Մի պարկ խնձոր
Մի պարկ խնձոր ռուս.՝ Мешок яблок | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | հեքիաթ |
Ռեժիսոր | Վիտոլդ Յանովիչ |
Սցենարիստ | Վլադիմիր Սուտեև |
Հնչյունավորում | Բորիս Անդրեև, Գեորգի Վիցին, Անատոլի Պապանով, Բորիս Վլադիմիրով, Բորիս Ռունգե և Գոտլիբ Ռոնինսով |
Բեմադրող նկարիչ | Վլադիմիր Արբեկով |
Երաժշտություն | Միխայիլ Զիվ |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 20 րոպե |
Սիկվել | Ձմեռ պապը և գորշ գայլը |
Թվական | 1974 |
Մի պարկ խնձոր, խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 1974 թվականին՝ ռեժիսոր-մուլտիպլիկատոր Վիտոլդ Բորդզիլովսկու կողմից։ Մուլտֆիլմը նկարահանվել է ըստ Վլադիմիր Սուտեևի համանուն հեքիաթի։ Այս մուլտֆիլմից շատ արտահայտություններ դարձել են թևավոր խոսքեր, իսկ «Տեղեկատվության մասին օրենքից» հետո այն ստացել է 12+ նշումը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարի Նապաստակը փորձում է անտառում սնունդ գտնել իր ընտանիքի համր, սակայն ոչինչ չի ստացվում։ Վերջին րոպեին նա մոտենում է գետին, մյուս ափին տեսնում է խնձորի ծառ և փորձում է գետն անցնել, սակայն դա շատ խորն էր։ Այդ ժամանակ գլխավոր հերոսը գերանի օգնությամբ անցնում է մյուս ափ և խնձորները հավաքում է պարկի մեջ։ Այդ ժամանակ Ագռավը նրան նախատում է իբրև թե ագահության համար, ասելով. «Այս ինչ է կատարվում։ Ամեն մեկը գալիս է այստեղ և հավաքում է իրեն պետք եղածը, ոչ ամոթ կա, ոչ խիղճ»։ Սրան Նպատաստակը պատասխանում է, ասելով, որ խնձորը շատ է և բոլորին կբավականացնի, իսկ տանը նրան սպասում են իր չորս տղաներն ու աղջիկը, որոնց նա շատ է սիրում։ Նրա զրուցակիցը նրան նյարդացնում է, բայց նապաստակը նրան մի խնձոր է նետում։ Իրենից գոհ, որ ուտելիք է գտել, Նապաստակը ուղևորվում է տուն։ Ճանապարհին նա խնձոր է հյուրասիրում իր ճանապարհին հանդիպող անտառի բոլոր բնակիչներին. Արջուկին, երեք սկյուռիկներին, Ոզնուն, Փորսուղին և Այծիկին։ Ի երախտագիտություն նրանք գլխավոր հերոսի և նրա ընտանիքի համար բերում են շատ նվերներ։ Սկյուռիկներն ընկույզ են բերում, Ոզնին` զամբյուղով սունկ, իսկ Այծը` կաղամբ։ Փորսուղն ուրախացնում է նապաստակների ընտանիքին` բերելով մեծ քանակությամբ տարբեր բանջարեղեն։ Այդ ժամանակ Նապաստակը վերադառնում էր տուն` բերելով մնացած խնձորները, բայց Ագռավը պոկում է պարկը և դրա պարունակությունը թափվում է։ Շատ ավելի ուշ գլխավոր հերոսը հայտնաբերում է, որ պարկի մեջ ոչ մի խնձոր չի մնացել։ Արդեն մթնում էր, և ուժեղ ամպրոպ էր կանխատեսվում։ Անկախ ամեն ինչից, Նապաստակը որոշում է վերադառնալ անտառ ու ևս մեկ անգամ խնձոր հավաքել։ Սակայն հասնելով խնձորենուն, նա հայտնաբերում է քնած գայլին, ով հենց այդ պահին արթնանում է։ Նախ նա իրեն պահում է շատ հանգիստ Նապաստակի հանդեպ, մի փոքր ուշ նրան հասկացնում է, որ ուզում է նրան ուտել։ Նապաստակը, փախչելով գայլից և ծածկելով նրան դատարկ պարկով, վերադառնում է տուն և հայտարարում է իր 4 որդիներին և աղջկան, որ ոչինչ չի բերել նրանց համար։ Նապաստակի տանը վերջինը մոտենում է Արջը, որը բերել էր լորենու մեղր։ Հաջորդ օրը Նապաստակի ընտանիքը մեծ տոն է կազմակերպում։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ-Վլադիմիր Սուտեև
- Ռեժիսիոր-Վիտոլդ Բորդզիլովսկի
- Բեմադրող-նկարիչ-Վլադիմիր Արբեկով
- Կոմպոզիտոր-Միխայիլ Զիվ
- Օպերատոր-Միխայիլ Դրույան
- Հնչյունային օպերատոր-Վլադիմիր Կուտուզով
- Նկարիչ մուլտիպլիկատորներ
- Անատոլի Աբարենով
- Ալեքսանդր Դավիդով
- Իվան Դավիդով
- Ֆյոդոր Ելդինով
- Օլեգ Կոպարով
- Իոսիֆ Կուրոյան
- Նիկոլայ Կուկոլև
- Վիկտոր Լիխաչյով
- Օլգա Օռլովա
- Տատյանա Պոմերանցևա
- Օլեգ Սաֆրոնով
- Նկարիչ-դեկորատոր-Դմիտրի Անպիլով
- Մոնտաժող-Գալինա Սմիրնովա
- Օգնականներ-Զոյա Պլեխանովա, Ն. Նայաշկովա
- Դերերը հնչյունավորել են.
- Բորիս Անդրեև-Արջ
- Գեորգի Վիցին-Նապաստակ
- Անատոլի Պապանով-Գայլ
- Բորիս Վլադիմիրով-Ագռավ
- Լիդիա Կատաևա-Նապաստակ
- Բորիս Ռունգե-Ոզնի
- Թամարա Դմիտրիևա-սկյուռիկներ/նապաստակներ
- Գոտլիբ Ռոնինսոն-Փորսուղ (լուսագրերում` «Ռոնինսոն Գոտլիբ»)
- Կլարա Ռումյանովա-Այծ (Լուսագրերում նշված չէ)
- Խմբագիր-Պյոտր Ֆրոլով
- Մուլտֆիլմի տնօրեն-Լյուբով Բուտիրինա
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հերոսների կերպարն այս մուլտֆիլմում նկատելիորեն տարբերվում է Վլադիմիր Սուտեևի հեքիաթի նույն հերոսներից։ Բայց դա նրանց ավելի լավն է դարձնում։
- Նապաստակին սպասելիս նրա կինը հեքիաթ է պատմում իր երեխաներին, Վլադիմիր Սուտեևի մեկ այլ` «Տարբեր անիվներ» հեքիաթը, որի հիման վրա ևս մուլտֆիլմ է նկարահանվել։ Դրա պրեմիերան կայացել է 1960 թվականն, 14 տարի ավելի շուտ։
- 1978 թվականին թողարկվել է «Ձմեռ Պապը և գորշ գայլը» մուլտֆիլմի շարունակությունը, որտեղ ներգրաված են «Երբ վառվում են տոնածառի լույսերը» (1950) մուլտֆիլմի հերոսները։ Երկու մուլտֆիլմերն էլ «Ձնեմարդիկ-փոստատար» (1955) և «Ամանորյա ճամփորդություն» (1959) մուլտֆիլմերի հետ մաս են կազմում «Տոնածառի տոնը» (1991) մուլտիպլիկացիոն ալմանախի։
Վերաթողարկում DVD ձևաչափով
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը մի քանի անգամ թողարկվել է DVD ձևաչափով, մուլտֆիլմերի հավաքածուներում։ «Մուլտֆիլմեր երեխաների համար։ Վ. Սուտեև» (մուլտֆիլմերի ժողովածու ըստ Վլադիմիր Սուտեևի հեքիաթների), Սոյուզմուլտֆիլմ, սկավառակի մեջ ներառված են հետևյալ մուլտֆիլմերը.
- «Նավակը» (1956)
- «Ո՞վ ասաց մյաու» (1962)
- «Ձկնորս կատուն» (1964)
- «Քեռի արջը» (1970)
- «Սա ի՞նչ թռչուն է» (1955)
- «Մի պարկ խնձոր» (1974)
- «Աքաղաղը և ներկերը» (1964)
- «Սնկիկ-վերնատնակ» (1958)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сутеев В. Сказки-мультфильмы В. Сутеева. — АСТ, 2011. — 160 с. — (Сказки-мультфильмы). — ISBN 978-5-17-073721-5, 978-5-17-073720-8 . «Мешок яблок» — с. 61. Цветные иллюстрации В. Сутеева.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Мешок яблок» (1974)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Мультфильм на сайте Аниматор.ру.
|