Անդրեյ Բեմբել
Անդրեյ Բեմբել բելառուս․՝ Андрэй Ануфрыевіч Бембель | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 30 (նոյեմբերի 12), 1905[1] կամ հոկտեմբերի 17, 1905[2] |
Ծննդավայր | Վելիժ, Velizh Uyezd, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 13, 1986[1][2] (80 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Q66085197?, Q66085200?, Վիտեբսկի գեղարվեստական ուսումնարան (1927) և Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ (1931) |
Ուսուցիչ | Michail Arkadevitsj Kerzin?, Մատվեյ Մանիզեր, Վսևոլոդ Լիշև, Ռոբերտ Բախ և Vasily Lvovich Simonov? |
Ժանր | քանդակագործություն |
Մասնագիտություն | քանդակագործ |
Աշխատավայր | Բելառուսի արվեստի պետական ակադեմիա և Մինսկի Ա․ Գլեբովի անվան գեղարվեստի պետական քոլեջ |
Ամուսին | Q66085149? և Q66085153? |
Զբաղեցրած պաշտոններ | list of members of the Supreme Soviet of the Byelorussian SSR (1967–1970)? և list of members of the Supreme Soviet of the Byelorussian SSR (1971–1974)? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Q66085158? և Q13028249? |
![]() |
Անդրեյ Բեմբել (ռուս.՝ Андре́й Ону́фриевич Бе́мбель), հոկտեմբերի 30 (նոյեմբերի 12), 1905[1] կամ հոկտեմբերի 17, 1905[2], Վելիժ, Velizh Uyezd, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 13, 1986[1][2]), խորհրդային և բելառուսցի քանդակագործ, Բելառուսի ժողովրդական նկարիչ (1955 թվական)[3], պրոֆեսոր (1962 թվական)։ Եղել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Սոցիալիստական ռեալիզմի վիզուալ կանոնների ստեղծողներից մեկն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրեյ Բեմբելը ծնվել է 1905 թվականի հոկտեմբերի 17-ին (հոկտեմբերի 30-ին) Վիտեբսկի նահանգի Վելիժ քաղաքում[3], որտեղ ստացել է տղամարդկանց գիմնազիայի նախնական կրթությունը։
1924 թվականից մինչև 1927 թվականը սովորել է Վիտեբսկու գեղարվեստական ուսումնարանում` Միխայիլ Կերզինի մոտ, այնուհետև 1931 թվականին ավարտել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը[3]։ Հենց այնտեղ էլ ծանոթացել է իր ապագա կնոջ` Օլգա Բեմբել-Դեդոկի հետ, ում «Հիշողությունները» ընդգրկում են իրենց համատեղ կյանքը, ուսումը Ակադեմիայում, Մինսկ տեղափոխվելը, Բելառուսի խորհրդային արվեստի գործիչների հետ ընկերանալը[4]։ 1939 թվականին ծնվել է Անդրեյ Բեմբելի որդին` Օլեգ Բեմբելը։ 1947 թվականից անցել է ուսուցչական աշխատանքի, Մինսկի գեղարվեստական ուսումնարանի կազմակերպիչներից և առաջին դասավանդողներից մեկն է։ 1953 թվականից աշխատել է Բելառուսի արվեստի պետական ակադեմիայում։ Եղել է Բելառուսի նկարիչների միության (1950-1954 թվականներ, 1982-1986 թվականներ) նախագահ։ Մահացել է 1986 թվականի հոկտեմբերի 13ին։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1927 թվականից գեղարվեստական ցուցահանդեսների է մասնակցել։ Աշխատել է հաստոցավոր և մոնումենտալ քանդակագործության ոլորտում։ Առաջին մոնումենտալ աշխատանքներն են` Մինսկի կառավարության տան (1932-1934 թվականներ) և սպաների տան (1932-1936 թվականներ) համար ռելիեֆները։
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նկարել է Խորհրդային միության հերոս` Նիկոլայ Գաստելլոյի դիմանկարը։
Հետպատերազմյան շրջանի աշխատանքների շարքում է եղել «1945 թվականի մայիսի 9» հարթաքանդակը Մինսկի Հաղթանակի հրապարակում գտնվող Հաղթանակի հուշարձանի համար (1954 թվական)։ Մասնակցել է Փառքի բլուր հուշահամալիրի ստեղծմանը (1969 թվական)։
Բրեստի «Բրեստի ամրոց-հերոս» հուշային ամբողջության հեղինակներից մեկն է (Ալեքսանդր Կիբալնիկովի, Վլադիմիր Կորոլի հետ միասին)[5]։ Մոսկվայի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի դիմաց գտնվող Դմիտրի Մենդելեևի հուշարձանի հեղինակն է։
Մրցանակներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լենինի շքանշան (1975 թվականի հոկտեմբերի 29)
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
- Երկրորդ աստիճանի Հայրենական պատերազմի շքանշան
- Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշան (1944 թվական և 1955 թվական)
- «Պատվո նշան» շքանշան (1948 թվական)
- Մեդալ «Մոսկվայի պաշտպանության համար»
- Բելառուսի ժողովրդական նկարիչ (1955 թվական)
- Բելառուսի արվեստի վաստակավոր գործիչ (1939 թվական)
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2005 թվականին Բելառուսի Հանրապետության կապի և ինֆորմատիզացիայի նախարարությունը փոստային շրջանառության մեջ է մտցրել գեղարվեստական ծրար` «Անդրեյ Բեմբելի ծննդյան 100-ամյակը» բնօրինակ նամականիշով։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Անդրեյ Բեմբելի աշխատանքը` Վլադիմիր Լենինի հուշարձանը Սոլիգորսկ քաղաքում:
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гісторыка-дакументальная хроніка горада Віцебска: У 2-х кн. Кн. 2-я / Рэдкал.: Г. П. Пашкоў і інш.. — Мн.: БелЭн, 2003. — С. 548. — 680 с. — 5000 экз. — ISBN 985-11-0257-1(բելառուս.)
- Энцыклапедыя літаратуры і мастацтва Беларусі: У 5-і т., Т. 1. А капэла — Габелен / Рэдкал.: І. П. Шамякін (гал. рэд.) і інш. — Мн.: БелСЭ им. Петруся Бровки, 1984. — Т. 1. — 727 с. — 10 000 экз.(բելառուս.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 Бембель Андрей Онуфриевич հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- ↑ Ольга Бембель-Дедок. Воспоминания / Предисловие Е. Гаповой. Вступ. статья Т. Бембель. — Минск: Пропилеи, 2006. — 235 с. — ISBN 985-6239-63-9
- ↑ Большая Советская Энциклопедия. — 3-е изд. — Т. 12.: Кварнер — Коигур. / Гл. ред. А. М. Прохоров. — м.: 1973. — 624 стр., илл., 35 л. илл. и карт. (статья Кибальников, Александр Павлович)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ордена
- ЛАД представит премьеру фильма о патриархе белорусской скульптуры Андрее БембелеԱրխիվացված 2015-05-23 Wayback Machine
- Интернет-портал Национальной библиотеки БеларусиԱրխիվացված 2016-03-05 Wayback Machine
- Прирождённый реалист Андрей Бембель(չաշխատող հղում)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Բեմբել» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 12 ծնունդներ
- 1905 ծնունդներ
- Հոկտեմբերի 17 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հոկտեմբերի 13 մահեր
- 1986 մահեր
- Ռեպինի անվան ինստիտուտի շրջանավարտներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Քանդակագործներ այբբենական կարգով