Jump to content

Բելառուսի արվեստի պետական ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելառուսի արվեստի պետական ակադեմիա
բելառուս․՝ Беларускі дзяржаўны тэатральны інстытут, բելառուս․՝ Беларускі дзяржаўны тэатральна-мастацкі інстытут, բելառուս․՝ Беларуская акадэмія мастацтваў, ռուս.՝ Белорусский театральный институт, ռուս.՝ Белорусский театрально-художественный институт, Беларускі дзяржаўны тэатральны інстытут, Беларускі дзяржаўны тэатральна-мастацкі інстытут, Беларуская акадэмія мастацтваў, Беларуская дзяржаўная акадэмія мастацтваў և ռուս.՝ Белорусская академия искусств[1]
Изображение логотипа
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1945
ՌեկտորMikhail Borozna?
Երկիր Բելառուս
ՏեղագրությունՄինսկ
Կայքbdam.by
Բելառուսի արվեստի պետական ակադեմիա (Բելառուս)##
Բելառուսի արվեստի պետական ակադեմիա (Բելառուս)
Բելառուսի արվեստի պետական ակադեմիա, Բելառուս
 Belarusian State Academy of Arts Վիքիպահեստում

Բելառուսի արվեստի պետական ակադեմիա (բելառուս․՝ Беларуская дзяржаўная акадэмія мастацтваў), բարձրագույն ուսումնական հաստատություն Մինսկում։ Այդտեղ պատրաստում են թատերական, կերպարվեստի, դեկորատիվ կիրառական արվեստի ու կինոյի, հեռուստատեսային արվեստի և էկրանային արվեստի և դիզայնի և այլ մասնագետներ։

Բելառուսի արվեստի պետական ակադեմիա

1945 թվականին հիմնադրվել է թատերական ինստիտուտը։ 1953 թվականին այն վերափոխվել է Բելառուսի պետական թատրոնի և արվեստի ինստիտուտի։ Ինստիտուտի շենքը կառուցվել է 1953 թվականին՝ ճարտարապետ Յ. Շապիրոյի նախագծով[2]։ 1991 թվականին թատրոնի և արվեստի ինստիտուտը վերակազմավորվել է Բելառուսի արվեստների ակադեմիայի։ 2001 թվականինին ակադեմիան ստացել է «Բելառուսի արվեստի պետական ակադեմիա» անվանումը[3]։ 2010 թվականի ապրիլին ԲԱՊԱ-ում բացվեց էկրանային արվեստի ֆակուլտետը[4]։

2018 թվականին համագործակցության պայմանագիր է կնքվել ԿՀՊԻ-ի հետ[5]։

2020-2021 թվականների իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի նախագահական ընտրությունների զանգվածային կեղծիքներից, բողոքի ցույցերի դաժան ճնշումներից և ձերբակալված ցուցարարների ծեծից ու խոշտանգումներից հետո ակադեմիայի բազմաթիվ ուսանողներ աջակցեցին բողոքի ակցիաներին։ Հոկտեմբերի 26-ին Սվետլանա Տիխանովսկայայի խնդրանքով նրանք միացան համազգային գործադուլին։ Հոկտեմբերի 27-ին Ալեքսանդր Լուկաշենկոն պահանջեց հեռացնել բոլոր ուսանողներին և ուսուցիչներին, որոնք ներգրավված են եղել չարտոնված գործողությունների մեջ[6]։

ԲԱՊԱ -ն դարձավ առաջին բուհը, որը Լուկաշենկայի հրամանով սկսեց հեռացնել դասադուլավոր ուսանողներին։ Նույն օրը երեկոյան հայտնի դարձավ ակադեմիայից ուսանողների հեռացման մասին[7]։ Դիզայնի ֆակուլտետի ղեկավարությունը հրաժարվել էր հեռացնել իրենց ուսանողներին, սակայն հրամանները արձակվել էին՝ շրջանցելով դեկանատը։ Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, արվեստաբան Ելենա Բոխանը սկզբունքորեն հրաժարվել էր հեռացնելու հրամանը ստորագրել[8]։ Հոկտեմբերի 30-ին հրապարակվեց բաց նամակ, որում Ակադեմիայի ավելի քան 60 աշխատակիցներ պահանջում էին վերականգնել հեռացված ուսանողներին և չխոչընդոտել խաղաղ հավաքներին[9]։

Համալսարանի ղեկավարության գործողությունները դատապարտվեցին միջազգային մակարդակով[10][11]։ 2021 թվականի հունիսի 21-ի ռեկտոր Միխայիլ Բորոզնան ընդգրկվել էր «ԵՄ սև ցուցակում»[12]։ ԵՄ որոշման համաձայն՝ Բորոզնան «պատասխանատու էր խաղաղ ցույցերին մասնակցելու համար ուսանողներին հեռացնելու համալսարանի ղեկավարության որոշման համար», այդ որոշումներն ընդունվել էին 2020 թվականի հոկտեմբերի 27-ին Լուկաշենկայի կոչից հետո՝ հեռացվել էին համալսարանի այն ուսանողները, ովքեր մասնակցել են բողոքի ակցիաներին և ցույցերին, որը համարվում էր ռեպրեսիաների կիրառում քաղաքացիական հասարակության դեմ ի աջակցություն Լուկաշենկայի ռեժիմի[13]։

Ղեկավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Միխայիլ Գուրսկի - ինստիտուտի առաջին տնօրեն (1945-1946)
  • Ջոզեֆ Պրիս - ինստիտուտի տնօրեն (1946-1957)
  • Ալեքսանդր Բուտակով - ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար (1957-1958)
  • Վիտալի Ցվիրկո - ինստիտուտի տնօրեն (1958-1960)
  • Պավել Մասլենիկով - ինստիտուտի ռեկտոր (1960-1964)
  • Վ.Ա.Զախարով - ինստիտուտի ռեկտոր (1964-1968)
  • Էլվիրա Գերասիմովիչ - ինստիտուտի ռեկտոր (1968-1984)
  • Անտոն Սոբոլևսկի - ինստիտուտի ռեկտոր (1984-1989)
  • Վասիլի Շարանգովիչ - ռեկտոր (1989-1997)
  • Ռիչարդ Սմոլսկի - ռեկտոր (1997-2010)
  • Միխայիլ Բորոզնա - ռեկտոր (2010 թվականից)
  • Թատերական ֆակուլտետ
    • Դերասանական վարպետության ամբիոն
    • Ռեժիսուրայի ամբիոն
    • Բեմական խոսքի և վոկալի ամբիոն
  • Գեղարվեստի ֆակուլտետ
    • Գծանկարչության ամբիոն
    • Գեղանկարչության ամբիոն
    • Գրաֆիկայի ամբիոն
    • Քանդակագործության ամբիոն
    • Մոնումենտալ և դեկորատիվ արվեստի ամբիոն
  • Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետ
    • Դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոն
    • Ներքին հարդարման և սարքավորումների ամբիոն Արդյունաբերական դիզայնի ամբիոն
    • Կոստյումների և տեքստիլի ամբիոն
    • Գրաֆիկական դիզայնի ամբիոն
    • Գծագրության, գեղանկարչության և քանդակագործության ամբիոն
    • Դիզայնի տեսության և պատմության ամբիոն
  • Էկրանային արվեստի ֆակուլտետ
    • Կինոյի և հեռուստատեսային ռեժիսուրայի ամբիոն
    • Կինոյի և հեռուստատեսային օպերատորի ամբիոն
    • Ձայնային ռեժիսուրայի ամբիոն
    • Էկրանային արվեստի կառավարման, պատմության և տեսության ամբիոն
  • Կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման ֆակուլտետ
  • Ընդհանուր ակադեմիական ամբիոններ
    • Հումանիտար գիտությունների ամբիոն
    • Արվեստի պատմության և տեսության ամբիոն
    • Ֆիզիկական դաստիարակության ամբիոն
  • «Նուրբ ձմեռ»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. История
  2. «Архивы Беларуси. Архитектурный ансамбль главной магистрали Минска — проспекта Независимости». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.
  3. «Белорусская государственная академия искусств (Минск)» (ռուսերեն). Национальная библиотека Беларуси. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 1-ին.
  4. Котлярова Ж. ВГИК по-белорусски // 7 дней. — 2010. — № 14. — С. 10.
  5. Семенович В. (2018 թ․ նոյեմբերի 28). «Ректоры БГАИ и ВГИКа подписали соглашение о сотрудничестве» (ռուսերեն). УП «Агентство «Минск-Новости». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 31-ին.
  6. «Лукашэнка запатрабаваў адлічваць і звальняць пратэстуючых студэнтаў, медыкаў, рабочых». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 17-ին.
  7. ««Калі хочаце, ідзіце ў палітычную ВНУ». З Акадэміі мастацтваў адлічылі студэнтаў». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 17-ին.
  8. «Прарэктарка Акадэміі мастацтваў прынцыпова адмовілася падпісваць загад аб адлічэнні студэнтаў». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 17-ին.
  9. Прарэктар Акадэміі мастацтваў і яшчэ больш за 60 супрацоўнікаў запатрабавалі аднавіць адлічаных студэнтаў Արխիվացված 2020-11-10 Wayback Machine // Наша Ніва 30 октября 2020
  10. «As students protest, Belarusian universities aid regime crackdown» (անգլերեն). Times Higher Education. 2020 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
  11. «2020-10-20 Minsk State Linguistic University, Belarusian State University of Culture and Arts, Brest State Technical University» (անգլերեն). Scholars at Risk. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
  12. МГ/АА (2021 թ․ հունիսի 21). «Евросоюз утвердил новый пакет санкций против представителей Беларуси. Кто в списке?» (ռուսերեն). БелСат. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 27-ին.
  13. COUNCIL IMPLEMENTING REGULATION (EU) 2021/997 Արխիվացված 2021-11-02 Wayback Machine 21.06.2021

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելառուսի արվեստի պետական ակադեմիա» հոդվածին։