Միհրիմահ սուլթան մզկիթ (Յուսքյուդար)
Միհրիմահ սուլթան մզկիթ թուրքերեն՝ Mihrimah Sultan Camii | |
---|---|
![]() | |
Տեսակ | Ուրբաթյա մզկիթ |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Ստամբուլ և Սկյուտար |
Հիմնվել է | 1548 |
Կառուցման սկիզբ | 1546 |
Կառուցման ավարտ | 1548 |
Անվանված է | Միհրիմահ Սուլթան |
Ճարտարապետություն | |
Ճարտարապետ | Միմար Սինան |
Ոճ | օսմանյան ճարտարապետական ոճ |
Գմբեթ | 5 |
Արտաքին գմբեթի տրամագիծ | 11,4 մետր |
Մինարեթներ | 2 |
![]() | |
![]() |
Միհրիմահ սուլթան մզկիթ (թուրքերեն՝ Mihrimah Sultan Camii) կամ Իսքելե մզկիթ (թուրքերեն՝ İskele Camii), 16-րդ դարի սուննի մզկիթ, որը գտնվում է Ստամբուլի ասիական հատվածում՝ Յուսքյուդար շրջանում։
Միհրիմահ մզկիթը համարվում է Յուսքյուդար շրջանի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը։ Իր երկրորդ անվանումը՝ Իսքելեն, ստացել է իր գտնվելու վայրի անվանումից։ Մզկիթի մոտակայքում գտնվում է նավակառամատույցը (թուրքերեն՝ İskele: Մզկիթը երկու համալիր մզկիթներից մեկն է (երկրորդը գտնվում է Էդիրնեքափըում), որը կառուցվել է օսմանյան սուլթան Սուլեյման I Քանունու և Հյուրեմ սուլթանի դստեր Միհրիմահ սուլթանի հովանավորությամբ։ Մզկիթի նախագիծը մշակվել է օսմանյան հայտնի ճարտարապետ Միմար Սինանի կողմից։ Մզկիթը կառուցվել է 1546-1548 թվականներին։ Մզկիթում նկատվում են օսմանյան ճարտարապետական ոճի վաղ շրջանին բնորոշ առանձնահատկությունները։ Այդ առանձնահատկություններից են մզկիթի ընդարձակությունը, բարձր կամարակապ հիմքերը, գեղակազմ մինարեթները, գլխավոր գմբեթի շուրջը կառուցված են երեք կիսագմբեթներ և ունի լայն երկմաս սյունասրահ։ Ժամանակակիցների կարծիքով, մզկիթը հիշեցնում է «շրջազգեստով կնոջ, ով մեկնվել է երկրի վրա»։
Մզկիթի համալիրի կազմում մտնում են բուն մզկիթը, մեդրեսեն, մեքթեբը (տարրական դպրոց), հիվանդանոցը, իմարեթը (խոհանոց) և քարվան-սարայը։ Մեդրեսեն գտնվում է համալիրի հյուսիսային հատվածում։ Ներկայումս այնտեղ տեղակայված է առողջության կենտրոն։ Տարրական դպրոցը գտնվում է համալիրի այն հատվածում, որի ուղղությամբ գտնվում է Մեքքան։ Հիվանդանոցի մասնաշենքը, խոհանոցը և քարվան-սարայը չեն պահպանվել։ Թաբհանեն (հյուրատունը) այրվել է 1772 թվականին տեղի ունեցած հրդեհի արդյունքում[2]։ Մզկիթի և մեդրեսեի մասնաշենքերի միջև ընկած տարածքում պահպանվել են Միհրիմահի և Ռուստեմ փաշայի երկու որդիների գերեզմանները։ Մզկիթից ոչ շատ հեռու գտնվում է Ահմեդ III սուլթանի շատրվանը, որը կառուցվել է 1728 թվականին[3]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Архитектурный ансамбль Михримах Султан в Ускюдаре Արխիվացված 2013-10-01 Wayback Machine ibb.gov.tr
- ↑ Мечеть Михримах Արխիվացված 2013-09-07 Wayback Machine stambul4you.ru
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- T.C. İstanbul Valiliği (Harika İstanbul) / Комплекс Михримах Султан Արխիվացված 2012-09-04 Wayback Machine
- Мечеть Михримах Султан Мимара Синана (թուրքերեն)
- ArchNet. «Комплекс Михримах султан в Ускюдаре». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 20-ին.
- Rogers, J.M. (2007). Sinan: Makers of Islamic Civilization. I B Tauris. ISBN 1-84511-096-X.