Jump to content

Միսս Լա Լա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միսս Լա Լա
Դիմանկար
Ծնվել էապրիլի 21, 1858(1858-04-21)[1]
ԾննդավայրՇչեցին, Պրուսիայի թագավորություն[1]
Մահացել էանհայտ
Մասնագիտությունacrobat, trapeze artist, կրկեսի դերասան և կասկադյոր
 Miss Lala Վիքիպահեստում

Միսս Լա Լա (ծնունդով՝ Աննա Օլգա Ալբերտինա Բրաուն, ապրիլի 21, 1858(1858-04-21)[1], Շչեցին, Պրուսիայի թագավորություն[1] - անհայտ) օդային ակրոբատ, որին պատկերել է Էդգար Դեգան իր 1879 թվականի «Միսս Լա Լան Ֆեռնանդո կրկեսում» կտավում[2][3]։ Նա նաև պատկերված էր Folies Bergère- ի պաստառում[4]։ Նա եղել է շրջիկ կրկեսային դերասանուհի՝ Troupe Kaira-ի աստղը, և ելույթ է ունեցել Մոնմարտրում տեղակայված Ֆերնանդո կրկեսում (ֆր.՝ Cirque Fernando)[2]:

Լա Լան ծննդյան անունն եղել է Աննա Օլգա Ալբերտինա Բրաուն[5] կամ Օլգա Բրաուն[6]։ Նա ծնվել է նախկին գերմանական/պրուսական Շչեցին տարածքում՝ սևամորթ հոր և սպիտակամորթ մորից[2][7]։

Լա Լան սկսել է հյուրախաղերով հանդես գալ մանկուց՝ մոտավորապես ինը տարեկանում, երբ մայրը նրան կրկես է տարել[7]։ Նա իր կարիերայի ընթացքում օգտագործել է բազմաթիվ բեմական անուններ, այդ թվում՝ Օլգա Նեգես, Արևադարձային Վեներա, Աֆրիկյան արքայադուստր և Օլգա Մուլատո։ Նա նաև անվանվել է La Femme Canon, La Mulatresse-Canon և Black Venus[2][7]։ Լա Լան ելույթ է ունեղել է այնպիսի վայրերում, ինչպիսիք են Ֆոլի Բերժեն Փարիզում[8][9], Թագավորական ակվարիումը Լոնդոնում և Գայեթ թատրոնը Մանչեսթերում[6]։ Կաիրա թատերախմբի կազմում Լա Լան կատարել է օդային ակրոբատիկա և հանդես եկել, որպես մարդ թնդանոթի գնդակ[6]։ Նրան, ատամներով պարանը բռնած բարձրացրել են կրկեսի վրանի գմբեթի տակ՝ 200 ֆուտ բարձրության վրա[10]։ Մեկ այլ նշանավոր հնարք ներառել է այլ մարդկանց կամ 200 ֆունտանոց թնդանոթը ատամներով բարձրացնելը[7]։ 21 տարեկանում Լա Լան դարձել է Էդգար Դեգաի էսքիզների թեման, ինի արդյունքում նկարիչը 1879 թվականին ստեղծել է «Միսս Լա Լան Ֆերնանդո կրկեսում» կտավը[2]։ Լա լան ելույթ է ունեցել մինչև 1880-ականների վերջը։

Ամուսնություն և ընտանիք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Միսս Լա Լայի ելույթների 1880 թվականի աֆիշ

Լա Լան ամուսնացել է աֆրոամերիկացի կրկեսի կոնտորցիոնիստ Էմանուել «Մանուել» Վուդսոնի հետ 1888 թվականին[11]։ Զույգը երեք դուստր է ունեցել, որոնք նույնպես կրկեսային հնարքներ կատարողներ են դարձել՝ ստեղծելով The Three Keziahs կոչվող եռյակը[11][11]։

Լա Լային անդրադարձել են տարբեր հոդվածներում, այդ թվում՝ The Guardian-ում և Նյու Յորք Թայմսում, ինչպես նաև 2007 թվականի «Միսս Լա Լայի ատամները. Մտորումներ Դեգայի և Ռասայի մասին» գիտական աշխատության մեջ[12]։ Էդգար Դեգայի նրա դիմանկարը կախված է Լոնդոնի Ազգային պատկերասրահում , Անգլիա[13]։ 1937 թվականից դիմանկարը հայտնվել է մի շարք ցուցահանդեսներում մի շարք վայրերում, այդ թվում՝ Լոս Անջելեսի Ջ. Փոլ Գեթթի թանգարանում և Նյու Յորքի Մորգան գրադարանում և թանգարանում[14]։ 2018 թվականին դիմանկարը փոխառվել է Անգլիայի Շեֆիլդ քաղաքի Ուեսթոն Պարկ թանգարանին ՝ «Կրկես» շարքի կրկեսի սևամորթ կատարողների մասին ցուցադրության համար[6][10]։ 2018 թվականի հոկտեմբերից մինչև 2019 թվականի փետրվարը դիմանկարը հայտնվել է «Սև մուսան Մանեից մինչև Մատիս և այն կողմ» ցուցահանդեսում Կոլումբիայի համալսարանի «Miriam and Ira D. Wallach Art» պատկերասրահում, որը վարում էր դոկտոր Դենիզ Մյուրելը[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://kentakepage.com/anna-olga-albertina-brown-19th-century-circus-performer/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Rosenberg, Karen (2013 թ․ փետրվարի 21). «A Painterly Eye Capturing a High-Flying Muse». The New York Times.
  3. «Degas, Miss La La, and the Cirque Fernando». The Morgan Library & Museum. 2013 թ․ մարտի 21.
  4. «Famed Aerialist Miss la La Mesmerized Fans Including Edgar Degas with Her Graceful Strength».
  5. «Little Known Black History Fact: Olga Kaira». 2016 թ․ հոկտեմբերի 28.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Kennedy, Maev (2018 թ․ մայիսի 7). «From Degas muse to modern aerialist: exhibition charts black women in circus».
  7. 7,0 7,1 7,2 7,3 «5 Forgotten Heroines Of Victorian London». Londonist. 2018 թ․ մարտի 6.
  8. Jules Chéret (1880). «Folies-Bergère. Miss Lala». poster, Les Arts décoratifs, Paris. Վերցված է 2023 թ․ փետրվարի 25-ին.
  9. François Appel (1880). «Miss Lala et troupe Kaira». poster, Bibliothèque nationale de France, Bibliothèque nationale de France#Gallica, Paris. Վերցված է 2023 թ․ փետրվարի 25-ին.
  10. 10,0 10,1 «Miss La La Takes Flight». Museums Sheffield.
  11. 11,0 11,1 11,2 «The untold story of Europe's first black female circus star | The Voice Online». archive.voice-online.co.uk.
  12. Brown, Marilyn R. (2007). «"Miss La La's" Teeth: Reflections on Degas and "Race"». The Art Bulletin. 89 (4): 738–765. doi:10.1080/00043079.2007.10786372. JSTOR 25067359.
  13. «Hilaire-Germain-Edgar Degas | Miss La La at the Cirque Fernando | NG4121 | National Gallery, London». www.nationalgallery.org.uk.
  14. 14,0 14,1 «Miss Lala at the Fernando Circus (Getty Museum)». The J. Paul Getty in Los Angeles.