Միխայիլ Շոլոխովի հուշարձան (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Շոլոխովի հուշարձան
Միխայիլ Շոլոխովի հուշարձանը Դոնի Ռոստովում
Տեսակհուշարձան
Ստեղծում2000
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԴոնի Ռոստով
Շինության ձևՀուշարձան
Ներկա վիճակԿանգուն
 Monument to Mikhail Sholokhov in Rostov-on-Don (Riverside) Վիքիպահեստում

Միխայիլ Շոլոխովի հուշարձան (ռուս.՝ Памятник Шолохову), ռուս արձակագիր, հրապարակախոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր, «Խաղաղ Դոն», «Հերկած խոպան» վեպերի հեղինակ Միխայիլ Շոլոխովին նվիրված հուշարձան Դոնի Ռոստովի առափնյայում։ Բացվել է 2000 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի մայիսին Դոն գետի ափին՝ նշանավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր, Սոցիալիստական աշխատանքի հերոս, բազմաթիվ պատվոգրերի ու մեդալների դափնեկիր Միխայիլ Շոլոխովի 95-ամյակի կապակցությամբ Դոնի Ռոստով քաղաքում կանգնեցրել է Շոլոխովի առաջին հուշարձանը։ Շոլոխովի տարելիցը նշվում էր բոլոր խուտորներում, մարզային կենտրոններում և քաղաքներում և Ռոստովի մարզի գյուղերում[1]։

Մինչև 2000 թվականը Շոլոխովին նվիրված միայն մեկ փոքրիկ հուշարձան կար նրա հայրենի Վեշենսկայա գյուղում։ Դոնի առափնյայում 2000 թվականին տեղադրված հուշարձանի հեղինակն է ուկրաինացի քանդակագործ, Ուկրաինայի ԽՍՀ վաստակավոր արտիստ, Շոլոխովի անվան մրցանակի դափնեկիր Նիկոլայ Մոժաևը, ով գրողին քանդակել է ամբողջ հասակով՝ կանգնած պատվանդանի վրա։

Ավելի վաղ Ռոստովում տեղադրվել էին Շոլոխովի ստեղծագործությունների հերոսների քանդակներ՝ «Անպատկառը սագերի հետ» (քաղաքի կենտրոնում՝ Համալսարանական նրբանցք) և այլն։ Դրանց հեղինակը նույնպես Նիկոլայ Մոժաևն է (համահեղինակ ՝ Է. Մ. Մոժաև), ճարտարապետ Վ. Ի. Վոլոշինը։ Նիկոլայ Մոզաևը, որի գործերը սերտ կապված են Դոնի հետ, կարողացել է հաջողությամբ փոխանցել հայտնի գրական հերոսների պատկերները։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը ներկայացնում է գրողին ամբողջ հասակով՝ կանգնած պատվանդանի վրա, հագին ունի հասարակ շեղօձիք վերնաշապիկ, ձախ ձեռքին անփոփոխ ծխախոտն է, աջ ձեռքը՝ գրպանում։ Քանդակը պատրաստված է պղնձից և տեղադրված է մեկ մետր բարձրությամբ մարմարե պատվանդանի վրա։ Չորս աստիճանից բաղկացած գրանիտե սանդուղքը տանում է դեպի հուշարձանը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Памятник М. А. Шолохову». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  2. «Памятник М. А. Шолохову, Ростов-на-Дону». Изготовление памятников (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.