Jump to content

Մերիլինի երկփեղկ գրատախտակը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերիլինի երկփեղկ գրատախտակը
տեսակգեղանկար
նկարիչԷնդի Ուորհոլ[1]
տարի1962
բարձրություն205,4 սանտիմետր[1]
լայնություն144,8 սանտիմետր[1]
ստեղծման երկիր ԱՄՆ
ուղղությունփոփ արտ[2]
ժանրփոփ արտ
նյութacrylic paint?[1] և կտավ[3]
գտնվում էRiaillé?[4]
հավաքածուԹեյթ
սեփականատերԹեյթ Մոդեռն և Թեյթ[5]
կայք
Ծանոթագրություններ

Մերիլինի երկփեղկ գրատախտակը (անգլ.՝ Marilyn Diptych) ամերիկացի նկարիչ Էնդի Ուորհոլի մետաքսագծագրական հայտնի կտավներից, հեղինակն այն վրձնել է փոփ արտ ոճով։

Ուորհոլը նկարի վրա սկսել է աշխատել Մերիլին Մոնրոյի մահից մեկ շաբաթ հետո՝ 1962 թվականի օգոստոսին։ Զարդակաղապարային տպագրության շնորհիվ նկարիչը կտավի վրա պատկերել է դերասանուհու հիսուն միանման պատկերներ, որոնք փոխառնված էին 1953 թվականի «Նիագարա» ֆիլմի նկարահանումների ժամանակ կատարված հայտնի լուսանկարից։ Նկարը պատրաստ է եղել մի քանի ամիս անց։

Գրատախտակի ձախ փեղկին պատկերված Մոնրոյի քսանհինգ նկարներն ունեն վառ գույներ, իսկ մյուս փեղկի նկարներն ունեն սև–սպիտակ գույներ, տեղ–տեղ՝ ողողված, ոչ հստակ, գունատ։ Կարծիք կա, որ նկարը բաժանելով գունավորի և անգույնի՝ Ուորհոլը պատկերել է Մերիլին Մոնրոյի՝ նույնքան հակադրական կյանքն ու մահը[6][7]։

2011 թվականի դրությամբ՝ Մերիլինի երկփեղկ գրատախտակը ցուցադրվում է Լոնդոնում՝ Լիվերպուլյան Տեյթ պատկերասրահում։ 2004 թվականի դեկտեմբերի 2–ին «The Guardian» թերթը հրատարակել է ժամանակակից արվեստի ամենահաջողված 500 ստեղծագործությունների ցուցակը՝ Ուորհոլի կտավին տալով երրորդ տեղը[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Art UKArt UK.
  2. Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  3. https://artuk.org/discover/artworks/marilyn-diptych-117797d
  4. http://www.tate.org.uk/art/artworks/warhol-marilyn-diptych-t03093
  5. https://www.tate.org.uk/art/artworks/warhol-marilyn-diptych-t03093
  6. Helen Gardner, et al. Gardner’s Art Through the Ages. — Thompson Wadsworth, 2004.
  7. Carol Salus Behind the Celestial Enchantment // The Poetry of Life in Literature. — Springer, 2000. — С. 198.
  8. Charlotte Higgins Work of art that inspired a movement … a urinal // The Guardian. — 02.12.2004.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]