Մինսկի Ալեքսեյ Գլեբովի անվան պետական գեղարվեստական քոլեջ
Մինսկի Ալեքսեյ Գլեբովի անվան պետական գեղարվեստական քոլեջ բելառուս․՝ Мінскае мастацкае вучылішча, բելառուս․՝ Мінскае мастацкае вучылішча імя А. К. Глебава, ռուս.՝ Минское художественное училище, ուկրաիներեն՝ Мінське художнє училище, ուկրաիներեն՝ Мінське художнє училище імені Олексія Глібова և բելառուս․՝ Мінскі дзяржаўны мастацкі каледж імя А. К. Глебава | |
---|---|
Տեսակ | կրթօջախ և քոլեջ |
Հիմնադրված է | 1947 |
Անվանված է | Aleksey Glebov? |
Երկիր | Բելառուս |
Տեղագրություն | Մինսկ |
Կայք | glebovka.by |
Մինսկի Ալեքսեյ Գլեբովի անվան պետական գեղարվեստական քոլեջ (բելառուս․՝ Мінскі дзяржа́ўны мастацкі каледж імя А. К. Глебава), հիմնադրվել է 1947 թվականին` որպես Մինսկի գեղարվեստական ուսումնարան։
Քոլեջի շրջանավարտներից են` Բելառուսի Հանրապետության նկարիչներ, քանդակագործներ և մանկավարժներ` Միխայիլ Սավիցկին, Մայ Դանցիգը, Վիկտոր Գրոմիկոն, Առլեն Կաշկուրևիչը, Լեոնիդ Շչեմելյովը, Գեորգի Պոպլավսկին, Յուրի Վիխոդցևը, Ադամ Գլոբուսը, Սերգեյ Բոնդարենկոն և այլոք, որոնք միջազգային ճանաչում են ձեռք բերել։ Քոլեջը կոչվել է բելառուսցի նկարիչ և մանկավարժ Ալեքսեյ Գլեբովի` Վիտեբսկի գեղարվեստական ուսումնարանի` Մինսկի պատմական պետական գեղարվեստական քոլեջի նախկին շրջանավարտի անունով։
Գտնվելու վայրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպա, Բելառուսի Հանրապետություն, Մինսկ քաղաք, Պյոտր Բրովկայի անվան փողոց, բնակարան` 22, Հեռախոս/ֆաքս։ 290-09-21։
Մասնագիտացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոլեջը նախապատրաստում է չորս մասնագիտությամբ`
- Գեղանկարչություն ըստ ուղղությունների. Հաստոցային գեղանկարչություն
- Դիզայն ըստ ուղղությունների. Գրաֆիկական դիզայն
- Քանդակագործություն
- Դեկորատիվ-կիրառական արվեստ. Ծառի գեղարվեստական մշակում
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռևս Ռուսական կայսրության հյուսիսարևմտյան մասի գոյության ժամանակ նկարիչ` Յուդել Պենը իր արհեստանոցին կից` Վիտեբսկում բացել է փոքրիկ ստուդիա, որը գոյություն է ունեցել մինչև 1919 թվականը։ Նրա աշակերտը եղել է Մարկ Շագալը։ 1918-1919 թվականներին Յուդել Պենի ստուդիայի հիման վրա Վիտեբսկում հիմնադրվել է Գեղարվեստական դպրոց։ Դպրոցում առաջին անգամ ընդունվել է մոտավորապես 120 մարդ։ 1923 թվականին դպրոցը վերանվանվել է Վիտեբսկի գեղարվեստական տեխնիկում, որի տնօրենը դարձել է հայտնի քանդակագործ Միխայիլ Կերզինը։ Ավելի ուշ տեխնիկումը վերանվանվել է ուսումնարան։
Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը Տեխնիկումում, այնուհետև Ուսումնարանում, դասավանդել են Վալենտին Վոլկովը, Իվան Ախրեմչիկը, Լեոնիդ Լեյթմանը, Մարինա Լեբեդևան, Նիկոլայ Միխոլապը։ Վիտեբսկի գեղարվեստական ուսումնարանի շրջանավարտները հետագայում դարձել են այնպիսի նկարիչներ և քանդակագործներ, ինչպիսիք են` Անդրեյ Բեմբելը, Եվգենի Զայցևը, Ռաիսա Կուդրևիչը և ուրիշներ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսմամբ և 1941 թվականի ամռանը Արևելյան ճակատում գերմանական վերմախտի ու ԽՍՀՄ Կարմիր բանակի միջև ռազմական գործողությունների բացմամբ և գերմանական շրջափակման սկսմամբ Վիտեբսկի գեղարվեստական ուսումնարանը դադարեցնում է իր աշխատանքը։
Ուսումնարանը իր գործունեությունը վերսկսել է 1947 թվականի սեպտեմբերի 1-ին Մինսկում` Բելառուսի Հանրապետության մայրաքաղաքում։ Նոր ուսումնական հաստատությունը բացվել է որպես Մինսկի գեղարվեստական ուսումնարան։ 1947 թվականից մինչև 1953 թվականը Մինսկի ուսումնարանի առաջին տնօրենն է եղել Իվան Կրասնևսկին։ Հետպատերազմյան տարիներին ընդունելությունը տեղի է ունեցել երկու ճյուղով` գեղարվեստական-մանկավարժական և քանդակագործության ճյուղերով։ 1969 թվականին ուսումնարանը կոչվել է Ալեքսեյ Գլեբովի անունով։
1940-1960 թվականներին ուսումնարանում դասավանդել են բելառուսցի այնպիսի հայտնի նկարիչներ, ինչպիսիք են` Իվան Ախրեմչիկը, Վիտալի Ցվիրկոն, Ալեքսանդր Մոզոլյովը, Լեոնիդ Լեյթմանը, Անդրեյ Շևչենկոն և ուրիշներ։ Սկզբնական պարապմունքները անց են կացվել երկու հերթափոխով փոքրրիկ, չհարմարեցված շենքում։ Ավելի ուշ Մինսկի գեղարվեստական ուսումնարանը ստացել է սեփական շենք (Անկախության պողոտա, 85)[1]Կրթական դասապրոցեսի առանձնահատկությունն այն էր, որ ուսանողներին տրվել է դասական նկարչության, գեղանկարչության և քանդակագործության հիմնավոր հմտություններ` չճնշելով ապագա նկարիչների և քանդակագործների անհատականությունը։ Պլեներները լայնորեն կիրառվել են քաղաքային միջավայրում և բնության մեջ, ուսանողների և դասավանդողների խմբակային, անհատական ցուցահանդեսների ժամանակ։ Համաշխարհային արվեստի դասընթացի պարտադիր և խորը ուսումնասիրություններից բացի, ուսումնարանին ամեն կերպ խրախուսում և աջակցում էր բելառուս ժողովրդի պատմության, մշակույթի և գեղարվեստական ժառանգության ուսուցումը։ Այն թույլ էր տալիս, չնայած Երկրորդ համաշխարհային տարիներին ազգային մշակույթի ոլորտում կրած ծանր կորուստներին և 20-րդ դարի 60-ական թվականներին իշխող Կոմունիստական կուսակցության կողմից բելառուսական ճարտարապետության եզակի հուշարձանների ոչնչացմանը, ընդունել դասավանդողներ, աշակերտներ, շրջանավարտներ Բելառուսի ազգային գեղարվեստական դպրոցի հետպատերազմյան վերականգնման լայն գործընթացում՝ գրաֆիկայի, գեղանկարչության, քանդակագործության և դեկորատիվ արվեստի ոլորտներում։ Ուսումնարանի բազմաթիվ ուսանողներ հետագայում իրենց ուսումը շարունակել են Բելառուսի և ԽՍՀՄ-ի բարձրագույն ուսումնական հաստատություններում։
ԽՍՀՄ-ի կործանումից հետո Եվրոպայում հիմք է դրվում նոր պետության ստեղծմանը` Բելառուսի անկախ Հանրապետություն, 1992 թվականին ուսումնարանը վերանվանվել է Մինսկի Ալեքսեյ Գլեբովի անվան պետական գեղարվեստական քոլեջ։
Բելառուսի Հանրապետության ժողովրդական նկարիչներ` քոլեջի շրջանավարտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսեյ Գլեբով
- Վիկտոր Գրոմիկո
- Մայ Դանցիգ
- Առլեն Կաշկուրևիչ
- Գեորգի Պոպլավսկի
- Միխայիլ Սավիցկի
- Լեոնիդ Շչեմելյով
Դասավանդողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յուրի Վիխոդցև` նկարչություն, հաստոցային գեղանկարչություն, 1960-1986 թվականներ։
- Սերգեյ Ցուկանով` տնօրեն և դասավանդող, 1969-1975 թվականներ։
Քոլեջի տարբեր տարիների ուսանողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեոնիդ Դավիդենկո` խորհրդային բելառուսցի քանդակագործ, գեղանկարիչ, գծանկարիչ, մանկավարժ։
- Յուրի Կարաչուն` նկարիչ, արվեստագետ, Բելառուսի ազգային արվեստի թանգարանի 1977-1997 թվականների տնօրեն։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Беларуская энцыклапедыя: У 18 т. Т.10: Малайзія — Мугараджа / Рэдкал.: Г. П. Пашкоў і інш. — Мн.: БелЭн, 2000. — Т. 10. — С. 412. — 544 с. — 10 000 экз. — ISBN 985-11-0169-9 (т. 10)(բելառուս.)
- Энцыклапедыя літаратуры і мастацтва Беларусі: У 5-і т. Т. 3. Карчма — Найгрыш / Рэдкал.: І. П. Шамякін (гал. рэд.) і інш. — Мн.: БелСЭ, 1986. — С. 552—553. — 751 с. — 9500 экз.(բելառուս.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ МИНСК — ГОРОД-ГЕРОЙ. Справочник. Гл. ред. П. У. Бровка. — Мн.: Главная редакция Белорусской Советской Энциклопедии, 1976. — С. 120. — 384 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Учреждение образования «Минский государственный художественный колледж имени А. К. Глебова»
- Барыс Крэпак А пачыналася гэта так... Արխիվացված 2016-12-22 Wayback Machine // «Культура», № 50 (816) / 15 — 21.12.2007г. (բելառուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինսկի Ալեքսեյ Գլեբովի անվան պետական գեղարվեստական քոլեջ» հոդվածին։ |