Միքայել Կորգանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միքայել Կորգանյան
Միքայել Կորգանյան.jpg
Ծնվել էմայիսի 3, 1907(1907-05-03)
ԾննդավայրԳանձակ, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 28, 1974(1974-05-28) (67 տարեկանում)
Մահվան վայրՍտեփանակերտ, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունթատրոնի դերասան
Պարգևներ և մրցանակներԱդրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ

Միքայել Ալեքսանդրի Կորգանյան (մայիսի 3, 1907(1907-05-03), Գանձակ, Ռուսական կայսրություն - մայիսի 28, 1974(1974-05-28), Ստեփանակերտ, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային դերասան։ Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1960)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Կորգանյանը ծնվել է 1907 թվականի մայիսի 3-ին Գանձակում։ Բեմական գործունեությունն սկսել է 1927 թվականին Բաքվի հայկական թատրոնում։ Եղել է Ստեփանակերտի Մ. Գորկու անվան թատրոնի հիմնադիրներից (1932), ռեժիսոր, տնօրեն[1]։

Խաղացել է բազմաբնույթ դերեր, սակայն դերասանական անհատականությունը դրսևորվել է առավելապես հերոսառոմանտիկական դերակատարումներով[2]։

Մահացել է 1974 թվականի մայիսի 28-ին Ստեփանակերտում[2]։

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ Ներկայացում Դեր
Ալեքսանդր Շիրվանզադե Նամուս Սեյրան
Ալեքսանդր Շիրվանզադե Պատվի համար Օթարյան
Գաբրիել Սունդուկյան Պեպո Պեպո
Ալեքսանդր Օստրովսկի Անմեղ մեղավորներ Նեզնամով
Ա. Ալեսկերով Ուլդուզ Գյուլումսարով
Ուիլյամ Շեքսպիր Օթելլո Յագո

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անդրյան Ժ., Միքայել Կորգանյան, Երևան, 1972:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 5 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1979, էջ 643 — 720 էջ։
  2. 2,0 2,1 «Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոն : ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ / Թատրոնը հիշում է նրանց»։ sptatron.fo.ru (անգլերեն)։ Վերցված է 2018-01-03