Մերթ Յազըջըօղլու
Մերթ Յազըջըօղլու | |
---|---|
Ծնվել է | մայիսի 10, 1993 (31 տարեկան) |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա[1] |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մասնագիտություն | կինոդերասան և դերասան |
Մերթ Յազըջըօղլու (թուրքերեն՝ Mert Yazıcıoğlu, մայիսի 10, 1993, Ստամբուլ, Թուրքիա[1]), թուրք դերասան և մոդել։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերթ Յազըջըօղլուն ծնվել է 1993 թվականի մայիսի 10-ին Ստամբուլում[2]։ Այդ քաղաքում ստանալով իր տարրական, միջնակարգ և ավագ դպրոցական կրթությունը՝ բուհական ուսումը շարունակել է Ստամբուլի Այդըն համալսարանի մենեջմենթի բաժնում[3]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասանական կարիերայի իր առաջին քայլերն արել է այն ժամանակ, երբ հրավիրվեց նկարահանվելու հեռուստասերիալներից մեկում, որտեղ նկարահանվում էր իր ընկերը[4]։ Սկզբում նա միացավ Cast 33 գործակալությանը, որը հիմնադրվել էր Սումրու Օնաթի կողմից, իսկ ավելի ուշ հանդիպեց դերասան Ումիթ Չըրաքին[5]։ Որոշ ժամանակ անց Մերթ Յազըջըօղլուն սկսեց դերասանական դասեր ստանալ Ումիթ Չըրաքից՝ մասնակցելով նրա «3 Mota Eğitim» դասընթացներին։ Դերասանական կուրսեր անցնելուց հետո՝ նա իր կինոդեբյուտն ունեցավ «Պապիս մարդիկ» գեղարվեստական ֆիլմում։
Թաներ Օլմեզի, Գյոքչե Բահադըրի, Իլքեր Քալելիի հետ միասին նկարահանվել է «Կորսված քաղաք» հեռուստասերիալում։ 2013 թվականին «Սև վարդ» հեռուստասերիալի 125-րդ սերիայում մարմնավորել է Բարան Շամվերդիի դերը։ Հեռուստասերիալը հեռարձակվել է FOX հեռուստաընկերությամբ, իսկ գլխավոր դերերում հանդես են եկել Էջե Ուսլուն, Օզջան Դենիզը, Սևդա Էրգինջին և Այչա Այշին Թուրանը[6]։ Ավելի ուշ նկարահանվել է «Հույսը չի մեռնում» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Ֆըրաթի դերը։ Իսկ արդեն «Մեհմեդ. աշխարհի տիրակալը» պատմական հեռուստասերիալում մարմնավորել է Քորքութի դերը[7][8]։
Շարունակելով իր դերասանական կարիերան՝ 2018 թվականին նկարահանվել է «Լավ խաղ» ֆիլմում, որտեղ մարմնավորել է Ջենքի դերը[9]։ 2018-2019 թվականներին նկարահանվել է «Մի լիտր արցունք» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է գլխավոր հերոսներից մեկի՝ Մահիր Եթքինի դերը։ 2020-2021 թվականներին նկարահանվել է «Սեր 101» հեռուստասերիալում, որը հեռարձակվել է Netflix-ով։ Դրանից հետո էլ նկարահանվել է BluTv-ի «Մեռնելու ժամանակը» քրեական հեռուստասերիալում[10][11][12]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2023 թվականի փետրվարից Մերթ Յազըջըօղլուն հանդիպում է թուրք դերասանուհի Դիլան Դենիզի հետ[13]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմ | ||
---|---|---|
Տարի | Անվանում | Դեր |
2011 | Պապիս մարդիկ | - |
2018 | Լավ խաղ | Ջենք |
Հեռուստասերիալ | ||
Տարի | Անվանում | Դեր |
2012–2013 | Կորսված քաղաք | Ֆուրքան |
2013–2016 | Սև վարդ | Բարան Շամվերդի |
2016–2017 | Հույսը չի մեռնում | Ֆըրաթ |
2018 | Մեհմեդ. աշխարհի տիրակալը | Քորքութ |
2018–2019 | Մի լիտր արցունք | Մահիր Եթքին |
2020 | Մի մոր մեղքը | Յուսուֆ |
2022 | Ջարդուփշուր | Քերեմ Սերվեթ |
2023 | Կարմիր բողբոջներ | Ջյունեյթ Գյունեշ |
Վեբ հեռուստասերիալ | ||
Տարի | Անվանում | Դեր |
2021 | Մեռնելու ժամանակը | Ջյունեյթ |
2020–2021 | Սեր 101 | Սինան |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://www.imdb.com/name/nm5465752/
- ↑ «Mert yazıcıoğlu kimdir mert yazıcıoğlu nereli ve kaç yaşında». Sözcü. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «bir litre gözyaşının mahiri mert yazıcıoğlunun biyografisi». Hürriyet. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Mert yazıcıoğlu kaç yaşında». Ajansspor. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «mert yazıcıoğlu kimdir». Fanatik. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 2-ին.
- ↑ Kahraman, Melin (2013 թ․ սեպտեմբերի 20). «Karagül'ün Asi Çocuğu Baran İle Keyifli Bir Sohbet». Hürriyet Aile. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
- ↑ Şengül, Yüksel (2016 թ․ նոյեմբերի 13). «Hiç acelem yok». Sözcü. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
- ↑ https://www.milliyet.com.tr/gundem/karagul-125-son-bolum-ile-final-yapti-2259612
- ↑ Ülkü, Özlem (2018 թ․ նոյեմբերի 3). «"Sağlam adımlarla ilerliyorum"». Milliyet. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Ölüm Zamanı». 2021 թ․ հուլիսի 27.
- ↑ Arseven, Ceren. «Aşka Giriş: Mert Yazıcıoğlu». InStyle. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.(չաշխատող հղում)
- ↑ https://www.hurriyet.com.tr/amp/kelebek/ozel-hayatima-pek-fazla-kafa-yoramiyorum-24750197
- ↑ «Afra Saraçoğlu'dan sevgilisi Mert Yazıcıoğlu'yla 'maç' paylaşımı». haberturk.com. 2019 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mert Yazıcıoğlu Internet Movie Database կայքում
- Մերթ Յազըջըօղլու Ինստագրամում
- Մերթ Յազըջըօղլու Թվիթթերում
|