Մերիչել Բատետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերիչել Բատետ
կատ.՝ Meritxell Batet i Lamanya
 
Կուսակցություն՝ Կատալոնիայի սոցիալիստական կուսակցություն[1] և Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցություն
Կրթություն՝ Պումպեու Ֆաբրայի անվան համալսարան
Մասնագիտություն՝ փաստաբան, իրավաբան, համալսարանի դասախոս և քաղաքական գործիչ
Ծննդյան օր մարտի 19, 1973(1973-03-19)[1] (51 տարեկան)
Ծննդավայր Բարսելոնա, Իսպանիա
Քաղաքացիություն  Իսպանիա
Ի ծնե անուն կատ.՝ Meritxell Batet i Lamaña
Ամուսին José María Lassalle?
 
Պարգևներ

Մերիչել Բատետ Լամանյա (կատ.՝ Meritxell Batet Lamaña, մարտի 19, 1973(1973-03-19)[1], Բարսելոնա, Իսպանիա), իսպանացի քաղաքական և պետական գործիչ, Կատալոնիայի սոցիալիստական կուսակցության անդամ։ 2018-2019 թվականներին Պեդրո Սանչեսի կառավարությունում զբաղեցրել է Իսպանիայի տարածքային քաղաքականության նախարարի պաշտոնը[3]։ 2019 թվականի մայիսի 21-ից զբաղեցնում է Իսպանիայի կոնգրեսի պատգամավորների նախագահի պաշտոնը[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերիչել Բատետ Լամանյան ծնվել է 1973 թվականի մարտի 19-ին Բարսելոնայում[5]։ Գեներալ Դոմինգո Բատետի թոռնուհին է[6]։ 1995 թվականին Մերիչել Բատետն ավարտել է Պոմպեու Ֆաբրայի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1998 թվականին լրացուցիչ կրթություն է ստացել անշարժ գույքի և ուրբանագիտության ոլորտում։ 1995-1998 թվականներին աշխատել է Պոմպեու Ֆաբրայի անվան համալսարանում՝ որպես վարչական իրավունքի դասախոս[7], այժմ նույն համալսարանում դասավանդում է սահմանադրական իրավունք։ Ուսանողական տարիներից զբաղվել է քաղաքականությամբ և մի քանի տարի աշխատել Է որպեսԿատալոնիայի սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Նարսիս Սերայի օգնական՝ չանդամակցելով կուսակցությանը։ 2004 թվականի Իսպանիայի պատգամավորների Կոնգրեսի ընտրություններում անկուսակցական Մերիչել Բատետը Կատալոնիայի սոցիալիստական կուսակցության Բարսելոնայի ընտրական ցուցակում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը[8], որը գլխավորում էր Խոսե Մոնտիլիան։ 2008 թվականին անդամակցել Է Կատալոնիայի սոցիալիստական կուսակցությանը։ 2008 թվականի խորհրդարանական ընտրություններում Բատետը գլխավորել է Բարսելոնայի ընտրական ցուցակը, 2011 թվականին մասնակցել է խորհրդարանական ընտրություններին ընտրական ցուցակի 8-րդ համարի ներքո։

2013 թվականի փետրվարին Մերիչել Բատետը Կատալոնիայի սոցիալիստական կուսակցության մի քանի այլ պատգամավորների հետ միասին Կատալոնիայի սոցիալիստների խմբակցությունը քվեարկել է Կոնգրեսում կատալոնացի անջատողականների առաջարկած ընթացակարգի օգտին, որը թույլ է տվել հանրաքվե նախաձեռնել Իսպանիայի մնացած մասի հետ Կատալոնիայի հարաբերությունների ապագայի վերաբերյալ, և վճարել դրա համար սահմանված 600 եվրո տուգանք[9]։ 2014 թվականի հուլիսին Մերիչել Բատետը նշանակվել է Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության դաշնային գործադիր հանձնաժողովում կրթության հարցերով քարտուղար[10]։ 2015 թվականի խորհրդարանական ընտրություններում առաջադրվել է Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության Մադրիդի ընտրական ցուցակի երկրորդ համարի համարի ներքո՝ գլխավոր քարտուղար Պեդրո Սանչեսի հետ միասին[11]։ Սանչեսի հանձնարարությամբ եղել է նախընտրական ծրագրի և փորձագետների խմբի աշխատանքների համակարգողը, որոնք առաջարկություններ են պատրաստել Իսպանիայի սահմանադրության վերանայման վերաբերյալ։ 2016 թվականի փետրվարին Բատետը Պեդրո Սանչեսի վստահված անձանցից մեկն էր այլ քաղաքական կուսակցությունների հետ բանակցությունների ժամանակ կառավարություն[12], այլընտրանքային ժողովրդական կուսակցություն ձևավորելու նպատակով։ 2016 թվականի ապրիլին Մերիչել Բատետը Կարմե Չակոնի հրաժարականից հետո խորհրդարանական ընտրություններում գլխավորել Է Կատալոնիայի սոցիալիստական կուսակցության ընտրական ցուցակը[13], որոնք նշանակված էին 2016 թվականի հունիսին[14]։

Մարիանո Ռախոյի կառավարությանն անվստահություն հայտնելուց հետո Մերիչել Բատետը ընդգրկվել է Պեդրո Սանչեսի գլխավորած նախարարների նոր կաբինետի կազմում և զբաղեցրել է պետական կառավարման նախարարի պաշտոնը[15][16]։ 2019 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում Մերիչել Բատետը վերսկսել է Կոնգրեսի պատգամավորի իր մանդատը[17]։ 2019 թվականի մայիսի 21-ին Իսպանիայի պատգամավորների Կոնգրեսի առաջին նիստում Մերիչել Բատետն ընտրվել է Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի նախագահ[18][19]։

Մերիչել Բատատը 2005-2016 թվականներին ամուսնացած է եղել Ժողովրդական կուսակցությունից Կոնգրեսի պատգամավոր Խոսե Մարիա Լասալի հետ[20]։ 2013 թվականին նրանք ունեցել են երկվորյակ դուստրեր՝ Ադրիանան և Վալերիան[21][22]։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • E. Niubó, M. Batet, J. Majó , Europa, Federalisme, Socialdemocràcia XXI, Fundació Rafael Campalans, Barcelona, 2012.
  • L’esperança cívica d’Europa. Reflexions sobre el paper de la ciutadania a partir de la nova Constitució Europea. Publicado en FRC Revista de Debat Polític, primavera 10, 2005.
  • Indicadores de gestión de servicios públicos locales. Document Pi i Sunyer número 25, Fundació Carles Pi i Sunyer, Barcelona 2004
  • Indicadors de gestió de serveis públics locals: una iniciativa des de Catalunya. En Evaluación y control de políticas públicas. Indicadores de gestión. Ayuntamiento de Gijón, 2002

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Diputados/BusqForm?_piref73_1333155_73_1333154_1333154.next_page=/wc/fichaDiputado?idDiputado=86&idLegislatura=13
  2. Boletín oficial del Estado (իսպ.)Agencia Estatal Boletín Oficial del Estado, 1661. — ISSN 0212-033X
  3. Europa Press (2018 թ․ հունիսի 6). «La catalana Meritxell Batet, nombrada ministra de Política Territorial y Función Pública». La Vanguardia (իսպաներեն). Madrid. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
  4. Merino, Juan Carlos (2015 թ․ հոկտեմբերի 4). «Meritxell Batet, una catalana rebelde en la candidatura del PSOE». La Vanguardia (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
  5. «BATET LAMAÑA, MERITXELL». Universitat Pompeu Fabra (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
  6. Elcierredigital.com: La historia secreta de Meritxell Batet: Su abuelo reprimió el independentismo y fue un general fiel a la República(իսպ.)
  7. «Biografía de Meritxell Batet Lamaña». PSOE (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
  8. «Listas elecciones generales». Partit dels Socialistes de Catalunya (կատալաներեն). 2016. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
  9. «El PSC rompe la disciplina de voto por primera vez al apoyar el derecho a decidir». La Vanguardia (իսպաներեն). 2013 թ․ փետրվարի 26. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
  10. «Meritxell Batet y Zaida Cantera, candidatas dos y seis en la lista del PSOE». Nueva Tribuna (իսպաներեն). 2015 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
  11. Sanz, Luis Ángel; G. Sastre, Daniel (2016 թ․ ապրիլի 28). «Todo el PSOE mira a Meritxell Batet para encabezar la lista de Barcelona». El Mundo (Spain) (իսպաներեն). Unidad Editorial. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
  12. Díez, Anabel (2016 թ․ փետրվարի 3). «Sánchez elige un equipo moderado para negociaciones difíciles». El País (իսպաներեն). Madrid: Prisa. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
  13. Pascual, Roger (2016 թ․ ապրիլի 29). «Meritxell Batet acepta ser la candidata del PSC el 26J». El Periódico (Spain) (իսպաներեն). Grupo Zeta. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին. {{cite news}}: Text "El Periódico" ignored (օգնություն)
  14. G. Sastre, Daniel (2016 թ․ մայիսի 4). «Batet será candidata del PSC sin primarias». l Mundo (իսպաներեն). Unidad Editoria. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
  15. EFE (2018 թ․ հունիսի 7). «Los 17 del "Consejo de Ministras y Ministros" de Sánchez prometen ante el Rey». La Vanguardia (իսպաներեն). Madrid. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
  16. R., Felipe (2018 թ․ հունիսի 7). Sánchez Pérez-Castejón, Pedro (ed.). «Real Decreto 357/2018, de 6 de junio, por el que se nombran Ministros del Gobierno». Boletín Oficial del Estado (իսպաներեն). Presidencia del Gobierno (138): 58729-58729. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
  17. Press, Europa (2018 թ․ հունիսի 15). «Los ministros Ábalos, Robles y Batet formalizan su renuncia al escaño para dedicarse en exclusiva al Gobierno». www.europapress.es. Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.
  18. «Sánchez elige a Meritxell Batet presidenta del Congreso y a Manuel Cruz del Senado». El Español (եվրոպական իսպաներեն). 2019 թ․ մայիսի 17. Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.
  19. Díez, Anabel; Casqueiro, Javier (2019 թ․ մայիսի 21). «La socialista Meritxell Batet, elegida nueva presidenta del Congreso». El País (իսպաներեն). ISSN 1134-6582. Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.
  20. Bianchi, Martín (2016 թ․ մայիսի 9). «Meritxell Batet y José María Lassalle se separan». ABC (իսպաներեն). Vocento. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
  21. «Meritxell Batet y Pilar Llop, elegidas presidentas del Congreso y el Senado». Euskal Irrati Telebista (իսպաներեն). 2019 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.
  22. Cué, Carlos E.; Marcos, José (2019 թ․ դեկտեմբերի 2). «Sánchez propone a dos mujeres, Batet y Llop, para dirigir Congreso y Senado». El País (իսպաներեն). ISSN 1134-6582. Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերիչել Բատետ» հոդվածին։