Միրա Ռիկարդել
Միրա Ռիկարդել | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Թաֆթսի համալսարան (1984)[1] և Ջորջթաունի համալսարան (մայիս 1982)[1] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հուլիսի 5, 1960 (64 տարեկան) |
Ծննդավայր | Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Միրա Ռիկարդել (անգլ.՝ Mira Radielovic Ricardel, հուլիսի 5, 1960, Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ[1]), ամերիկացի գործարարուհի և քաղաքական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոսնիա և Հերցեգովինայից խորվաթ ներգաղթյալ Պետար Ռադելիովիչի դուստրը[2], մանկությունն անցկացրել է Փասադենայում (Կալիֆոռնիա), տնային պայմաններում սովորել է խորվաթերեն[3]։
Ավարտել է Ջորջթաունի համալսարանը, Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում դոկտորի աստիճան է ստացել։ 1986-1989 թվականներին աշխատել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում, այնուհետև դարձել հանրապետական սենատոր Բոբ Դոուլի խորհրդարանական օգնականը, իսկ 1996 թվականին եղել է Դոուլի անհաջող նախագահական ընտրարշավում պաշտպանության և արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական[4]։ 2001 թվականին նշանակվել է ԱՄՆ պաշտպանության նախարարի Եվրասիայի հարցերով օգնական, իսկ 2003-2005 թվականներին ստանձնել է պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով օգնականի պարտականությունները։ 2016 թվականից մասնակցել է Դոնալդ Թրամփի նախագահական քարոզարշավին, 2017 թվականին նշանակվել է առևտրի նախարարի՝ արտահանման հարցերով օգնական[5]։
2006-2015 թվականներին կարիերան սկսել է Boeing կորպորացիայում, որտեղ զբաղեցրել է պաշտպանության և տիեզերական համակարգերի գծով փոխնախագահի պաշտոնը[6]։
2018 թվականի մայիսի 15-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդական Ջոն Բոլթոնը Ռիկարդելին նշանակել է իր տեղակալ[7]։
2018 թվականի նոյեմբերի 14-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ Մելանյա Թրամփի հրապարակային պահանջից հետո վարչակազմում այլ աշխատանքի խոստումով։ CNN-ի տվյալներով՝ Աֆրիկա կատարած այցի ընթացքում առաջին տիկնոջ անձնակազմի հետ կոնֆլիկտը (ինքնաթիռում նստելու և ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի ռեսուրսների օգտագործման պատճառով) միայն վերջին կաթիլն է դարձել պահանջների երկար շարքում[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://www.congress.gov/115/chrg/shrg25925/CHRG-115shrg25925.pdf — P. 53.
- ↑ Petar Radielovic Obituary - Los Angeles, CA | Los Angeles Times
- ↑ Katja Miličić (2018 թ․ ապրիլի 25). «Croatian-American picked as US deputy national security adviser» (անգլերեն). The voice of Croatia. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
- ↑ My Letter Published in the Wall Street Journal : Bob Dole's Corrupted Opinion on Bosnia | HuffPost
- ↑ Cristiano Lima (2018 թ․ ապրիլի 20). «Bolton names Commerce official as his national security deputy» (անգլերեն). Politico. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «President Donald J. Trump Announces Key Administration Posts» (անգլերեն). whitehouse.gov. 2017 թ․ մարտի 30. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Curt Mills (2018 թ․ մայիսի 15). «John Bolton really is in charge» (անգլերեն). Spectator. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Nicole Gaouette (2018 թ․ նոյեմբերի 15). «Who is Mira Ricardel and why did Melania Trump want her fired?» (անգլերեն). CNN. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրա Ռիկարդել» հոդվածին։ |