Բելառուսի Հայրենական մեծ պատերազմի պատմության պետական թանգարան
Բելառուսի Հայրենական մեծ պատերազմի պատմության պետական թանգարան | |
|---|---|
| Տեսակ | ռազմական թանգարան և թանգարան |
| Երկիր | |
| Տեղագրություն | Մինսկ |
| Վայր | Բելառուս |
| Ղեկավարության նստավայր | Մինսկ, Բելառուս |
| Հիմնադրվել է | սեպտեմբերի 30, 1943 |
| Այցելուներ | 234 900 մարդ (2012) |
| 53°54′58.7″N 27°32′16.4″E / 53.916306°N 27.537889°E | |
| Կայք | warmuseum.by(ռուս.) |
![]() | |
![]() | |
Բելառուսի Հայրենական Պատերազմի պատմության պետական թանգարանը Բելառուսում Հայրենական Մեծ պատերազմի մասունքների ամենամեծ պահոցն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 1943 թվականի սեպտեմբերի 30-ին, Կոմկուսի (բոլշևիկների) որոշմամբ։ Բացվել է 1944 թվականի նոյեմբերի 7-ին։ 2014 թվականի հուլիսի 2-ին թանգարանը տեղափոխվեց նոր շենք։
Հիմնադրամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոտ 141.000 միավոր պահեստավորում օգտագործվում են ցուցադրություններում ցուցադրելու, մասսայական (զանգվածային) միջոցառումներ անցկացնելու, պատերազմի տարիների նյութերը ուսումնասիրելու համար։
Նոր մասնաշենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի նոր մասնաշենքը «Հերոս քաղաք Մինսկ» կոթողով համալիրում է և կազմում է միասնական ճարտարապետական անսամբլ։ Թանգարանի շենքի գլխավոր ճակատը հրավառության խորհրդանշական ճառագայթների տեսքով է կառուցված։ Յուրաքանչյուր ճառագայթի վրա պատերազմի իրադարձությունները պատկերող բարձրաքանդակներ են։
Ճարտարապետական պլանում թանգարանը կազմված է 4 բլոկներից` ըստ պատերազմի տարիների քանակի։ Բլոկները միավորում է «Պատերազմի ճանապարհ» ցուցասրահը։
Թանգարանում 10 ցուցասրահ է և Հաղթանակի սրահը (տեղադրված է ապակե գմբեթի տակ)։
Թանգարանի ընդհանուր մակերեսը 15 հազար քառ. մետր է, ցուցասրահներինը` 3,6 հազար քառ. մետր։
Թանգարանային ֆոնդը հիմնական ֆոնդի 143 հազար առարկաներից է կազմված։
Թանգարանի 10 ցուցասրահները կառուցված են ըստ իրադարձությունների ժամանակագրության (սկսած մինչպատերազմյան օրերից և ռազմական գործողություններից մինչև ողջ երկրի վերակագնումը)։ Հաղթանակաի սրահը հուշային է (հավերժացված են Սովետական Միության հերոսների անունները, թվարկված են ռազմական իրադարձությունները)։ Նոր մասնաշենքը սարքավորված է մուլտիմեդիայի համալիրներով (պլազմային էկրաններով, ինստալացիաներով)։
Անց են կացվում Հայրենական մեծ պատերազմի բոլոր բաժիններին վերաբերվող ընդհանուր և թեմատիկ էքսկուրսիաներ։
Ֆոնդեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պահպանվում են մոտ 143 հազար նմուշներ։ Օգտագործվում են ցուցադրության, մասսայական միջոցառումների անցկացման, պատերազմական շրջանի նյութերի հետազոտման համար[1]։
Կոլեկտիվի գիտական աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թանգարանային հավաքածուների գիտական տեղեկությունների նախապատրաստում
- Առկա ցուցադրությունների կառուցում
- Ուղեցույցների, ալբոմների կազմում
Ցուցանմուշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Белорусский Государственный музей истории Великой Отечественной войны». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 13-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելառուսի Հայրենական մեծ պատերազմի պատմության պետական թանգարան» հոդվածին։ |
|

