Միջազգային միավոր
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Միջազգային միավոր (անգլ.՝ International unit, ֆր.՝ Unité internationale), կրճատ՝ ՄՄ (անգլերեն՝ IU կամ պարզապես U, ֆրանսերեն UI, ռուսերեն МЕ, գերմաներեն և մի քանի այլ լեզուներում՝ IE), վիտամինների, հորմոնների, որոշ դեղանյութերի, պատվաստանյութերի, հակաբիոտիկների և փոխներարկման պատրաստուկների չափման միավոր, որը հիմնված է ոչ թե նյութի ծավալի, այլ կենսաբանական ակտիվության վրա։
1 ՄՄ-ի իրական ծավալը տարբեր նյութերի դեպքում տարբեր է։ Այն որոշվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատուկ հանձնաժողովի կողմից։
Օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 ՄՄ ինսուլին - 34,7 μգ բյուրեղային ինսուլինի կենսաբանորեն համարժեք ծավալ (1/22 մգ)
- 1 ՄՄ վիտամին A - 0,3 μգ ռետինոլի կամ 0,6 μգ բետա-կարոտինի համարժեք ծավալ
- 1 ՄՄ վիտամին C - 50 μգ ասկորբինաթթու
- 1 ՄՄ վիտամին D - 0,025 մկգ խոլե կամ էրգոկալցիֆերոլ
- 1 ՄՄ վիտամին E - 2/3 մգ d-α-տոկոֆերոլ կամ 1 մգ dl-α-տոկոֆերոլի ացետատ։