Մերի Դինյամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մերի Դինյամ
Mary Ella Dignam.jpg
Ծնվել է1860[1][2][3][4]
ԾննդավայրՊորտ Բուրվել, Օնտարիո, Կանադա
Մահացել է1938[1][2][4]
Մահվան վայրՏորոնտո, Կանադա
ՔաղաքացիությունԿանադա
Մասնագիտություննկարչուհի

Մերի Էլլա Դինյամ (անգլ.՝ Mary Dignam, ծննդյան անունը՝ Մարի Էլլա Ուիլյամս, 1860[1][2][3][4], Պորտ Բուրվել, Օնտարիո, Կանադա - 1938[1][2][4], Տորոնտո, Կանադա), կանադացի նկարիչ, ուսուցիչ, արվեստի կազմակերպիչ, Կանադայի կանանց արվեստի ասոցիացիայի (WAAC) հիմնադիր և առաջին նախագահ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերի Էլլա Ուիլյամսը ծնվել է Կանադայի Օնտարիո նահանգի Պորտ Բուրվել համայնքում: Արվեստի դասեր է առել Օնտարիո նահանգի Լոնդոն քաղաքի Արվեստի և դիզայնի արևմտյան դպրոցում: 1886 թվականին մեկնել է Նյու Յորք քաղաք, մասնակցել Նկարիչ-ուսանողների լիգայի դասընթացներին, այնուհետև մեկնել Փարիզ, մասնակցել նկարիչներ Ռաֆաել Կոլլենի (1850-1916) և Լյուկ Օլիվիեր Մերսոնի (1846-1920) դասընթացներին[5]:

1886 թվականին Դինյամը հիմնադրել է Կանանց արվեստի ակումբը, որը հետագայում վերաճեց Կանադայի կանանց արվեստի ասոցիացիայի: Իր նախագահության տարիներին (1887-1913, 1935-1938 թթ.)[5] Դինյամը Կաբոտի հիշատակի ճաշի սպասքի արտադրության շարժիչ ուժն էր: Այն ձեռքով ստեղծված ութ կերակրատեսակի համար նախատեսված, 24 կտոր ճաշի սպասքի հավաքածու է, որը ներկայացնում է կանադական թեմաներ, որոնք պատրաստել էին Կանադայի կանանց արվեստի ասոցիացիայի անդամները Ջոն Կաբոտի Կանադայի հայտնաբերման 400-ամյակի կապակցությամբ[5]:

1891 թվականին, Կանադա վերադառնալուց հետո, Մերին դասավանդել է Տորոնտոյի Կանանց արվեստի դպրոցում, այնուհետև ՄաքՄասթեր համալսարանի Կանանց Մուլտոն քոլեջում կազմակերպել է արվեստի ստուդիաներ: 1898 թվականին Համայնքների պալատի խոսնակի տիկնոջ՝ Լեդի Էդգարի հետ Համայնքի և Սենատի անդամների համար կազմակերպել է 1000 դոլար բաժանորդագրություն սպասքի համար, որը պաշտոնապես ներկայացվեց Լեդի Աբերդին՝ նրա ամուսնու Կանադայի գլխավոր նահանգապետ նշանակվելու կապակցությամբ[6]: Հետագայում նա օգնեց կազմակերպելու Կին նկարիչների և քանդակագործների միջազգային ընկերությունը և 1900 թվականին կազմակերպեց կանանց առաջին միջազգային արվեստի ցուցահանդեսը:

Դինյամը եղել է Մոնրեալի արվեստի ասոցիացիայի (1886-1931), Օնտարիոյի նկարիչների միության (1883-1912), Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի (1883-1924), Տորոնտոյի արդյունաբերական ցուցահանդեսի (1891-1900) անդամ: Նրա ստեղծագործությունները ցուցադրվել են Կանադայում և Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում և Չիկագոյում[5]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերի Դինյամը մահացել է 1938 թվականին Տորոնտոյում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Canadian Women Artists History Initiative (Concordia University) DIGNAM, Mary Ella biography