Մեքսիկացին (ֆիլմ, 1955)
Մեքսիկացին ռուս.՝ Мексиканец | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Հիմք | Մեքսիկացին |
Թվական | 1956 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վլադիմիր Կապլունովսկի |
Սցենարի հեղինակ | Էմիլ Բրագինսկի |
Դերակատարներ | Օլեգ Ստրիժենով, Բորիս Անդրեև և Նադեժդա Ռումյանցևա |
Օպերատոր | Սերգեյ Պոուլյանով |
Երաժշտություն | Միխայիլ Չուլակի (կոմպոզիտոր) |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 89 րոպե |
«Մեքսիկացին», խորհրդային հերոսական արկածային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վլադիմիր Կապլունովսկին Ջեկ Լոնդոնի համանուն պատվածքի հիման վրա «Մոսֆիլմ» կինոստուդիայում 1955 թվականին[1][2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում 1900-ականների սկզբին։ Լոս Անջելեսի Մեքսիկական թաղամասերում՝ կոնսպիրատիվ բնակարանում, ապստամբների խումբը քարոզչական թռուցիկներ է տպում և գումար է հավաքում հեղափոխական բանակի սպառազինության համար, որը պատրաստվում է մեքսիկական հեղափոխության ընթացքում դիկտատոր Դիասի զորքերի դեմ վճռական մարտերին։
Դավադիրներին միանում է երիտասարդ Ֆելիպե Ռիվերան, որը վերջերս է անցել Մեքսիկայի սահմանը։ Նա պատրաստ է ցանկացած աշխատանքի՝ ի նպաստ հեղափոխության։ Նրան կասկածում են լրտեսության մեջ և ընդունում են այն պայմանով, որ նա գործնականում կապացուցի իր հավատարմությունը։
Հայրենիքից եկող նամակներում միշտ նույն խնդրանքն է՝ որքան հնարավոր է շատ զենք ուղարկել։ Դրա գնման համար գումար չի բավականացնում, որը հազիվ է ստացվում իրենց նման աղքատների սակավ նվիրատվություններից։ Ռիվերան՝ թշնամիների կողմից սպանված հայրենասեր Խոակին Ֆերնանդեսի արժանի որդին, որոշում է կայացնում գումար վաստակելու համար մասնակցել ավելի ուժեղ մրցակցի դեմ բռնցքամարտի մենամարտին։
Կազմակերպիչները զարմացած են Ռիվերայի կտրուկ պահանջից՝ հաղթողին վճարել ամբողջ մրցանակային ֆոնդը՝ սկզբում նրան առաջարկելով 20 % ցանկացած արդյունքի դեպքում։ Հիմնական հավակնորդի վնասվածքի պատճառով՝ երիտասարդ մեքսիկացին դուրս է գալիս ռինգ՝ նանական համաձայնության հասնելով մարտի ֆինանսական կողմի վերաբերյալ։
Զգալով մեծ պատասխանատվություն ընկերների առաջ՝ Ռիվերան հաղթում է ծանր մենամարտում՝ ահեղ հակառակորդին ուղարկելով նոկաուտ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օլեգ Ստրիժենով – Խոսե Ֆեռնանդես, նույն ինքը՝ Ֆելիպե Ռիվերա / Խոակին Ֆեռնանդես
- Բորիս Անդրեև – Պաուլինո Վերա
- Դանիիլ Սագալ – Արելանո
- Մարկ Պերցովսկի – Ռամոս
- Նադեժդա Ռումյանցևա – Մեյ
- Վլադիմիր Դորոֆեև – Դիեգո
- Տատյանա Սամոյլովա – Մարիա
- Լև Դուրասով – ջոկատի հրամանատար
- Միխայիլ Աստանգով – Կելլի
- Գեորգի Սլաբինյակ – Ռոբերմս
- Գենադի Ստեպանով – Դենի Ուորդ, Ռիվերայի հակառակորդը, չեմպիոն
- Լեոնիդ Կմիտ – Սպայդեր Խեգերտի, գլխավոր մարտավկա
- Մաքսիմ Գրեկով – Մատեո
- Գեորգի Վիցին – Բիլ Կարտի
- Լեոնիդ Նեդովիչ – բարձրահասակ թափառաշրջիկ
- Վիկտոր Կոլպակով – գեր թափառաշրջիկ
- Զանա Զանոնի – Ռիվերայի մայրը
- Եվգենի Մորգունով – Մայքլ
- Միխայիլ Մեդվեդև – տան սեփականատեր
- Եվգենի Մոռգունով – Մայքլ
- Միխայիլ Մեդվեդև – տանտեր
- Սնատոլի Սոլովյով – ամեռիկացի
- Նիկոլայ Գրաբբե – Ռիվերայի օգնականը ռինգում
- Սերգեյ Տրոիցկի – մրցավար
- Նիկոլայ Կուտուզով – հնդկացի
- Գեորգի Դանելիա – կիթառով տղա
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գեղարվեստական արվեստանոցի ղեկավար՝ Լեո Արնշտամ
- Սցենարի հեղինակ՝ Էմիլ Բրագինսկի
- Բեմադրող ռեժիսոր՝ Վլադիմիր Կապլունովսկի
- Բեմադրող օպերատոր՝ Սերգեյ Պոլույանով
- Կոմպոզիտոր՝ Միխայիլ Չուլակի
- Երգերի տեքստի հեղինակ՝ Ս. Բոլոտին, Տ. Սիկորսկայա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մեքսիկացին» ֆիլմը kinopoisk.ru կայքում
- ↑ «Մեքսիկացին» ֆիլմը kino-teatr.ru կայքում]
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Летопись журнальных статей. — Всесоюзная книжная палата, 1956. — 742 с.
- Letopisʹ gazetnykh stateĭ. — Kniga., 1956. — 574 с.
- Ezhegodnik kino. — Iskusstvo, 1956. — 430 с.
- Institut istorii iskusstv (Moscow Russia) Ocherki istorii sovetskogo kino. — Iskusstvo, 1961. — 820 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմի մասին «Кино-Театр. РУ» տվյալների բազայում
|