Մերի Դինյամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերի Դինյամ
անգլ.՝ Mary Dignam
Դիմանկար
Ծնվել էհունվարի 13, 1857(1857-01-13)[1]
ԾննդավայրՊորտ Բուրվել, Bayham, Elgin County, Օնտարիո, Կանադա
Մահացել էսեպտեմբերի 6, 1938(1938-09-06)[1] (81 տարեկան)
Մահվան վայրՏորոնտո, Կանադա
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտություննկարչուհի
 Mary Dignam Վիքիպահեստում

Մերի Էլլա Դինյամ (անգլ.՝ Mary Dignam, ծննդյան անունը՝ Մարի Էլլա Ուիլյամս, հունվարի 13, 1857(1857-01-13)[1], Պորտ Բուրվել, Bayham, Elgin County, Օնտարիո, Կանադա - սեպտեմբերի 6, 1938(1938-09-06)[1], Տորոնտո, Կանադա), կանադացի նկարիչ, ուսուցիչ, արվեստի կազմակերպիչ, Կանադայի կանանց արվեստի ասոցիացիայի (WAAC) հիմնադիր և առաջին նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերի Էլլա Ուիլյամսը ծնվել է Կանադայի Օնտարիո նահանգի Պորտ Բուրվել համայնքում։ Արվեստի դասեր է առել Օնտարիո նահանգի Լոնդոն քաղաքի Արվեստի և դիզայնի արևմտյան դպրոցում։ 1886 թվականին մեկնել է Նյու Յորք քաղաք, մասնակցել Նկարիչ-ուսանողների լիգայի դասընթացներին, այնուհետև մեկնել Փարիզ, մասնակցել նկարիչներ Ռաֆաել Կոլլենի (1850-1916) և Լյուկ Օլիվիեր Մերսոնի (1846-1920) դասընթացներին[2]։

1886 թվականին Դինյամը հիմնադրել է Կանանց արվեստի ակումբը, որը հետագայում վերաճեց Կանադայի կանանց արվեստի ասոցիացիայի։ Իր նախագահության տարիներին (1887-1913, 1935-1938)[2] Դինյամը Կաբոտի հիշատակի ճաշի սպասքի արտադրության շարժիչ ուժն էր։ Այն ձեռքով ստեղծված ութ կերակրատեսակի համար նախատեսված, 24 կտոր ճաշի սպասքի հավաքածու է, որը ներկայացնում է կանադական թեմաներ, որոնք պատրաստել էին Կանադայի կանանց արվեստի ասոցիացիայի անդամները Ջոն Կաբոտի Կանադայի հայտնաբերման 400-ամյակի կապակցությամբ[2]։

1891 թվականին, Կանադա վերադառնալուց հետո, Մերին դասավանդել է Տորոնտոյի Կանանց արվեստի դպրոցում, այնուհետև ՄաքՄասթեր համալսարանի Կանանց Մուլտոն քոլեջում կազմակերպել է արվեստի ստուդիաներ։ 1898 թվականին Համայնքների պալատի խոսնակի տիկնոջ՝ Լեդի Էդգարի հետ Համայնքի և Սենատի անդամների համար կազմակերպել է 1000 դոլար բաժանորդագրություն սպասքի համար, որը պաշտոնապես ներկայացվեց Լեդի Աբերդին՝ նրա ամուսնու Կանադայի գլխավոր նահանգապետ նշանակվելու կապակցությամբ[3]։ Հետագայում նա օգնեց կազմակերպելու Կին նկարիչների և քանդակագործների միջազգային ընկերությունը և 1900 թվականին կազմակերպեց կանանց առաջին միջազգային արվեստի ցուցահանդեսը։

Դինյամը եղել է Մոնրեալի արվեստի ասոցիացիայի (1886-1931), Օնտարիոյի նկարիչների միության (1883-1912), Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի (1883-1924), Տորոնտոյի արդյունաբերական ցուցահանդեսի (1891-1900) անդամ։ Նրա ստեղծագործությունները ցուցադրվել են Կանադայում և Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում և Չիկագոյում[2]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերի Դինյամը մահացել է 1938 թվականին Տորոնտոյում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.thecanadianencyclopedia.ca/en/article/mary-ella-dignam
  2. 2,0 2,1 2,2 2,3 "Artist Database: Canadian Women Artists History Initiative". Canadian Women Artists History Initiative
  3. «Elwood, Marie (Spring 1997). The State Dinner Service of Canada, 1898 (PDF). Ottawa: Droits reserves au nom de la couronne» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Canadian Women Artists History Initiative (Concordia University) DIGNAM, Mary Ella biography
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Դինյամ» հոդվածին։