Միհրան Աղբաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միհրան Աղբաբյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 9, 1923(1923-12-09)[1]
ԾննդավայրԿիպրոս
Մահացել էփետրվարի 12, 2019(2019-02-12) (95 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրոնՀայ Ավետարանական Եկեղեցի
ԿրթությունԲեյրութի ամերիկյան համալսարան, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Մասնագիտությունճարտարագետ և երկրաշարժագետ
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ
ԱնդամությունՆյու Յորքի գիտությունների ակադեմիա

Միհրան Սիրականի Աղբաբյան (անգլ.` Dr. Mihran S. Agbabian, դեկտեմբերի 9, 1923(1923-12-09)[1], Կիպրոս - փետրվարի 12, 2019(2019-02-12), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ ճարտարագետ-սեյսմոլոգ։ Փիլիսոփայության դոկտոր՝ կառուցվածքային ճարտարագիտության գծով (1951), պրոֆեսոր (1984): Հայաստանի Ամերիկյան համալսարանի պատվավոր նախագահ և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր։ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության փոխնախագահ։ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (1998)[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միհրան Աղբաբյանը ծնվել է 1923 թվականի դեկտեմբերի 9-ին, Կիպրոսում, մեծացել Սիրիայի Հալեպ քաղաքում, այնուհետև տեղափոխվել է Լիբանան, սովորել Բեյրութի ամերիկյան համալսարանում։ 1944 թվականին ստացել է բակալավրի գիտական աստիճան ֆիզիկայի բնագավառում, 1947 թվականին՝ բակալավրի աստիճան ճարտարագիտության բնագավառում։ 1947 թվականին Աղբաբյանը մեկնել է ԱՄՆ, որտեղ ուսումը շարունակել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում (Կալտեխ) և ստացել է մագիստրոսի աստիճան։ Սովորել է Բերկլի քաղաքի Կալիֆոռնիայի համալսարանում և 1951 թվականին քաղաքացիական ճարտարագիտության ոլորտում ստացել գիտությունների թեկնածուի աստիճան։

Մի քանի ճարտարագիտական ընկերություններում որպես կառուցվածքային ճարտարագետ աշխատելուց հետո Միհրան Աղբաբյանը 1963 թվականին դարձել է Agbabian Associates ընկերության համահիմնադիր։ Եղել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության փոխնախագահ, Հայկազյան համալսարանի խորհրդի փոխնախագահ, Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի նախագահ և Ամերիկայի հայ գիտնականների և ինժեներների խորհրդի առաջին համագումարի նախագահ։

Եղել է Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնադիր-նախագահը[3], պաշտոնավարելուց հետո 1997 թվականին անցել է կենսաթոշակի և հոգաբարձության խորհրդի կողմից նշանակվել համալսարանի պատվավոր նախագահ՝ աշխատելով համալսարանի զարգացմանը նպաստող հատուկ ծրագրերի վրա[4]։

Աշխատանքները վերաբերում են ճարտարագիտական սեյսմոլոգիայի և սեյսմակայուն շինարարության հարցերին[5]։ 1947 թվականից բնակվել է ԱՄՆ-ում։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միհրան Աղբաբյանը մահացել է 2019 թվականի փետրվարի 12-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում[6]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանի ճարտարագիտության վաստակավոր շրջանավարտ, Կալտեխի վաստակավոր շրջանավարտի մրցանակ
  • Մովսես Խորենացու մեդալ
  • Հայ եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշան
  • Նյու Յորքի ազգային էթնիկ կոալիցիոն կազմակերպությունների կողմից Աղբաբյանին շնորհվել է Էլլիս կղզու պատվո մեդալ՝ որպես ներգաղթյալ ակնառու ներդրումներ կատարելու համար (1955)
  • Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարք-կաթողիկոս Հովհաննես Պետրոս XVIII-ի կողմից Աղբաբյանը պարգևատրվել է «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանով

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աղբաբյանն ամուսնացել է Էլիզաբեթ Աբգարյանի հետ։ Ունեն երեք որդի՝ Փոլը, որն ամուսնացած է Քեյթ Նայբերգի հետ, Բրայանը, որն ամուսնացած է Վալինա Ղուկասյանի հետ, և Մայքլը, թոռներն են՝ Սաբրինա, Էրիկա, Լորի, Արման։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Earthquakes of the Armenian Highlands (seismic setting), 1991, t.p. (Agbabian Mihran).
  • A new beginning for a new generation :recollections, 2002, t.p. (by Mihran S. Agbabian).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=1295
  2. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա». www.sci.am. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  3. Հայկական համառոտ հանրագիտարան, 1990։ Հ. 1:
  4. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
  6. LLC, VIP Studio. «Հուշ-երեկո՝ նվիրված Հայաստանի Ամերիկյան համալսարանի հիմնադիր նախագահ դոկտ. Միհրան Աղբաբյանին». www.arevelk.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միհրան Աղբաբյան» հոդվածին։