Անկախության պողոտա (Մինսկ)
Անկախության պողոտա (Մինսկ) | |
---|---|
Մինսկի Անկախության պողոտան | |
Դիրք | Մինսկ Բելառուս |
Անկախության պողոտա (բելառուս․՝ праспект Незалежнасці, ռուս.՝ проспект Независимости) (Praspekt Nezalezhnasci) Մինսկի գլխավոր պողոտան է, որի երկարությունը 15 կմ է։ Այն իր կենտրոնից ճառագայթաձև հատում է Մինսկը դեպի հյուսիս-արևելք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինսկի գլխավոր պողոտան է, կառուցվել է դեռևս 16-րդ դարի կեսերին, նախագծվել է Զաքարիա Կորնեևի կողմից (Մինսկի նահանգի առաջին նահանգապետը), և նրա պատվին 1801 թվականին անվանվել է Զախարովյան։
1812 թվականի հուլիսի 1-ին ֆրանսիական զորքերի կողմից քաղաքի շրջափակման ժամանակ պողոտան կոչվել է «Նոր քաղաք»։ 1812 թվականի նոյեմբերի 22-ին ռուսական զորքերի վերադարձով վերականգնվում է պողոտայի անունը։
1918 թվականի գերմանական օկուպացիայի ժամանակ կոչվել է «Гауптштрассе», 1919 թվականի հունվարին՝ Խորհրդային, 1919-1920 թթ. լեհական օկուպացիայի ժամանակ՝ Ադամ Միցկևիչի անվան փողոց, 1920 թվականից՝ նորից Խորհրդային։
Ֆաշիստական օկուպացիայի ժամանակ փողոցը կոչվեց «Гауптштрассе» (1941 թվականի օգոստոսի 1-ից մինչև 1944 թվականի մարտի 24-ը) և «Մարտի 25» (1944 թվականի մարտի 25-ից մինչև 1944 թվականի հուլիսի 3-ը), 1944 թվականի հուլիսի 3-ին՝ «Խորհրդային», 1952 թվականին՝ «Ստալինի պողոտա», 1961 թվականին՝ «Լենինի պողոտա», 1991 թվականին Խորհրդային միության փլուզումից հետո՝ «Ֆրանցիսկ Սկորինի պողոտա» 2005 թվականից՝ «Անկախության պողոտա»։
Հրապարակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կալինի հրապարակ
- Յակուբ Կոլասի հրապարակ
- Հաղթանակի հրապարակ
- Հոկտեմբերյան հրապարակ
- Անկախության հրապարակ
Շինություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիա
- Բելառուսի ազգային գրադարան
- Բելառուսի տեխնիկական ազգային համալսարան
- Մոսկովյան ավտոկայարան
- Մանկական երկաթուղի
- Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանական այգի
- Բելառուսի պետական ֆիլհարմոնիա
- Հաղթանակի հուշարձանը համանուն հրապարակում
- Բելառուսի պետական կրկես
- Տուն 45 — Գիմնազիա № 23
- Մշակույթի պալատ
- Հայրենական մեծ պատերազմի թանգարան
Համաշխարհային ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականի հունվարի 30-ին այս վայրը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հուշարձան Հաղթանակի հրապարակում
-
Բելառուսի տեխնիկական ազգային համալսարանի գլխավոր մասնաշենքը
-
Լենինի պողոտան փոստի շենքի մոտ,1981
-
ԳՈՒՄ
-
«Восток» միկրոշրջանը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]