Օնտարիոյի նկարիչների միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օնտարիոյի նկարիչների միություն
Տեսակընկերություն
Հիմնադրված1872
Օնտարիոյի նկարիչների միության անդմաներ (1889)

Օնտարիոյի նկարիչների միություն (անգլ.՝ Ontario Society of Artists), հիմնադրվել է 1872 թվականին։ Համարվում է Կանադայի ամենահին շարունակաբար գործող արվեստի հասարակությունը[1]։ Ընկերության երկու հիմնական խնդիրներն էին ստեղծել նահանգային պատկերասրահ և արվեստի դպրոց[1]։ Հիմնադիր գործադիրի կողմից կազմված նպատակների ցանկը ներառում էր նաև նահանգներում բնօրինակ արվեստի խթանումը և ամենամյա ցուցահանդեսների անցկացումը։ Հայտնի գործարար Ուիլյամ Հոլմս Հաուլենդը հրավիրվեց լինելու միության նախագահ[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1900 թվականից միությունը ստեղծեց արվեստի թանգարան[1]։ Սկզբում այն կոչվում էր Տորոնտոյի արվեստի թանգարան, այժմ` Օնտարիոյի գեղարվեստի պատկերասրահ։ Թանգարանն իր հավաքածուի ցուցադրության համար 1910-1920 թվականներին սկսեց օգտագործել Քոլեջ փողոցի վրա գտնվող Տորոնտոյի հանրային գրադարանը[1]։ Այդ ժամանակահատվածում կազմակերպված ամենամյա ցուցահանդեսները կազմակերպվում էին նաև գրադարանում։ 1920 թվականից միությունը սկսեց իր տարեկան ցուցադրությունները կազմակերպել Տորոնտոյի արվեստի նոր պատկերասրահում։

Արվեստի դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Միությունը մտահոգված էր Օնտարիոյում արվեստի կրթության բացակայությամբ։ Մեխանիկայի ինստիտուտը տրամադրում էր տեխնիկական դասընթացներ, սակայն արվեստի ուսուցումը սահմանափակվում էր անհատական դասերով ` կայացած նկարիչների տներում կամ ստուդիաներում։ 1876 թվականին միությունը ստացել է 1,000.00 դոլարի դրամաշնորհ, որի շնորհիվ վերանորոգվել է Արևմտյան Քինգ փողոցի 14 հասցեի վարձակալված տարածքը՝ ստեղծելու արվեստի դպրոցի դասարաններ՝ օգտագործելով որպես պատկերասրահներ։ Օնտարիոյի արվեստի դպրոցում 1876 թվականի հոկտեմբերի 30-ին անշուք դասասենյակներ բացվեցին, որտեղ ներգրավվեցին 25 ուսանողներ[3]։

Թեև դպրոցը շարունակում էր ծաղկել, ֆինանսական վիճակն անորոշ էր, քանի որ միությունը կառավարությունից չէր կարող ստանալ երկարաժամկետ ֆինանսավորում։ 1883 թվականին միության և կառավարության միջև նոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որի արդյունքում դպրոցը տեղափոխվել է Սբ. Ջեյմս հրապարակի սովորական դպրոցի շենք, այժմ ` Ռայերսոնի համալսարան[4]։ 1884 թվականին միության և կառավարության միջև հարաբերությունները սառեցին և միության փոխնախագահ և Կանադայի թագավորական ակադեմիայի նախագահ Լուցիուս Ռիչարդ Օ'Բրիեն հրաժարական տվեց։

Մինչև 1890 թվական միությունը դադարեց ներգրավածությունը դպրոցի հետ[3]։ Միության ջանքերով ի վերջո հանգեցրեցին Օնտարիոյի արվեստի և դիզայնի համալսարանի ձևավորմանը։

Արվեստի խթանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրումից ի վեր միությունը կազմակերպել է հանրային միջոցառումներ՝ ներկայացնելու Օնտարիոյի նկարիչներին և ձևավորելու ֆորում նոր ի հայտ եկող նկարիչների համար։ Միության անդամները նոր ի հայտ եկող արվեստագետների համար ունեին դասավանդման ծրագիր[5]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միության առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1873 թվականի ապրիլին՝ Տորոնտո քաղաքի Ֆրեյսեր պատկերասրահում[2]։ Միությունը շարունակում է կազմակերպել ամենամյա և հատուկ միջոցառումներ[6]։

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միության առաջին անդամների շարքում էին վիզուալ արվեստի մասնագիտություններ ունեցող անձինք։ Օնտարիոյի արվեստագետներից շատերը անդամակցել են Օնտարիոյի նկարիչների միությանը[7]։ Հասարակության ներկա անդամակցությունը գերազանցում է 200 արվեստագետ[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Ontario Society of Artists: 100 Years, 1872-1972». Centre for Contemporary Canadian Art. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 26-ին.
  2. 2,0 2,1 «The Founding of the Society and its First Exhibition». Archives of Ontario. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 26-ին.
  3. 3,0 3,1 «Early Purchases and the Foundation of the Art Gallery». Archives of Ontario. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 26-ին.
  4. «The Ontario Art School». The Week : a Canadian journal of politics, literature, science and arts. 1 (18): 283. 1884 թ․ ապրիլի 3. Վերցված է 2013 թ․ ապրիլի 30-ին.
  5. «OSA Informational Brochure» (PDF). The Ontario Society of Artists. Վերցված է 2013 թ․ ապրիլի 26-ին.(չաշխատող հղում)
  6. «Member Events & Exhibitions». The Ontario Society of Artists. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 26-ին.
  7. «Members Deceased». The Ontario Society of Artists. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 26-ին.
  8. «Member Roster». The Ontario Society of Artists. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]