Միքայել Կորգանյան
Արտաքին տեսք
Միքայել Կորգանյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 3 (16), 1907[1][2] |
Ծննդավայր | Գանձակ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | մայիսի 28, 1974[1][2] (67 տարեկան) |
Մահվան վայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան |
Աշխատավայր | Բաքվի պետական հայկական թատրոն[1] և Ստեփանակերտի հայկական դրամատիկական թատրոն[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Միքայել Ալեքսանդրի Կորգանյան (մայիսի 3 (16), 1907[1][2], Գանձակ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - մայիսի 28, 1974[1][2], Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ խորհրդային դերասան։ Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1960)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միքայել Կորգանյանը ծնվել է 1907 թվականի մայիսի 3-ին Գանձակում։ Բեմական գործունեությունն սկսել է 1927 թվականին Բաքվի հայկական թատրոնում։ Եղել է Ստեփանակերտի Մ. Գորկու անվան թատրոնի հիմնադիրներից (1932), ռեժիսոր, տնօրեն[3]։
Խաղացել է բազմաբնույթ դերեր, սակայն դերասանական անհատականությունը դրսևորվել է առավելապես հերոսառոմանտիկական դերակատարումներով[4]։
Մահացել է 1974 թվականի մայիսի 28-ին Ստեփանակերտում[4]։
Դերերը թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ | Ներկայացում | Դեր |
---|---|---|
Ալեքսանդր Շիրվանզադե | Նամուս | Սեյրան |
Ալեքսանդր Շիրվանզադե | Պատվի համար | Օթարյան |
Գաբրիել Սունդուկյան | Պեպո | Պեպո |
Ալեքսանդր Օստրովսկի | Անմեղ մեղավորներ | Նեզնամով |
Ա. Ալեսկերով | Ուլդուզ | Գյուլումսարով |
Ուիլյամ Շեքսպիր | Օթելլո | Յագո |
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անդրյան Ժ., Միքայել Կորգանյան, Երևան, 1972։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 580.
- ↑ Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 5 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1979, էջ 643 — 720 էջ։
- ↑ 4,0 4,1 «Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոն ։ ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ / Թատրոնը հիշում է նրանց». sptatron.fo.ru (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 643)։ |