է առաջարկում՝ հավաքել բոլոր մատները, դրանք կերակրել Յուջիին և միայն դրանից հետո սպանել տղային՝ այդպիսով ընդմիշտ ոչնչացնելով Սուկունային։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուջի Իտադորի (ճապ.՝ 虎杖 悠仁)
Սեյու՝ Ջունյա Էնոկի
Դեռահաս և դպրոցի օկուլտիզմի ուսումնասիրության ակումբի անդամ։ Նա կուլ է տալիս փտած մատը, որպեսզի պաշտպանի իր ընկերներին, բայց դրա պատճառով նա ինքն է դառնում անեծքի ուժը կրողը, որը հայտնի է որպես «Երկդեմ Սուկունա»։ Ավելի ուշ նա տեղափոխվում է Տոկիոյի մոգական քոլեջ, որտեղ նա հայտնվում է պայմանական մահապատժի առջև։ Տեխնիկումի ղեկավարության հրամանով նա պետք է գտնի ու ուտի Սուկունայի մնացած բոլոր մատները, որպեսզի մոգերը վերջնականապես ոչնչացնեն «Անեծքների թագավորին»։
Մեգումի Ֆուշիգուրո (ճապ.՝ 伏黒 恵)
Սեյու՝ Յումա Ուտիդա
Տոկիոյի մոգական քոլեջի առաջին կուրսի մոգ։ Նա Սատորուին համոզում է փորձել փրկել Յուջիին մահապատժից։ Նա օգտագործում է իր ստվերը շիկիգամի կանչելու համար, որը կռվում օգնում է նրան։
Նոբարա Կուգիսակի (ճապ.՝ 釘崎 野薔薇)
Սեյու՝ Ասամի Սետո
Տոկիոյի մոգական քոլեջի առաջին կուրսի մոգ։ Նա քոլեջ է տեղափոխվել, քանի որ դա Տոկիո տեղափոխվելու միակ անվճար միջոցն էր։ Կռիվների ընթացքում օգտագործում է կախարդված մուրճ և մեխեր։
Սատորու Գոջո (ճապ.՝ 五条 悟)
Սեյու՝ Յուիտի Նակամուրա
Տոկիոյի մոգական քոլեջի ուսուցիչ։ Թեև նա ինքն է իրեն տվել «Ամենաուժեղ» տիտղոսը, սակայն և՛ դաշնակիցները, և՛ թշնամիները չեն վիճարկում նրա հետ և համարում են ամենավտանգավոր մարդկանցից մեկը։ Նա զգալի ազդեցություն ունի մոգական աշխարհում։ Նրա ուժը թույլ է տալիս վերահսկել իրեն շրջապատող տարածությունը։
Երկդեմ Սուկունա (ճապ.՝ 両面 宿儺 «Երկդեմ ուրվական»)
Սեյու՝ Ջունիտի Սուվաբե
Բարձրակարգ անեծք, որը համարվում է «Անեծքների թագավոր»՝ իր չարության և հզորության պատճառով։ Ըստ լեգենդի՝ Սուկունան մարդանման, չորս ձեռքերով դև էր, որը հայտնվել էր մոգության դարաշրջանում։ Ժամանակի մոգերը չկարողացան դիմադրել նրան, ուստի կնքում են նրա մատները՝ հույս ունենալով, որ մի օր դրանք կոչնչացվեն։ Նա այժմ բնակվում է Յուջի Իտադորիի մարմնում և նախատեսում է վերականգնել իր ուժն ու մարմինը։ Նրա ազդեցությունն այնպիսին է, որ մնացած բոլոր անեծքները փորձում են օգնել նրան։
Մահիտո (ճապ.՝ 真人)
Սեյու՝ Նոբունագա Սիմաձակի
Բարձրակարգ անեծք։ Դաժան և հմուտ մանիպուլյատոր։ Ունի մարդկանց մարմինը մուտացիայի ենթարկելու ունակություն։
Կենտո Նանամի (ճապ.՝ 七海 建人)
Սեյու՝ Կենջիրո Ցուդա
Առաջին դասի մոգ, ով աշխատում է Տոկիոյի մոգական քոլեջի ղեկավարության համար։ Շատ խելացի և զուսպ տղամարդ, ով առաջին հայացքից աշխատանքին լուրջ մոտեցող մարդու տպավորություն է թողնում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «The Official Website for Jujutsu Kaisen». Viz Media. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին.
  2. Ressler, Karen (2018 թ․ փետրվարի 25). «3 New Manga Launch in Shonen Jump in March». Anime News Network. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
  3. AniList — 2013.
  4. MangaDex — 2018.
  5. «呪術廻戦 18» (ճապոներեն). Shueisha. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 20-ին.
  6. Mateo, Alex (2021 թ․ մարտի 26). «Jujutsu Kaisen Anime Gets Film This Winter». Anime News Network. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոգական ճակատամարտ» հոդվածին։