Միխայիլ Շոլոխովի հուշարձան (Դոնի Ռոստով)
Միխայիլ Շոլոխովի հուշարձանը Դոնի Ռոստովում | |
| Տեսակ | հուշարձան |
| Ստեղծում | 2000 |
| Երկիր | |
| Բնակավայր | Դոնի Ռոստով |
| Շինության ձև | Հուշարձան |
| Ներկա վիճակ | Կանգուն |
պատկերված են
| |
Միխայիլ Շոլոխովի հուշարձան (ռուս.՝ Памятник Шолохову), ռուս արձակագիր, հրապարակախոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր, «Խաղաղ Դոն», «Հերկած խոպան» վեպերի հեղինակ Միխայիլ Շոլոխովին նվիրված հուշարձան Դոնի Ռոստովի առափնյայում։ Բացվել է 2000 թվականին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականի մայիսին Դոն գետի ափին՝ նշանավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր, Սոցիալիստական աշխատանքի հերոս, բազմաթիվ պատվոգրերի ու մեդալների դափնեկիր Միխայիլ Շոլոխովի 95-ամյակի կապակցությամբ Դոնի Ռոստով քաղաքում կանգնեցրել է Շոլոխովի առաջին հուշարձանը։ Շոլոխովի տարելիցը նշվում էր բոլոր խուտորներում, մարզային կենտրոններում և քաղաքներում և Ռոստովի մարզի գյուղերում[1]։
Մինչև 2000 թվականը Շոլոխովին նվիրված միայն մեկ փոքրիկ հուշարձան կար նրա հայրենի Վեշենսկայա գյուղում։ Դոնի առափնյայում 2000 թվականին տեղադրված հուշարձանի հեղինակն է ուկրաինացի քանդակագործ, Ուկրաինայի ԽՍՀ վաստակավոր արտիստ, Շոլոխովի անվան մրցանակի դափնեկիր Նիկոլայ Մոժաևը, ով գրողին քանդակել է ամբողջ հասակով՝ կանգնած պատվանդանի վրա։

Ավելի վաղ Ռոստովում տեղադրվել էին Շոլոխովի ստեղծագործությունների հերոսների քանդակներ՝ «Անպատկառը սագերի հետ» (քաղաքի կենտրոնում՝ Համալսարանական նրբանցք) և այլն։ Դրանց հեղինակը նույնպես Նիկոլայ Մոժաևն է (համահեղինակ ՝ Է. Մ. Մոժաև), ճարտարապետ Վ. Ի. Վոլոշինը։ Նիկոլայ Մոզաևը, որի գործերը սերտ կապված են Դոնի հետ, կարողացել է հաջողությամբ փոխանցել հայտնի գրական հերոսների պատկերները։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը ներկայացնում է գրողին ամբողջ հասակով՝ կանգնած պատվանդանի վրա, հագին ունի հասարակ շեղօձիք վերնաշապիկ, ձախ ձեռքին անփոփոխ ծխախոտն է, աջ ձեռքը՝ գրպանում։ Քանդակը պատրաստված է պղնձից և տեղադրված է մեկ մետր բարձրությամբ մարմարե պատվանդանի վրա։ Չորս աստիճանից բաղկացած գրանիտե սանդուղքը տանում է դեպի հուշարձանը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Памятник М. А. Шолохову». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Памятник М. А. Шолохову, Ростов-на-Дону». Изготовление памятников (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Միխայիլ Շոլոխովի հուշարձան (Դոնի Ռոստով) կատեգորիայում։ |
